ՇոկTok. «ԱՄՆ-ում ամուսնացած էի, թմրադեղերի պատճառով բաժանվեցի»․ տիկտոկեր Էրիկ (222 ԼԱՎԱ)

Stylish Faces. Սամվել Մալոյանը՝ «Ազգային երգիչ» նախագծում հաղթանակի, աղջիկների ու իր անվան շուրջ բամբասանքների մասին

«Հայկական խոհանոցի նոր երանգները» Սուսաննա Ղուկասյանի հետ

ՇոկTok. «Ուզում էի գալ Հայաստան, բայց ծնողներս չէին թողնում». տիկտոկեր Լիլիթը` արտերկրում ապրելու և էրիկի հետ ընտանիք կազմելու մասին

UNBOXING Aréqo-ի հետ. Մինչեւ հիմա մրմռում ա

Արամեի «Մաքուր սեր» նոր տեսահոլովակի #Backstage-ը

«Stylish faces»: Եվգենի Պրոնին եւ Քրիստինա Արուստամովա

ՇոկTok. «Եղավ իմ կյանքի ամենադաժան կորուստը». տիկտոկեր Աննան` եղբոր մահվան մասին

«Stylish Faces»: Խորեն Լեւոնյան

UNBOXING Aréqo-ի հետ. Ջերմուկով թան չի, ամեն մարդու բան չի

«Stylish Faces»: Ալյոնա Կոննովա

Գեւորգ Դաբաղյանը հայկական դուդուկի հնչյուններով հուզեց Դիմաշին ու երգչին դուդուկ նվիրեց

«Իմ ֆիլմերը խոսում են իրենց մասին»․ Անդրեյ Զվյագինցեւ

Exclusive NEWS.am STYLE: Բորիս Գրեբենշչիկով . Եթե ապրես անցյալով կամ նայես ապագային, բաց կթողնես ներկան

BACKSTAGE. «Վարչապետ 2050» հումորային նախագծի և կերպարների մասին

«Stylish Faces». Վարդգես Հովեյան

«Կրկին դպրոց» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

«Զվարթնոց» օդանավակայանում Դիմաշ Կուդայբերգենին դիմավորեցին հայ եւ արտերկրից ժամանած երկրպագուները

«Ժամանակ էր պետք վերադառնալու». Արսեն Սաֆարյանը՝ ԱՄՆ-ում կայացած համերգների, պատերազմից հետո «ճգնաժամի» ու դստեր կարիերայի մասին

13:05, 13 փետրվարի

Արսեն Սաֆարյանն այս օրերին ԱՄՆ-ում է. երգիչը Լոս Անջելեսում հանդես է եկել մենահամերգներով, որոնց տոմսերը սպառվել են հաշված օրերի ընթացքում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արսենը խոստովանեց՝ հեշտ չէր պատերազմից հետո ստեղծագործական կյանքին անցնելը, բայց երկրպագուներին խոստացավ ներկայանալ նոր երգերով ու համերգային ծրագրերով: Երգիչը տարին բացել է «Ձյունը» երգի տեսահոլովակով, եւ ասում է՝ ինքն ու եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, նոր ստեղծագործությունների շուրջ են աշխատում:

Արսեն Սաֆարյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ում կայացած համերգների, պատերազմի ու դրա հետեւանքների, Արցախի, ինչպես նաեւ դստեր՝ Էլեն Սաֆարյանի երաժշտական կարիերայի մասին:

329924236_1574480886365520_5377398946195783508_n.jpg (36 KB)

«Միացյալ Նահանգներ եկել էի ելույթ ունենալու ազգային, գուսանական, ժողովրդական երգերով  համերգային ծրագրի, որին մասնակցում էի իմ հեղինակային երգերով: Հանդիսատեսը, հաճելիորեն, ինձ շատ լավ ընդունեց: Երկու համերգ ունեցանք, որից հետո, ինձ համար անսպասելիորեն, դրվեցին իմ երկու մենահամերգները: Առաջին համերգի տոմսերը սպառվեցին դեռ գովազդը դուրս չեկած, երկրորդինը՝ նույնպես, այնպես որ՝ համերգները շատ հաջող անցան: 

Հրաշալի զգացողություններ եմ ունեցել. հանդիսատեսից զգացել եմ մեծ կարոտ, ջերմություն, ես էլ իրենց հետ հուզվել եմ, ուրախացել: Նման համերգներն, առհասարակ, շատ անհրաժեշտ են: Բացի իմ հեղինակային երգերից, ես ծրագրում ներկայացնում եմ նաեւ այլ հեղինակների ստեղծագործություններ, օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանից, նաեւ ժողովրդական ու գուսանական երգեր, ինչը հանդիսատեսի համար անսպասելի է լինում»:

Պատերազմից հետո ստեղծագործական լույսը հանգած էր՝ ասում է երգիչը, որը 2020 թ-ին, որպես կամավոր, մեկնել էր Արցախ՝ սատարելու առաջնագծում մարտնչող զինվորներին. նա հավելում է՝ «ժամանակ էր պետք վերադառնալու համար»: 

330237640_847391316547888_6188186996690709365_n.jpg (31 KB)

«Ուր էլ լինեմ, ինչ էլ անեմ, Արցախի թեման ինձ հետ է: Չգիտեմ՝ մեր բարձրաձայնելուց ինչ կարող է փոխվել, երեւի շատ  ավելի ազգային մտածելակերպ պիտի ունենանք, եւ դիվանագիտական շատ ավելի ճիշտ քայլեր պիտի արվեն, որպեսզի գրավենք աշխարհի ուշադրությունը, դա նաեւ պետք է անել ներսում: Գուցե, պետք է հավաքվենք եւ դիմելու կոչով մի երգ ստղծենք, բայց դա պետք  է արվի անգլերենով… Առաջինը պետք է սկսենք ինքներս մեզանից, որովհետեւ հենց այնպես չի ստացվել, որ այսօր Արցախն այս վիճակում է: Ժամանակը ցույց է տվել, որ հույսդ քո վրա պիտի դնես, ոչ թե աշխարհի: Պետք է կառուցողական մտածենք, մեծ ուշադրություն դարձնենք բանակին եւ իրական քայլեր ձեռնարկենք այն ուժեղացնելու, մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Էլի դիմենք միջազգային հանրությանը, բայց ես վստահ եմ, որ բոլոր ուժերը պետք է մոբիլիզացնել հանուն ինչ-որ բանի, իսկ այսօր ես այդ «հանունը» չեմ տեսնում, ազգային գաղափարախոսությունը չեմ տեսնում… Ամեն գնով խաղաղության կողմնակիցը չեմ ես»,-ասում է երգիչը:

Արսենի դուստրը՝ Էլեն Սաֆարյանն այսօր իր հստակ քայլերն է անում հայկական շոու-բիզնեսում՝ նկարահանվում է «Հատուկ դասարան» սերիալում, իսկ ամիսներ առաջ մասնակցում էր «Հայ երգիչ» երաժշտական նախագծին: Հարցին՝ ինչպես է վերբերվում դստեր՝ երգչուհու կարիերա սկսելուն, երգիչը պատասխանեց.

294283814_562097345307207_2318295715074485917_n.jpg (405 KB)

«Ես այն ծնողներից եմ, որոնք իրենց երեխաների կողքին են: Միշտ ասել եմ՝ անկախ նրանից երգարվեստը կընտրեն, թե ոչ, այն, ինչ անեն, պիտի սիրով անեն: Այնպես որ՝ ես Էլենի կողքին եմ. ինքը կարող է եւ իրավունք ունի ընտրելու այդ ուղին: Իհարկե, զուգահեռ սովորում է ԵՊՀ-ում, ինչի համար շատ ուրախ եմ, բայց նաեւ սիրում է նկարահանվել, երգել, հաճախում է վոկալի, Միհրանի եւ Արփիի դպրոց-ստուդիան, եւ այս հարցում ես նրա կողքին եմ: Շատ եմ կարեւորում մասնագիտական կրթությունը, որպեսզի նա կարողանա կենդանի երգել, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ «տիկնիկ» երգիչ-երգչուհիները մնայուն չեն, եւ ինչ-որ ժամանակ հետո մոռացվում են: Իսկ ես ուզում եմ, որ նա ճիշտ երգչուհի դառնա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ