Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Չգիրանալու 7 խորհուրդ՝ Նազենի Հովհաննիսյանից (ֆոտո)

20:12, 13 փետրվարի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կազմվածքը տարիներ շարունակ հիացմունքի է արժանանում։ Մինչ շատերը փորձում են կռահել 40-ամյա դերասանուհու սլացիկության ու հմայքի գաղտնիքը, Նազենին դեմ չէ անձամբ «օգնության ձեռք մեկնել»։ Հմայիչ հաղորդավարուհին ինստագրամյան իր էջում կիսվել է 7 կետով, որոնք, նրա խոսքով, կօգնեն չգիրանալ։

330948353_1290153195181363_1922526443860842762_n.jpg (318 KB)

Պետք է ուտել ամեն բան․

«Բոլոր հոգեբանները նշում են, որ «գիրությունը» նախ ուղեղից է, ինչպես, որ ամեն բան մեր օրգանիզմում՝ յուրաքանչյուր շեղում կամ հիվանդություն: Ուրեմն պետք է ուտել ամեն բան»,-գրել է Նազենին։ 

Բայց․․․

«․․․բայց Քիչ չափաբաժնով, եթե տվյալ սննդամթերքը ծանրացնում է ձեր օրգանիզմը»։ 

Հետեւել սրտի ուզածին․

Հաղորդավարուհին հավելել է՝ ««Սիրտս ուզում է» արտահայտությունը 100% աշխատում է, ուրեմն ինչ-որ կոնկրետ ուտելիքի կամ միկրոօրգանիզմների կարիք ունեք, եթե ուզում եք այս կամ այն մթերքը...»։

299835175_632924798201763_1966848988599013155_n.jpg (175 KB)

Բացի օգտակարից, նաեւ՝ համեղ․

«Բացի օգտակարից, մթերքն իրոք պիտի համեղ ուտեք, որ յուրացվի ամբողջությամբ ու կարեւորը՝ ուղեղով էլ հագենաք»:

Զբաղեցրեք ուղեղն օգտակար բաներով․

«Ոչ թե զսպեք ձեզ՝ «մի կերպ» չուտելով, այլ զբաղեցրեք ուղեղը այլ օգտակար բաներով, որ հենց այնպես ու անընդհատ մի բան չուտեք: 

Ժամանակին սեղանից վեր կենալը կարեւոր է․

««Չի կարելի», «Մի կեր», «Չանես», «Չի մարսվում»...․Մի խոսքով՝ այս անհամար «չ»-երը միայն վնասում են մեզ․ ավելի լավ է շեղվել դրականով:

Բայց անընդհատ ուտելով էլ, հաստատ, ոչ օգտակար գործ, ոչ էլ՝ օրգանիզմին լավություն կանեք։ Զուսպ, կիրթ ուտելն ու ժամանակին սեղանից վեր կենալը շատ կարեւոր է»:

211977748_10224800874064979_8293090154522125573_n.jpg (63 KB)

Դանդաղ ծամել

Դանդաղ ծամել, չնայել YouTube-յան հոլովակներ, ֆիլմ կամ այլ բաներ՝ սա դերասանուհու եզրափակիչ խորհուրդն է․ «Ուտելու ընթացքում ու վերջին պատառը վերցնելուց առաջ մի պահ դադար տալ։ Ուղեղին ավելի ուշ է հասնում մեր հագեցած լինելու փաստը...»,-գրել է նա։

Դերասանուհին, սակայն, հավելել է, որ, առհասարակ, սիրում է, «երբ լավ մարդիկ մի քիչ թմբլիկ են լինում»։

Նազենին նաեւ տեղեկաղրել է, որ երբեք դիետաների չի հետեւում ու «կատեգորիկ չի հավատում» դետոքս կոչվող ծրագրերին։

316268313_703998844427691_4107793950593281087_n.jpg (145 KB)

«Մարդն իրեն, իր օրգանիզմն ու իր հոգին լիարժեք  պիտի ճանաչի, ու փորձի կառավարել, նախ, ինքնուրույն»:

Իր հետեւորդներին Նազենին հիշեցրել է՝ «Որեւէ դրսեւորմամբ՝ ձեր արտաքինը յուրահատուկ է ու բացառիկ՝ ինչպես Աստծո ստեղծած ամեն էակինը։ Իսկ պահի տակ մի ամբողջ մատնաքաշ կամ շոկոլադե սալիկ բոլորն էլ ուտում են: Մարդ ենք, երբեմն դա էլ է պետք։ Կարեւորը չմնալ «դրա տակ»»:

Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել