Նորաձեւությու՞նն է ազդում է կինոյի վրա, թե՞ կինոն է թելադրում նորաձեւություն: Այս հարցը հստակ պատասխան չունի։ Մինչ զգեստների նկարիչները որսում են դարաշրջանի ոգին այն էկրանին արտահայտելու համար, ֆիլմն ինքնին սկսում է մեզ թելադրել նորաձեւության տենդենցները: Եվ կապ չունի, թե դա ինչ է՝ կորսետներ 1800-ականներից, թե կոշիկներ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից՝ ամեն ինչ ուղիղ եւ հակադարձ կապ ունի։
Համաճարակի ժամանակ մենք, ավելի քան երբեւէ, սերիալներ ենք դիտել։ Այժմ եւս չենք դադարում վայելել այս ոլորտի մարգարիտները։ Մինչ մենք հուզիչ պատմություն ենք դիտում, ակամա տեսնում ենք ոճը՝ սանրվածքներ, կոստյումներ, դիմահարդարում։ Որքա՞ն է հավանականությունը, որ կցանկանաք կրկնել ձեր սիրելի հերոսուհու զգեստապահարանի դետալները, ով այդքան նման է ձեզ։ Կամ, որ կուզեք նմանվել նրան:
Հավանականությունը մեծ է։ 200 տարի առաջվա ոճն արտացոլելու համար պարտադիր չէ կետի ոսկերից կորսետ գնել: Բայց կարելի է էկրանային կերպարը վերափոխել ժամանակակից նորաձեւության: Դա այն է, ինչ մենք անում ենք հեռուստատեսային շոուների եւ ֆիլմերի օգնությամբ:
Համաշխարհային նորաձեւության Boohoo ապրանքանիշը վերջերս հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տալիս, թե որ սերիաներն են ամենամեծ ազդեցությունն ունեցել նորաձեւության վրա։ Հետազոտությունը հիմնված է հեռուստատեսային շոուների հանդերձանքների Google որոնումների քանակի վրա:
Երբ հերոսուհու հագին տեսնում ենք գեղեցիկ հանդերձանք, հետաքրքիր պայուսակ կամ զարդեր, մենք ուզում ենք իմանալ, թե որտեղից կարելի է այն գնել։ Հանդիսատեսի այս հետաքրքրությայն հիման վրա էլ կառուցված է այս ուսումնասիրությունը։
Բոլոր ժամանակների ամենաներաձեւ հեռուստաշոուները․
Հետազոտությունն առանձին վերլուծել է սերիալների արդյունքները, որոնք նոր դրվագներ են թողարկել 2022 թվականին։
2022 թվականի ամենանորաձեւ հեռուստաշոուները․
Երկու ցուցակներում էլ առաջին տեղում «Էյֆորիան» է։ Ամբողջ աշխարհում օգտատերերը փնտրում են այս սերիալում օգտագործված հագուստներն ամսական 132,900 անգամ: «Էյֆորիա» բառի որոնումները նախորդ ամսվա համեմատ աճել են ավելի քան 345%-ով, երբ հունվարին թողարկվեց 2-րդ եթերաշրջանը: «Էյֆորիան» համարձակ է, էքսցենտրիկ, պայծառ։ Այն արտացոլում է յուրաքանչյուր կերպարի անհատականությունը, եւ հեռուստադիտողները նույնպես ցանկանում են արտահայտել իրենց գեղագիտությունը նման հանդերձանքների միջոցով: Սերիալը ոչ միայն արտացոլում է նորաձեւությունը, այն վերանայում է այն եւ սկսում թելադրել իր պայմանները: Արդյո՞ք «Էյֆորիան» չի օգնել դիմահարդարման թրենդներում օգտագործել փայլերն ու քարերը։
Նորաձեւության հետ կապված երկրորդ ամենաշատ որոնված շոուն «Էմիլին Փարիզում» սերիալն է։ Դրա գլխավոր հերոսուհին հայտնի է իր մինի կիսաշրջազգեստների եւ բլեյզերներով, վառ պրինտների եւ գույների բերետներով: Էմիլին խթանել է «կարմիր բերետների» որոնումների աճը, իսկ Chanel ապրանքանիշի իրերի վաճառքը նոր սեզոնի սկզբից բարձրացել է:
Instagram-ը նույնիսկ օգտահաշիվ է ստեղծել, որտեղ տեղեկություններ են հրապարակում, թե որտեղից կարելի է նման իրեր գնել զգեստապահարանի համար։
Նոստալգիան հսկայական գործոն է ոճերում, որոնք մարդիկ փնտրում են: Մի կողմից, եթե դիտում ենք սերիալ անցյալ դարաշրջանների մասին, ապա հենց այդ տարիների նորաձեւությունն է ստեղծում սերիալի տրամադրությունը։ Կոստյումների նկարիչները դիմում են թրենդներին՝ փոխանցելու դարաշրջանի տրամադրությունը: Երրորդ սերիալը, երբ խոսքը վերաբերում է նորաձեւությանը, «Շատ տարօրինակ բաներ»-ն է: Սերիալի գործողությունները տեղի են ունենում 80-ական թվականներին, արդյոք դա մասամբ մեղավոր չէ՞ այն բանի համար, որ ռետրովեյն ոճը չի պատրաստվում հեռանալ։ Մենք տեսնում ենք 80-ականներին մեծ հայտնիություն ունեցող դետալներ․ ջինսից մինչեւ վառ գույներ եւ մազերի աքսեսուարներ:
Տարբեր պատմական դարաշրջանների ոճերով հմայվածությունը հանդիսատեսի մեկ այլ հատկանիշ է։ «Peaky Blinders»-ի գործողությունները, որոնք տեղի են ունենում 1919 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, եւ «Բրիջերթոնները», որը պատկերում է Լոնդոնի 1800-ականների ժամանակաշրջանը, զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ եւ վեցերորդ տեղերը: Անկախ նրանից, սեւ վերարկուներ են, թե տարօրինակ երեկոյան զգեստներ, այս շոուների հանդերձանքների դիզայներները գերազանցել են իրենք իրենց՝ մեզ տեղափոխելով այն ժամանակ։
Մեզ վրա ազդում է այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, լինի դա նոր սերիալ, թե հայտնի մարդկանց սոցիալական ցանցի օգտահաշիվ: Զարմանալի չէ, որ որքան շատ ենք դիտում, այնքան կերպարների ոճը գրավում է մեզ։ Իհարկե, ֆիլմը կարող է դառնալ իրականությունից փախչելու փորձ, հրատապ խնդիրներից թաքնվելու հնարավորություն։ Եվ որքան շատ ենք սուզվում դրա մեջ, այնքան ավելի շատ հեռուստաշոուներն են արտացոլվում նորաձեւության մեջ:
Միայն կինոարդյունաբերությունն չէ, որ ձեւավորում է մեր տեսլականն ու ճաշակը: Դա անում են նորաձեւության ցուցադրությունները, հայտնիներն ու սոցիալական ցանցերը։ Այս բոլոր գործոններն ազդում են միմյանց վրա՝ ստեղծելով ժամանակակից նորաձեւության յուրօրինակ խառնուրդ, երբ պոդիումը կարող է ոգեշնչել սերիալին, իսկ սերիալըը՝ պոդիումին։
Բայց կինոն, կարծես, մեծ առավելություն ունի։ Այն մեզ ոճ չի վաճառում, իրերի գնում չի պարտադրում։ Մենք տեսնում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս, եւ որոշում ենք այն ձեռք բերել մեզ համար: «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմաշարի թողարկումից հետո քեզ ոչ ոք չի ստիպել գնել Manolo Blahnik կոշիկները։ Հանդիսատեսն ինքը որոշեց այդպես, եւ այս ապրանքանիշի վաճառքը կտրուկ աճեց: Թեեւ մինչ այդ նման կոշիկներ կրում էին արքայադուստր Դիանան, Բյանկե Ջագերը եւ այլ հայտնիներ։ Կինոն գեղագիտություն չի պարտադրում, հեռուստադիտողն ինքը կերպարի մեջ հարազատ ոգի է գտնում եւ ցանկության դեպքում հետեւում է նրա ոճին։
Այն նաեւ օգնում է մեզ դառնալ ինչ-որ մեծ բանի՝ ժամանակի, դարաշրջանի կամ իրադարձության մաս: Օրինակ, արքայադուստր Դիանայի ոճի հայտնիությունը մի քանի անգամ աճեց «Թագը» հեռուստասերիալի թողարկումից հետո։ TikTok-ում #revengedress հեշթեգով տեսահոլովակը հավաքել է ավելի քան հարյուր միլիոն դիտում, իսկ «ուսերը բաց սեւ զգեստները» եւ «սրտաձեւ վզնոցներ» որոնումները կտրուկ աճել են:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 2 հոկտեմբերի
«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա22:07, 2 հոկտեմբերի
La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին21:27, 2 հոկտեմբերի
Ժերար Դեպարդիեն առաջին անգամ անդրադարձել է իր դեմ ուղղված՝ բռնաբարության մեղադրանքներին