Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Հայկական տարազի հին ու ժամանակակից լուծումները՝ հայ եւ համաշխարհային աստղերի հագին (ֆոտո)

23:05, 28 փետրվարի

Ցանկացած կերպար ավելի թրենդային ու հետաքրքիր կարելի է դարձնել հնի ու նորի միաձուլման շնորհիվ։ Ահա, թե ինչու աստղերը հաճախ դիմում են նման լուծումների՝ համադրելով, օրինակ, հայկական զարդերը ժամանակակից հագուստի դետալների հետ։ 

Այս ոճի ամենավառ կրողներից մեկը երգչուհի Սիրուշոն է, որը հայկական տարազի էլեմենտներն ավելի ընդգծելու ու հանրահռչակելու համար ստեղծեց արծաթյա զարդերի իր բրենդը։ Երգչուհին ամենասովորական look-ն անգամ յուրահատուկ է դարձնում հայկական զարդերի առատ օգտագործմամբ, եւ, իհարկե, բավականին հաճախ հենց իր տեսահոլովակներում հանդես է գալիս ազգային տարազով։

332485277_226454313084664_2868568871963122922_n.jpg (59 KB)

332035188_1529932314167260_4953376160785979702_n.jpg (67 KB)

Հայկական զարդերը հաճախ զարդարում են նաեւ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի կերպարները։ Գաղտնիք չէ, որ Նազենին եթերային, երկար զգեստների սիրահար է, որոնք շատ են սազում հաղորդավարուհուն։ Երբեմն Նազենին կարող է կրել նույն զգեստը, բայց՝ յուրահատուկ մոտեցմամբ, ինչը ստանում է, օրինակ, հայկական գոտու կամ այլ արծաթյա աքսեսուարների համադրությամբ։ Օրերս դերասանուհին լուսանկար էր տեղադրել, որում, իսկական, հայ թագուհու կերպարում էր։ Նրա հագուստն ամբողջացնում են գեղեցիկ գլխազարդն ու խոշոր զարդերը։ 

332590441_1132566677440350_3821231598180144883_n.jpg (99 KB)

Ինչպես շատերի, այնպես էլ Իվետա Մուկուչյանի համար ոգեշնչող կերպար է հայ նկարչուհի, արվեստագետ Լուսիկ Ագուլեցին, որին միշտ կարելի էր տեսնել հայկական տարազով։ Մոտ երկու տարի առաջ Իվետան ֆոտոշարք ներկայացրեց, որում ազգային հագուստով է։ Երգչուհին համագործակցել էր Արմեն Փիրի Մասիհիի եւ Լուսիկ Ագուլեցու դստեր՝ Աստղիկ Ագուլեցու հետ: Իվետան ցանկացել էր իր կերպարով կրկին հիշեցնել հայ նկարչուհու եւ նրա գործի կարեւորության մասին․

332485195_1146216622720299_8523087867812723722_n.jpg (114 KB)

«Լինելով իսկական հայ կին՝ նրան հաջողվել էր սերնդեսերունդ հայ կնոջ ճիշտ օրինակ ներկայացնել»,-գրել էր երգչուհին։

Սոֆի Մխեյանն իր կերպարներից մեկը ստանալու համար կրկին դիմել է ազգային մոտեցմանը։ Երգչուհին նախընտրել է մանուշակագույն տարազը։ Իր ինստագրամյան հրապարակման մեջ նա տեղեկացրել էր, որ Բարձր Հայքի տարազն է կրում, որտեղ նախընտրելի էին մուգ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, կապույտ գույները: 

332726495_729301185308570_3969891743848780925_n.jpg (114 KB)

Աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ, որը 2015 թ-ին էր, որոշեց ավելի մոտ կանգնել իր արմատներին։ Մեգերյան Կարպետ կատարած իր այցելության ժամանակ Քիմը չի դիմացել եւ փորձել է հայկական տարազը, ու իսկական հայուհու կերպարով ներկայացել նաեւ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի թողարկումներից մեկում։

328875160_515074397189475_3109157402006208908_n (1).jpg (89 KB)

Հայկական տարազն անտարբեր չի թողել, նույնիսկ, աշխարհահռչակ մոդել Ստելա Մաքսվելին։ Տարիներ առաջ ռուսական Vogue-ի հետ համագործակցության շրջանակում ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն իր մուսայի՝ Victoria's Secrets-ի հայտնի մոդել Մաքսվելի հետ ժամանեց Հայաստան ու շիկահեր գեղեցկուհուն լուսանկարեց հայկական կոլորիտում՝ ազգային զարդերով ու դետալներով։  

s2-1.jpg (331 KB)

1e5e8bfe4ec09d331920d58ed57e8bf2.jpg (110 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում