«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

StyleFood. աստղային պաստայի գաղտնիքները՝ Սոֆյա Լորենից մինչեւ Շեր

21:17, 17 փետրվարի

Ինչը կարող է ավելի լավ լինել, քան լավ եփած մակարոնեղենը, հատկապես ձիթապտղի յուղով համեմված լավ սոուսով: Եվ չնայած՝ ինչ համ ունի այն, միշտ չէ, որ լավ է կազմվածքի համար, այնուամենայնիվ, շատ հայտնիներ իրենց չեն զրկում այդ հաճույքից։ Մոռանալ կազմվածքի մասին եւ վայելել մակարոնեղենը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է լավ մակարոնի պատրաստման մի քանի աստղային գաղտնիքներ։

Սոֆի Լորեն

IMG_3717.jpg (272 KB)

Իտալացի գեղեցկուհին հայտնի է մակարոնեղենի հանդեպ իր սիրով։ Խոսելով իր հիասքանչ կազմվածքի մասին՝ նա բազմիցս նշել է. «Այն, ինչ տեսնում եք, ես պարտական ​​եմ սպագետտիին»։ Նա երբեք չի թաքցրել իր սերը իտալական խոհանոցի եւ հատկապես համեղ պաստայի հանդեպ։ Լորենը նախընտրում է պաստան ուտել լոլիկի սոուսներով։

Ռիհաննա

Ռիհաննային մի անգամ նկատել են էլիտար ռեստորանում Նաոմի Քեմփբելի հետ ընթրիքի ժամանակ: Երգչուհին 3 տեսակի մակարոնեղ է պատվիրել։ Ռավիոլի մսով, լոբի մակարոնեղենով եւ ռիգատոնի Բոլոնեզ։ Արդյո՞ք ճաշատեսակները նախատեսված են եղել երկու տիկնանց համար, հայտնի չէ, սակայն այս պատվերը, անկասկած, Ռիհաննայի՝ մակարոնեղենի հանդեպ կրքի նշան է։ People ամսագրի հետ երգչուհին կիսվել է իր բոլոր ժամանակների սիրելի մակարոնեղենի բաղադրատոմսերից մեկով՝ ձիթապտղի յուղով, սխտորով եւ համեմունքներով սպագետտի:

Լեդի Գագա

lady-gaga-600x600-1d2e610212244ae39cbf2de511599cd3.jpg (83 KB)

Էքստրավագանտ Լեդի Գագան ամենավառ անհատականություններից է եւ լավ եփած մակարոնեղենի կրքոտ կողմնակիցներից է։ Սոցցանցերում նա պարբերաբար կիսվում է մակարոնով իր խոհարարական գլուխգործոցների լուսանկարներով։ Լեդի Գագայի հրապարակած լուսանկարը, որտեղ ալ-ֆորնո է պատկերված, մեծ ճանաչում է ձեռք բերել։

Շեր

«Իմ ընկերների մեջ ես հայտնի եմ իմ հավի բոլոնեզով: Ես նույնիսկ օգտագործում եմ իմ սեփական Diva Pasta պիտակները, երբ Սուրբ Ծննդյան կերակուրներ եմ բաժանում»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է փոփ-դիվան:

Մեզ հաջողվեց գտնել նրա սոուսի գաղտնիքը։ Դրա համար ձեզ հարկավոր կլինի․

2 ճ․գդ․ փիթապտզի ձեթ

1 միջին չափի կտրատված սոխ

2 ճ․գդ․ մանրացված կանաչ պղպեղ

2 պճեղ մանրացված սխտար

Կես կիլոգրամ աղացած հավի բուդ

2 թեյի գդալ չորացրած ռեհան

1 թեյի գդալ չորացրած օրեգանո

1/2 թեյի գդալ կարմիր պղպեղի փաթիլներ

2 ճ․գդ․ տոմատի մածուկ

1 թեյի գդալ աղ

1/4 թեյի գդալ թարմ աղացած սեւ պղպեղ

1 բանկա մանրացված լոլիկ

1 տուփ ամբողջական լոլիկ

Եւ սիրելի պաստան։

Կաթսայի մեջ միջին ջերմությամբ տաքացրեք ձեթը։ Ավելացրեք սոխը եւ կանաչ պղպեղը, ապա սխտորը, մի պտղունց աղ եւ սև պղպեղ։ Դրանից հետո ավելացրեք աղացած հավի միսը եւ ամեն ինչ լավ խառնեք, ապա համեմեք ռեհանով, օրեգանոյով, կարմիր պղպեղի փաթիլներով, տոմատի մածուկով, մանրացրած լոլիկով եւ ջրով։ Խառնեք ու հասցրեք եռման աստիճանի։ Իջեցրեք կրակը, ծածկեք եւ ողեք, որ 1,5 ժամ եփվի։ Վերջին 1/2 ժամվա ընթացքում կափարիչը մի փոքր տեղափոխեք կողք՝ գոլորշի բաց թողնելու համար: Սա կօգնի թանձրացնել սոուսը։ Եվ հիշեք, որ պետք է խառնել ամեն 15 րոպեն մեկ:

Երբ սոուսը պատրաստ է, զարդարեք այն ձեր սիրելի քերած պանրով եւ մատուցեք մակարոնի հետ։

Լուսանկարները՝ Pinterest/Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել