«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

STYLEFood. թեթեւ աղանդեր COBA Yerevan ռեստորանի հրուշակագործից

20:37, 13 փետրվարի

Հրուշակագործ Կարինա Կոբեցի էջը լի է գայթակղիչ աղանդերով։ Համատարած հիացմունք: Աղջիկը Փարիզի հեղինակավոր Le Cordon Bleu խոհարարական դպրոցի շրջանավարտ է, որտեղ դասավանդվում է «haute cuisine» ֆրանսիական արվեստը։ Այժմ մեր հերոսուհու աղանդերը կարելի է համտեսել մայրաքաղաքի COBA ռեստորանում։ Բրենդ-շեֆը NEWS.am STYLE-ի հետ քայլ առ քայլ կիսվել է ուղեցույցով, թե ինչպես պատրաստել հատուկ դեսերտ Սուրբ Վալենտինի օրվա համար։

Քայլ №1

Սկզբում ձեզ հարկավոր է նուշի նոտաներով ընկույզով բիսկվիթ, մարակույայի խյուսով եփած կրեմ եւ շոկոլադե կրեմ։ Վերջին բաղադրիչի համար շեֆ-խոհարարն աշխատում է բելգիական Callebaut ապրանքանիշի հետ։ Ֆրանսիական այլընտրանքը Valrhona-ն է: Թարմ ձու, Elle&Vire սերուցք, Valio կամ President կարագ։

IMG_9481.JPG (29 KB)

Խոհարարը խորհուրդ է տալիս չխնայել բաղադրիչները, քանի որ դեսերտտը հատուկ օրվա համար եք պատրաստում։

Հաջորդը վերցրեք թխելու համար նախատեսված սիլիկոնե տարա՝ սրտի տեսքով: Կեսը լցրեք հեղուկ շոկոլադե կրեմով։ Հաջորդ շերտը՝ մարակույայով բիսկվիթի եւ խյուսի դուետն է։ Ամեն ինչ «փաթեթավորում» ենք շոկոլադի նույն զանգվածով։

IMG_9472.JPG (83 KB)

Տնային պայմաններում պատրաստուքն անհրաժեշտ է ողջ գիշեր սառնարանում թողնել։ Դե, եթե դուք պրոֆեսիոնալ եք եւ խոհանոցում ունեք լիարժեք զինանոց, ապա շոկեր պետք կլինի։ Այստեղ մի քանի ժամը բավական կլինի։

IMG_9493.JPG (30 KB)

IMG_9507.JPG (43 KB)

Քայլ №2

 Պատրաստի սառեցված զանգվածը թաթախում ենք թավիշի մեջ։ Հավասար համամասնությամբ սպիտակ շոկոլադից եւ կակաոյի յուղից բաղկացած ծածկույթը հիմք կծառայի հետագա խոհարարական մանիպուլյացիաների համար:

COBA ռեստորանի հրուշակագործը խորհուրդ է տալիս մշակված կտորը հարթ մակերեսից անցակցնել փայտիկի վրա։ Այս կերպ ավելի հարմար է աշխատելը:

IMG_9529.JPG (33 KB)

Ավելին՝ հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ջերմության ազդեցությունն աշխատանքային կիսահումքի վրա: Դա կարելի է անել անձեռոցիկի օգնությամբ։ Սիրտը այնքան արագ թաթախեք զանգվածի մեջ, որպեսզի ծածկույթը բարակ լինի եւ հետ ուղարկեք սառցախցիկ։

IMG_9525.JPG (57 KB)

Հրուշակագործը նշում է աշխատանքի արագության կարեւորությունը, ինչպես նաեւ դեսերտի պատրաստման այս փուլում ջերմաստիճանի պահպանումը։ Այս տեխնիկական նրբություններն օգնում են պահպանել կանոնավոր տեքստուրան,  ինչպես նաեւ համը:

IMG_9524.JPG (72 KB)

Քայլ №3

Նախավերջին փուլի համար պետք է աշխատավայր պատրաստել, կենտրոնացնել ուշադրությունը։ Այստեղ հաջողության հասնելու համար կարեւոր է կրեատիվությունը եւ սերն արվեստի հանդեպ: Եվ, իհարկե, էքսպերիմենտներ անելու ցանկությունը:

IMG_9549.JPG (27 KB)

Սառեցված զանգվածը պետք է տեղադրվի տակդիրի վրա: Հրուշակագործի խոսքով՝ անհարմար է հարթ մակերեսի վրա աշխատելը։ Այնուհետեւ փուլ առ փուլ նկարեք կամ այս դեպքում հրուշակեղենի տոպրակի օգնությամբ վարդի թերթիկներ սարքեք։ Սկսում ենք մեջտեղից միացնել վարդի թերթիկները՝ փոքր թերթիկներից մինչեւ մեծերը։

Կրեմը նույն շոկոլադն է։ Ճիշտ է, այս փուլում այն ​​պետք է մի փոքր ավելի հաստ լինի: Պահանջվում է վերջնական սառեցում մեկ կամ երկու ժամով:

IMG_9558.JPG (47 KB)

Վերջում աղանդերը պատում ենք կարմիր թավիշով։ Այնուամենայնիվ, մեր աղանդերը  տոնական է: Այս հրուշակեղենը միավորում է ոչ միայն ամենառոմանտիկ տարրերը՝ սրտի եւ վարդի տեսքով, այլ նաեւ երկու հետաքրքիր բաղադրիչներ՝ շոկոլադ եւ կրքի պտուղը՝ մարակույան:

IMG_9566.JPG (37 KB)

Աղանդերը հաստատ բյուջետային նվերի տարբերակ չէ: Մայրաքաղաքի սուպերմարկետներում մարակույայի մեկ կիլոգրամը մոտ 11 հազար դրամ արժե։ Բայց ոչ ստանդարտ ներկայացման շնորհիվ դուք անպայման կկարողանաք զարմացնել ձեր երկրորդ կեսին։

IMG_9575.JPG (67 KB)

Եվ անմոռանալի գաստրոնոմիական էքսպերիմենտին կլրացնի հիանալի անակնկալը։ Հրուշակագործը նշել է նաեւ ըմպելիքը, որը կհամապատասխանի «Ծաղկող սրտին»։ Դա  շամպայնն է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել