Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

ԱՄՆ առաջին տիկինների ամենաթանկ զգեստները (ֆոտո)

22:31, 9 փետրվարի

Մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող առաջին տիկինների համար հանդերձանք ընտրելը հեշտ գործ չէ։ Պետք է պահպանել արարողակարգի կանոնները, արտասահմանյան այցերի ժամանակ հաշվի առնել երկրների սովորույթներն ու օրենքները եւ շատ ավելին։ Բացի այդ, հանդերձանքի արժեքը նույնպես քիչ նշանակություն չունի, քանի որ չափազանց թանկ «լուքը» կարող է զայրացնել մարդկանց։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է ԱՄՆ երեք առաջին տիկիններին, որոնք ապշեցրել են հանրությանն իրենց թանկարժեք զգեստներով։

Միշել Օբամա

Միշել Օբամայի պատվերով կարված երեկոյան զգեստներն արժեն տասնյակ հազարավոր դոլարներ։ 2016 թվականին, որպես առաջին տիկնոջ, իր վերջին պետական ​​ընթրիքի ժամանակ Օբաման կրել է Atelier Versace-ի զգեստ, որի արժեքը գնահատվում է 12000 դոլար:

мишель.jpeg (95 KB)

Նա ընտրել է իտալացի դիզայների՝ ի պատիվ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի այցի։ Նաեւ ենթադրություններ են եղել, որ նա այդ զգեստը կրել է որպես կանանց իրավունքների եւ հնարավորությունների տարածման նշան:

Օբաման կրել է Կարոլինա Հերերա ապրանքանիշի՝ հատուկ պատվերով կարված զգեստ, որը նույնպես արժե 12000 դոլար:

обама2.jpg (68 KB)

2014 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ գալա ընթրիքի ժամանակ նա կրել է 12000 դոլար արժողությամբ Carolina Herrera-յի զգեստը․ սեւ գույնի, ուլունքավոր բլուզ եւ կապույտ գույնի փքուն կիսաշրջազգեստ:

Ջիլ Բայդեն

Միացյալ Նահանգների ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենը «Գրեմմի» մրցանակաբաշխության համար ընտրել է Oscar de la Renta -յի զգեստը, որը կարվել է հատուկ նրա պատվերով։ Զգեստի արժեքը՝ 16000 դոլար։ Բայդենը մրցանակ  է հանձնել «Գրեմմի» նոր՝ «Լավագույն երգ սոցիալական փոփոխությունների մասին» անվանակարգի հաղթողին։

джил.jpg (91 KB)

Սոցիալական փոփոխությունների մասին լավագույն երգի համար մրցանակը շնորհվել է իրանցի երգիչ-երգահան Շերվին Հաջիփուրին՝ իր «Baraye» երգի համար։ Բայդենը նաեւ հանձնել է մրցանակը լավագույն երգի համար։ Այն բաժին է հասել Բոնի Ռայթին՝ «Just Like That» ստեղծագործության համար։

Մելանյա Թրամփ

2017թ․-ին Մելանյա Թրամփը քննադատության թիրախ դարձավ՝ 51500 դոլար արժողությամբ Dolce & Gabbana բաճկոնի համար, որը նա կրել էր Իտալիայում G7-ի գագաթնաժողովին:

мелань1.jpg (76 KB)

Այս կերպարով Թրամփը հանդիպել է համաշխարհային առաջնորդների տիկնանց հետ Իտալիայում՝ G-7 գագաթնաժողովի ընթացքում։ Բաճկոնի ընդհանուր արժեքն ավելին է, քան ամերիկացիների մեծ մասը մեկ տարում վաստակում է, ինչը սկանդալ է առաջացրել նրա «լուքի» շուրջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում