Մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող առաջին տիկինների համար հանդերձանք ընտրելը հեշտ գործ չէ։ Պետք է պահպանել արարողակարգի կանոնները, արտասահմանյան այցերի ժամանակ հաշվի առնել երկրների սովորույթներն ու օրենքները եւ շատ ավելին։ Բացի այդ, հանդերձանքի արժեքը նույնպես քիչ նշանակություն չունի, քանի որ չափազանց թանկ «լուքը» կարող է զայրացնել մարդկանց։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է ԱՄՆ երեք առաջին տիկիններին, որոնք ապշեցրել են հանրությանն իրենց թանկարժեք զգեստներով։
Միշել Օբամա
Միշել Օբամայի պատվերով կարված երեկոյան զգեստներն արժեն տասնյակ հազարավոր դոլարներ։ 2016 թվականին, որպես առաջին տիկնոջ, իր վերջին պետական ընթրիքի ժամանակ Օբաման կրել է Atelier Versace-ի զգեստ, որի արժեքը գնահատվում է 12000 դոլար:
Նա ընտրել է իտալացի դիզայների՝ ի պատիվ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի այցի։ Նաեւ ենթադրություններ են եղել, որ նա այդ զգեստը կրել է որպես կանանց իրավունքների եւ հնարավորությունների տարածման նշան:
Օբաման կրել է Կարոլինա Հերերա ապրանքանիշի՝ հատուկ պատվերով կարված զգեստ, որը նույնպես արժե 12000 դոլար:
2014 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ գալա ընթրիքի ժամանակ նա կրել է 12000 դոլար արժողությամբ Carolina Herrera-յի զգեստը․ սեւ գույնի, ուլունքավոր բլուզ եւ կապույտ գույնի փքուն կիսաշրջազգեստ:
Ջիլ Բայդեն
Միացյալ Նահանգների ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենը «Գրեմմի» մրցանակաբաշխության համար ընտրել է Oscar de la Renta -յի զգեստը, որը կարվել է հատուկ նրա պատվերով։ Զգեստի արժեքը՝ 16000 դոլար։ Բայդենը մրցանակ է հանձնել «Գրեմմի» նոր՝ «Լավագույն երգ սոցիալական փոփոխությունների մասին» անվանակարգի հաղթողին։
Սոցիալական փոփոխությունների մասին լավագույն երգի համար մրցանակը շնորհվել է իրանցի երգիչ-երգահան Շերվին Հաջիփուրին՝ իր «Baraye» երգի համար։ Բայդենը նաեւ հանձնել է մրցանակը լավագույն երգի համար։ Այն բաժին է հասել Բոնի Ռայթին՝ «Just Like That» ստեղծագործության համար։
Մելանյա Թրամփ
2017թ․-ին Մելանյա Թրամփը քննադատության թիրախ դարձավ՝ 51500 դոլար արժողությամբ Dolce & Gabbana բաճկոնի համար, որը նա կրել էր Իտալիայում G7-ի գագաթնաժողովին:
Այս կերպարով Թրամփը հանդիպել է համաշխարհային առաջնորդների տիկնանց հետ Իտալիայում՝ G-7 գագաթնաժողովի ընթացքում։ Բաճկոնի ընդհանուր արժեքն ավելին է, քան ամերիկացիների մեծ մասը մեկ տարում վաստակում է, ինչը սկանդալ է առաջացրել նրա «լուքի» շուրջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով