MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Որո՞նք են դիմահարդարման ամենաանհրաժեշտ պարագաները

12:46, 11 դեկտեմբերի

Կոսմետիկա արտադրող ընկերություններն այսօր դիմահարդարման ամենատարբեր ձեւի, գույնի եւ տեսակի պարագաներ են առաջարկում,  սակայն դասական եւ ամենօրյա շպարի որոշ պարագաներ մնում են անփոփոխ: NEWS.am STYLE –ը ներկայացնում է դրանցից ամենանհրաժեշտները, որոնցից իր պայուսակում պետք է ունենա յուրաքանչյուր ժամանակակից աղջիկ:

1. Տոնային քսուք կամ դիմափոշի - Այս երկուսը անփոխարինելի են հանկարծակի հայտնված բշտիկները եւ դեմքի կարմրությունը  ծածկելու համար: Միայն թե` միշտ պետք է ընտրել մաշկի գույնից մի տոն մուգ երանգ, որպեսզի դեմքն արհեստականորեն չսպիտակեցվի:

2.  Սեւ թարթչաներկ - Երկար ու խիտ թարթիչների մասին գրեթե բոլոր աղջիկներն են երազում, ուստի թարթչաներկը աչքերն ընդգծելու համար անփոխարինելի է:

3. Սեւ մատիտ կամ սյուրմա - Սրանք այն միջոցներն են, որոնք միաժամանակ  փոխարինում եւ լրացնում են իրար:  Օրինակ` սեւ մատիտը կարելի է քսել կոպերին` սյուրմայի փոխարեն եւ հակառակը: Սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չենք տա սյուրման քսել աչքերի ներսի կողմից, ինչպես անում ենք մատիտով:

4. Սպիտակ անփայլ ստվերաներկ - Անկախ նրանից, թե քանի գույնի ստվերաներկ ունես քո շպարի պայուսակում, սպիտակն ուղղակի պարտադիր է: Այն լավագույնս ծառայում է որպես աչքի դիմահարդարման հիմք, որը դու կարող ես լրացնել կամ ծածկել ցանկացած այլ գույնով:

5. Կարմիր շրթներկ - վաղուց անցել են ժամանակները, երբ կարմիր շրթներկ օգտագործող կանանց վատ աչքով էին նայում: Կարմիր շրթներկը անփոխարինելի է հատկապես երեկույթների եւ ժամադրության գնալու համար: Այն երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել