Արցախցի երգիչ Միքայել Գրիգորյանը, որն առավել հայտնի է Միշա բեմական անվամբ, այս օրերին Մոսկվայում է։ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով ճանաչման հասած` այժմ արդեն 14-ամյա երգիչը հստակ քայլերով առաջ է շարժվում երաժշտական աշխարհում։ NEWS.am STYLE-ը Միշայի հետ զրուցել է առաջիկա նորությունների, ծրագրերի եւ, իհարկե, իր սրտում հատուկ տեղ զբաղեցնող հայրենիքի՝ Արցախի մասին։
«Քանի որ շատ հաճախ հրավերներ էի ստանում Մոսկվայից՝ տարբեր մրցույթների, համերգների մասնակցելու, նաեւ այդ ընթացքում առաջարկ եմ ստացել երաժշտական լեյբլի հետ համագործակցելու, որոշեցի տեղափոխվել այնտեղ։ Բայց իմ աշխատանքը երաժշտական լեյբլի հետ չեղարկվեց, եւ ես այդ ընթացքում սկսեցի միայնակ ստեղծագործել։ Ընթացքում, խորհրդակցելով Լիրա Քոչարյանի հետ (երգչի պրոդյուսերն է․ հեղ․), որոշեցի աշխատել պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի հետ, ում վաղուց ճանաչում էի»,-պատմում է պատանի կատարողը։
Միշան իր քայլերը սկսել է 4 տարեկանից՝ «Արցախի ձայներ» խմբում։ Երգիչն այժմ խմբում լինելուն զուգահեռ՝ մտադիր է զարգացնել անհատական կարիերան։
«Ստեղծագործում եմ նոր բազում երգեր ձեզ համար, որոնց մասին շուտով կիմանաք։ Սպասեք նաեւ իմ մասնակցությամբ նոր նախագծերի»,-ասում է նա։
Միշան ունի մրցութային հարուստ փորձ։ 2016 թ-ին երգիչը մասնակցել է «Նոր Ալիք» մրցույթի մանկական տարբերակին՝ իր՝ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականն ու արժանանալով ժյուրիի համակրանքին։ 2017 թ-ին փոքրիկ երգիչը Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ին, որտեղ կատարել է «Բումերանգ» երգն ու զբաղեցրել 6-րդ հորիզոնականը, իսկ 2019 թ-ին, մասնակցելով «Մանկական Ձայնը» մրցույթի ռուսական տարբերակին, դարձել է հաղթող։ Հարցին՝ չի՞ պատրաստվում, արդյոք, նոր մրցույթների ու հաղթանակների, Միշան պատասխանեց․
«Առաջիկայում դեռ նպատակ չկա մասնակցելու մրցույթների, քանի որ ուզում եմ իմ ստեղծագործությունները ներկայացնել իմ սիրելի լսարանին, բայց ապագայում շատ եմ ուզում մասնակցել «Եվրատեսիլ»-ին՝ ներկայանալով իմ հեղինակած երգով»։
Կարիերայի նվաճումներից ու մրցույթներից առավել այսօր երգչին հուզում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ հայտնված իր հայրենիքը՝ Արցախը։ Այնտեղ են հարազատներն ու ընտանիքի անդամները։
«Իմ տունը, իմ բնակության վայրը եղել է ու միշտ կմնա իմ անկոտրուն Արցախը։ Այդ ցավը նաեւ իմն է, որը ես այսօր կիսում եմ արցախցիներիս հետ, բայց ես միշտ լավատես եմ եղել ու վստահ եմ՝ Աստծո օրհնությամբ ամեն ինչ կխաղաղվի։ Բոլոր հարազատներս՝ տատիկս, պապիկս, հորաքույրս, մորաքույրս, քույրս, եղբայրս, այնտեղ են։ Նրանք էլ ինձ պես կիսում են իմ լավատեսությունը։ Կարող եմ մորաքրոջս խոսքերը մեջբերել՝ «Թող այնքան անջատեն լույսը եւ գազը, որ հոգնեն այդ ձեւերից։ Մենք մեր տանն ենք, մեր հայրենիքում ենք»»,-ասում է նա՝ հավելելով,-«Շատ եմ ուզում, որ այս դժվար օրերը շուտ ավարտվեն ու բոլորս վերադառնանք մեր հայրենիք եւ ծառայենք մեր հայրենիքին»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով