MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Marvel կինոտիեզերքը չի պատրաստվում զիջել դիրքերը

20:13, 4 մարտի

Marvel կինոտիեզերքը գոյություն ունի արդեն 15 տարի եւ չի ծրագրում զիջել դիրքերը։ Այս ընթացքում այն դարձել է իսկական փոփ-մշակութային երեւույթ եւ սուպերհերոսապատումը զվարճանքների արդյունաբերությունում վերածել է ամենաազդեցիկ ժանրի։ Ռեժիսոր Փեյթոն Ռիդի «Մրջյուն-մարդը եւ կրետը. Քվանտոմանիա»-ն ֆրանշիզի 31-րդ ֆիլմն է, որը կինոտիեզերքի Հինգերորդ փուլի սկիզբն է դարձել։

Անվերջ թվացող սուպերհերոսական սերիալը երկար ճանապարհ է անցել։ 2008թ. թողարկված «Երկաթե մարդը» բավական անսպասելիորեն հիթ դարձավ. այդ պահին Marvel-ի կոմիքսների ամենահայտնի հերոսների իրավունքները գտնվում էին  այլ ստուդիաների ձեռքում, ուստի ստիպված էին դիմել երկրորդ էշելոնի կերպարներին։ Եվ այս մտահղացումն «աշխատեց». ֆիլմը ոչ միայն վերածնեց Ռոբերտ Դաունի-կրտսերի կարիերան, այլեւ մեկնարկ դարձավ հզորագույն ֆիլմերի շարքի համար։  Սեփական տիեզերք կառուցելու ծրագիրը պրոդյուսեր Քեւին Ֆայգին փայփայում էր ամենասկզբից. կինոնկարների կապն ապահովվում էր գործող անձանց կամեոների՝ էպիզոդիկ դերերի միջոցով, մեկից մյուսին հղումներով՝ տիտրերին հաջորդող տեսարանների օգնությամբ, որոնք դարձել են ստուդիայի ֆիրմային առանձնահատկությունը։ Չնայած բոլոր ստեղծագործությունները չէ, որ նույն հաջողությունն էին ունենում, զարգացման ընդհանուր ուղղությունը նպաստում էր հանդիսատեսի հետաքրքրվածության պահպանմանը։ Եվ ոչ իզուր, որովհետեւ 2012թ. թողարկված «Վրիժառուները» կարողացավ օրգանապես միավորել նախորդ ֆիլմերի սյուժետային գծերը, եւ, միաժամանակ, ունենալ սեփական դեմք. կատարյալ թիմային կինո սուպերհերոսների մասին, էպիկական մասշտաբի կոնֆլիկտով։

«Վրիժառուներից» հետո Marvel-ը վերջնականապես իր տեղն ապահովեց ժամանցային կինեմատոգրաֆիայի երկնակամարում (2015թ. ստուդիան գնեց Disney-ը, եւ թափն ավելի մեծացավ) եւ կարողացավ գործի դնել հոսքագիծը, որը մեկ տարում մի քանի ֆիլմ էր արտադրում տրիկոյով մարդկանց մասին։ Ընդ որում՝ չի կարելի ասել, որ արտադրությունը «հոգի չունի». Marvel-ը ներգրավում է տաղանդավոր ռեժիսորների եւ սցենարիստների, որոնք կարողանում են ձեւաչափերի փորձարկումներ անել։ Ստուդիայի ֆիլմերի վրա աշխատել են Ջեյմս Գանը, Քլոյա Ջաոն, Ռուսո եղբայրները, Թայկա Վայտիտին, Սեմ Ռեյմին եւ այլք։ Ուստի, Marvel  կինոտիեզերքում նայելու բան կա։

Օրինակ, ուշադրության է արժանի Կապիտան Ամերիկայի կերպարի «վերալիցքավորումը» «Առաջին վրիժառուն. ուրիշ պատերազմ» ֆիլմում (2014թ.), որն ստեղծվել է լրտեսական զիլ մարտաֆիլմի ոգով։ Շատ հետաքրքիր է նայվում Ռայան Կուգլերի «Սեւ հովազը» (2018թ.)՝ աֆրիկյան տպավորիչ ֆենթեզի, որը լուծում է Կինոտիեզերքում սեւամորթ հերոսների ներկայացվածության հարցը։

Վիզուալ առումով հետաքրքիր է Սքոթ Դերիկսոնի «Դոկտոր Սթրենջը» (2016թ.), որը կինոդիտողին տեղափոխում է սյուրռեալիստական իրականություն, որն ասոցացվում է Քրիսթոֆեր Նոլանի «Սկզբի» (2010թ.) հետ։ Կինոտիեզերքում առանձնանում է «Գալակտիկայի պահապանների» մասին ֆիլմաշարը։ Ջեյմս Գանը ստեղծել է հազվադեպ արկածախնդիր տիեզերական օպերա, որի հղումը տանում է դեպի «Լուսատտիկ» (2002) սերիալը ՝ լի երաժշտական ռետրո-հիթերով եւ ռեժիսորի սպեցիֆիկ հումորով։

Մի քանի առանձին ֆիլմերից հետո սովորաբար արտադրվում է ընդհանուր սուպերհերոսական կոմիկական «կապուստնիկ» «Վրիժառուների» մասին, որը Marvel կինոտիեզերքի ամենատպավորիչ ատրակցիոնն է, եւ որը տոմսերի ռեկորդային վաճառք է ապահովում։

Վերջին ժամանակներս Marvel-ը սկսել է գրոհել նաեւ փոքր էկրանները՝ թողարկելով բազմաթիվ սերիալներ իր հերոսների մասին։ Դրանք բոլորը լավ վարկանիշ ունեն, բայց քննադատների եւ կինոդիտողների ընդունելությունը միանշանակ չէր։ Այնուամենայնիվ, կասկած չի հարուցում, որ ապագայում մեզ սպասում են բազմաթիվ հեռուստասերիալներ ստուդիայի կողմից։

Կինոտիեզերքի չորրորդ փուլը նախորդներից ավելի սառն ընդունելության է արժանացել։ Չնայած նոր հերոսների առատությանը՝ սկսել է թվալ, որ ֆրանշիզը լճացել է, ի վիճակի չէ նույնքան տպավորիչ բան առաջարկել, որքան կոնֆլիկտն էր Թանոսի հետ։ Այդպես է, թե ոչ՝ հասկանալի կլինի ավելի ուշ, բայց թարմ «Մրջյուն-մարդը եւ Կրետը. Քվանտոմանիա»-ն, անշուշտ, կարեւոր նախագիծ է. իզուր չէ, որ այն բացում է սագայի նոր գլուխը։

Այստեղ մենք վերջապես կարողացանք լիարժեք ծանոթանալ Կանգ Նվաճողի հետ՝ Ջոնաթան Մեյջորսի կատարմամբ, որն իսկապես տպավորիչ եւ բազմակողմանի է ստացվել, ինչպես նաեւ իմանալ Մուլտիտիեզերքի սարքի ավելի շատ դետալների եւ այն վտանգների մասին, որոնք սպառնում են նրան։

Սակայն «Մրջյուն-մարդն» ինքնին հիանալի եւ գրավիչ բլոկբաստեր է։ Նրա հերոսները նախկինի պես վառ եւ համակրելի են, էքշընը նախկինի պես կրեատիվ է, իսկ հումորը՝ զվարճալի եւ չպարտադրվող։ Բայց, ի տարբերություն Սքոթ Լենգի մասին նախորդ երկու ֆիլմերի, թրիքվելն ուրախացնում է ավելի մեծ մասշտաբով, վառ եւ անսովոր աշխարհով՝ անցած դարի սկզբի դասական ֆանտաստիկայի ոճով, ինչպես նաեւ դրամատիզմի անսովոր մակարդակով։ Թեեւ «Քվանտոմանիան» հայտնություն չդարձավ, բայց ժանրի եւ Marvel կինոտիեզերքի սիրահարներին դժվար թե հիասթափեցնի։

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել