Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Միլան. պանկի ոգի, պահպանակների կույտ, թատերական էսթետիկա, 90-ականներ եւ ոսկե ներքնազգեստ

23:02, 27 փետրվարի

Անցյալ շաբաթ նորաձեւության բոլոր ինֆլուենսերները, նորաձեւության կուռքերը եւ բլոգերները հավաքվել էին Միլանում: Ավանդաբար, փետրվարի վերջին հայտնի բրենդները ներկայացնում են իրենց կանացի հավաքածուները՝ Իտալիայի Նորաձեւության ազգային պալատի ղեկավարությամբ։

Ինձ թվում էր, որ այս նորաձեւության շաբաթը շատ «կրելի», գործնական եւ գեղեցիկ հավաքածուներ ուներ, ավելի քիչ՝ էպատաժային։ Ցանկանում էի դիտել, հիանալ ու վազել զգեստապահարանս թարմացնելու։

IMG_20230227_170615_833.jpg (65 KB)

Giorgio Armani-ի հավաքածուն՝ ոգեշնչված թատրոնի էսթետիկայով։ Մետաքսե զգեստներ, շալեր, թեթեւ ու հարմարավետ տաբատներ, երկար զգեստներ, դասական վերարկուներ, ժիլետներ, լակոնիկ լայնեզր գլխարկներ, մորթյա օձիքներ, երեկոյան կոկիկ պայուսակներ։ Հագուստը հետեւում է մարմնին եւ բնականաբար ուղեկցում է նրա շարժումները՝ միաժամանակ մնալով էլեգանտ։ Հաճելի հանգիստ գույներ՝ բեժի երանգներ՝ համադրված սեւ աքսեսուարներով, մի փոքր վարդագույն, նույնպես զուգորդված սեւի հետ։ Նման հագուստ ցանկանում ես կրել։

IMG_20230227_170643_496.jpg (79 KB)

Ինչպիսի հրաշալի հավաքածու է ներկայացրել մեզ Prada-ն: Կաշվե կոստյումներ, ասեղնագործած սպիտակ կիսաշրջազգեստներ՝ համադրված հանգիստ բլուզների հետ, բանտերով, ծաղիկներով զարդարված կոշիկներ, ինչ-որ չափով «օրիգամի» հիշեցնող։ Սպիտակ կտորե վարդեր ցուցադրվել են ոչ միայն մոդելների վրա, այլեւ ուղարկվել են որպես շոուի հյուրերի հրավերներ։ «Այս հավաքածուն ամենուր գեղեցկություն գտնելու մասին է, ամեն տեսակի գեղեցկություն»,- հայտարարել է Միուչա Պրադան։

Bottega Veneta-ն այս աշնանն առաջարկում է կրել տրիկոտաժե օվերսայզ սվիտերներ, թափանցիկ զգեստներ, կաշվե total look, հյուսված գուլպա-կոշիկներ եւ տարբեր ֆակտուրաներով միանգամից 2 պայուսակ։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլազին ասում է, որ իրենց ոգեշնչել են իտալական փողոցներն ու քաղաքաբնակները։

Dolce&Gabbana-ն ցուցադրել է «Sensuale» անվանումով հավաքածուն, որն ուսումնասիրում է 90-ականների տան արխիվները եւ երգում է կանացիության ձոն։ Թափանցիկ զգեստներ՝ ցուցադրության համար նախատեսված ժանյակավոր ներքնազգեստով, երկար ձեռնոցներ, կանացի փողկապներ՝ համադրված սպիտակ վերնաշապիկի հետ, ասես փոխառված լինի ամուսնու զգեստապահարանից, ատլասե վարդեր՝ բաճկոնների վրա։ 1999 թվականի ոսկե վարտիք եւ օձիքներ։ Զգեստները պատրաստված են մետաքսից, մորթուց, ատլասից, շղարշից եւ ժանյակից։

 IMG_20230227_170650_494.jpg (72 KB)

Անցյալի նոստալգիա են ապրել ոչ միայն այս նորաձեւության ցուցադրության ժամանակ: Մաքսիմիլիան Դեւիսը Ferragamo-ի ցուցադրության ժամանակ մոդելներին պոդիում է բերել այնպիսի հանդերձանքներով, որոնք գրավում է այն ժամանակաշրջանը, երբ ապրանքանիշի արտադրանքը հագնում էին Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դերասանուհիները։ Լեգինսների հետ համակցված մորթյա վերարկուներ, կարմիր total look, շատ մոնոխրոմ տեսք։ Գեղեցիկ եւ ժամանակակից կերպար։

IMG_20230227_170708_792.jpg (74 KB)

Blumarine-ի շոուն դարձավ ամենավառ ու ամենաթեժը՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Պոդիումի կենտրոնում վառվել է «B» տառը։ Ստեղծագործական տնօրեն Նիկոլա Բրոգնանոն հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է Ժաննա դ'Արկով, ուստի բեմում կրակ է վառել։ Կաշվե հանդերձանքները կրկին ղեկավարում էին շոուն: Պոդիումի վրա երեւում էին գամասեղներով գոտիներ եւ շղթայական զգեստ՝ ռազմական ոճն իր ողջ փառքով։

IMG_20230227_170723_219.jpg (83 KB)

Այս նորաձեւության շաբաթը նաեւ էպատաժային էր․ Diesel-ի ցուցադրությունը՝ 200,000 պահպանակի ֆոնին։ «Մենք սիրում ենք Diesel խաղալ եւ լրջորեն ենք վերաբերում դրան», - ասում է ստեղծագործական տնօրեն Գլեն Մարթենսը: «Զվարճացեք, հարգեք միմյանց, ապահով եղեք»: Պոդիումի վրա մոդելները կրում էին գոտկատեղից ցածր ջինսեր եւ պատռված զգեստներ։

Moschino-ն իր հավաքածուով հարգանքի տուրք մատուցեց Վիվիեն Վեսթվուդին։ Այստեղ դուք կարող եք հիանալ արքայադստեր առասպելական զգեստով․ նարդոս՝ զուգորդված թանկարժեք քարերից պատրաստված երկար ձեռնոցներով, ֆուկսիա երանգի զգեստ կամ կաշվե կիսաշրջազգեստ՝ տոպով: Պանկի ոգին բերել են մոդելների սանրվածքները, որոնցից դրանք դուրս են ցցվել կոտրված ապակու կտորների պես։

Անաստասիա Բարու


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել