MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սեր, աստղային հանդիպումներ ու «կարմիր» ֆոտոշարքեր․ հայ հայտնիների Instagram-ը՝ նախորդ շաբաթ (ֆոտո/վիդեո)

13:25, 20 փետրվարի

Աստղային հանդիպումներ, սեր, «կարմիր» ֆոտոշարքեր ու գեղեցիկ կարգավիճակում սպասումներ․ այսպիսի տեսք ուներ հայ հայտնիների Instagram-ը նախորդ շաբաթ։ NEWS.am STYLE-ն ամփոփում է ամենատպավորիչ հրապարակումները։

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Լոնդոնում է, որտեղ հասցրել է հանդիպում ունենալ բրիտանացի հայտնի երգիչ Սեմ Սմիթի հետ։ Աշխարհահռչակ արտիստի հետ համատեղ լուսանկարներով ու տեսանյութով Աստղիկը կիսվել էր ինստագրամյան իր էջում։ 

326308225_590612686251697_6148570536482353927_n-1.jpg (107 KB)

«Գիտեմ՝ «ես միակը չեմ» (I'm Not the Only One), ով սիրում է նրա երաժշտությունը, այնպես որ՝ Սեմ Սմիթի հետ այս հիասքանչ հանդիպման հրապարակմամբ չկիսվել չէի կարող։ Դուք այնքան համեստ ու լավ մարդ եք։ Աննկարագրելիորեն հաճելի էր ձեզ հանդիպելը»,-գրել էր երգչուհին։

Ավելի ուշ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, Աստղիկը հավելել է, որ երգչի հետ հանդիպելու պայմանավորվածություն ունեին,-«Մեկ բաժակ շամպայնի շուրջ հաճելի զրույց ունեցանք երաժշտության թեմայով»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

Նախորդ շաբաթ տոնվեց Բոլոր սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը հայտնիները սեր մաղթեցին բոլորին ու կիսվեցին իրենց սիրելիների հետ լուսանկարներով ու տեսանյութերով։ 

Վերջերս ամուրիների շարքը լքած երգիչ Անդրեն ռոմանտիկ հոլովակ է տեղադրել սիրելիի` երգչուհի Անի Օհանյանի հետ․ «Իմ կյանքի սեր»,-հրապարակումը մակագրել է Անդրեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Երգիչ Էրիկ Կարապետյանը, որը հազվադեպ է անձնական հրապարակումներ անում, Սիրո տոնին բացառություն է արել․ նա տեղադրել է իր եւ կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի լուսանկարը։ Էրիկը գրառում չի արել, բայց դրել է խորհրդանշական սրտի նշանը։ 

331786419_734834011529717_5784500791530948448_n.jpg (270 KB)

Եթե սիրահարներից խոսք գնաց, չենք կարող շրջանցել նաեւ հայկական շոու-բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից մեկին՝ երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանին ու նրա սիրելիին՝ բլոգեր Քրիստինային։ Ինչպես «Կույր աշխարհ» սերիալում, այնպես էլ իրական կյանքում Գեւորգը առաջարկություն է արել Քրիստինային, վերջինը, իհարկե, համաձայնել է։ «Նա ասաց՝ այո»՝ ռոմանտիկ հոլովակին կից գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevorg Mkrtychyan (@gevorgmkrtchyan_)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գեւորգը տեղեկացրել է, որ իրենց նշանադրությունը կկայանա մարտ ամսին։ 

«Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանն ու դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սիրո տոները նշանավորեցին «կարմիր» ֆոտոշարքերով։ Մոնիկան իր վալենտինյան ֆոտոշարքի թեմատիկան շեշտադրել է վառ կարմիր զգեստով, իսկ Մարինկան՝ կերպարն ամբողջացրել կարմիր վարդերով։ 

330816305_519141456990245_3154877431537082227_n.jpg (36 KB)

330985461_509542897770474_41989102627302252_n.jpg (34 KB)

331479058_508188321392947_1823254178510678955_n.jpg (150 KB)

332076190_1268987397295376_5978643290343767206_n.jpg (148 KB)

Այս շրջանում իրենց գեղեցիկ կարգավիճակն են վայելում դերասանուհի Մերի Մակարյանն ու լրագրող, հաղորդավարուհի Արուս Տիգրանյանը։ «Երբ դու շատ մեծ ես»,-գրել է Մերի Մակարյանը՝ ցուցադրելով իր կլորիկացած փորիկը։ Ի դեպ, դերասանուհին երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Meri Makaryan (@m.makaryan)

Իսկ Արուս Տիգրանյանը սպասում է առաջնեկին։ Լրագրողը գեղեցիկ հոլովակ է տեղադրել, որին կից անդրադարձել է կարծրատիպերին: Տեսանյութում Արուսը դասական ոճի կոստյումով։ Նա խոսել է ժամանակին կնոջ համար «արգելված» հագուստի մասին․ «Էսօր ուզում եմ ասել, որ մեր ունեցած ու չգնահատված լիքը ազատությունների համար պետք ա շնորհակալ լինել էն մարդկանց, ովքեր իրենց ժամանակին դարձել են «իզգոյ», «տարօրինակ» ու «անամոթ սեւ ագռավներ», բայց որոշել են առաջնորդվել սեփական հարմարավետությամբ ու հագել են էդ անտեր շալվարը` քիչ-քիչ դա սովորական երեւույթ դարձնելով իրենց երեխաների համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Հավատացեք էսօր էլ մենք ունենք լիքը անհասկանալի «բարոյական նորմեր», որոնց չհարմարվելով կարող ենք ավելի առողջ ու հարմար միջավայր ստեղծել մեր երեխեքի համար»,-գրել է ապագա մայրիկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել