«Էս քաղաքում կեսը քնում, կեսը քնած են մնացել»՝ երգում են Անահիտ Ադամյանն ու D'Litte-ը, բայց վստահ ենք՝ արթնանալուն պես շատերին հաճելի անակնկալ է սպասվում։ Հայկական շոուբիզնեսի երիտասարդ ու վառ երգչուհինրը ներկայացրել են «Առանց քեզ» երգի ամբողջական տարբերակը։
Երկար սպասված ստեղծագործությունը երգչուհիները մատուցում են մինիմալիստական լուծումներով հոլովակի տեսքով, սեւ եւ սպիտակ գույների մեջ՝ կոտրված ինքնթիռի ներսում ցուցադրելով իրենց հույզերն ու զգացնունքները կատարման ընթացքում։
«Առանց քեզ» երգի հեղինակները հենց կատարողներն են․ Լիլիթը գրել է երաժտությունն ու խոսքերը, Անահիտը երաժշտության համահեղինակն է։
Հոլովակը YouTube-ում տեղադրվել է ժամեր առաջ, այս պահի դրությամբ ունի 7800 եւ ավելի դիտում եւ 40-ից ավելի մեկնաբանություն։ Բաժանորդները նշում են, որ վաղուց էին սպասում երգին, ոմանք՝ ընդգծում երգչուհիների ճաշակն ու էլեգանտ լինելը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ Անահիտ Ադամյանն այս տարի մասնակցում էր ռուսական հայտնի՝«Ну-ка, все вместе!» նախագծի հատուկ եթերաշրջանին։ Թեեւ Անահիտը չի կարողացել հաղթահարել մրցույթի առաջին փուլը, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին կրկին կարողացել է գրավել իր տեսքով եւ վոկալով։ Վերջինը, նույնիսկ, աջակցություն է հայտնել հայ երգչուհուն՝ ինստագրամյան էջում կիսվելով Անահիտի կատարմամբ․
«Դիտիր եւ լայք դիր, եթե հավանեցիր։ Քո կարծիքը կարեւոր է։ Անահիտ Ադամյան՝ «Ну-ка, Все вместе» նախագծի հատուկ եթերաշրջանի բեմում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լազարեւը։
D'Litte-ը` Լիլիթ Օսիպյանը, եւս բավական մեծ ճանաչում ունի երիտասարդների շրջանում։ Երգչուհին, հատկապես, հայտնի է A Chilla-ի հետ իր հիթային համագործակցություններով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 10 հունիսի
Dior-ն ապագային նայում է արեւային ակնոցների նոր տեսականիով12:19, 10 հունիսի
Շաբաթվա Instagram. ինֆլուենսր Մադոննա Հարությունյան11:20, 10 հունիսի
Շրթներկի տարօրինակ գույները վիրուսային թրենդ են դառնում10:05, 10 հունիսի
«Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան»․ HAUSER-ի տեսաուղերձը՝ երեւանյան համերգին ընդառաջ09:00, 10 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 9 հունիսի
Ամերիկուհին նիհարել է ավելի քան 90 կգ, սակայն պնդում է՝ քաշի կորուստը փչացրել է սեռական կյանքը22:18, 9 հունիսի
Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական տաղանդի շնորհիվ21:22, 9 հունիսի
«Կավն ինձ բուժում է»․ հայկական ծագումով ֆրանսիացի դիզայներ Լյուդմիլա Բալկիս20:18, 9 հունիսի
«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել19:35, 9 հունիսի
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Triglinki նախագիծը Երեւանում19:23, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել17:10, 9 հունիսի
Bentley-ն, Bugatti-ն, Aston Martin-ը եւ Porsche-ն ներխուժում են անշարժ գույքի շուկա՝ կառուցելով շքեղ տներ եւ երկնաքերեր