Փարիզի նորաձեւության շաբաթը գագաթնակետին է հասել։ Հյուրերն արդեն հիացել են Rick Owens-ի ընդլայնված գունապնակով, Isabel Marant-ի քասթինգով (այնպիսի դեմքեր էին ընդգրկված, ինչպիսիք են Նատաշա Պոլին, Սաշա Պիվովարովան, Ջեսիկա Սթեմը եւ շատ ուրիշներ) եւ այրվող տղամարդով՝ Heliot Emil շոուի ժամանակ: Թեեւ դրանք այժմ ցուցադրում են 2023 թվականի աշուն/ձմեռ միտումները, որոշ կերպարներ կարելի է հաշվի առնել արդեն հիմա։
Մեր այսօրվա հերոսուհին՝ OOTTEE ստեղծագործական ստուդիայի հիմնադիր եւ ոճաբան Արփինե Մովսիսյանն է, ով 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Փարիզում։ Նա ականավոր ոճաբան է, ով ակտիվորեն աշխատում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Schiaparelli-ն, Balenciaga-ն: Նա նաեւ նախագծեր ունի Mugler-ի, ELLE ամսագրի, Kaltblut-ի եւև Fucking Young-ի հետ: Արփինեն հաճախ է գալիս հայրենիք, այդ իսկ պատճառով քաջատեղյակ է ստեղծագործական ոլորտի առանձնահատկություններին ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։
Ֆրանսիացիների ոճի ԴՆԹ-ն՝ փոքր-ինչ անփութությունն է․ mom ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, ցածրակրունկներ եւ գզգզված մազեր: Հայերի մոտ գերակշռում է սեւ գույնն ու տրիկոտաժի խառնուրդը։ Սակայն այս սեզոնին ոճաբան Մովսիսյանն առաջարկում է ուշադրության կենտրոնում պահել Բրիտանիան։ Հենց այդտեղից էլ սկիզբ են առնում ներկայիս գերնորաձեւ կարգո տաբատները։
OOTTEE-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս նման կարգո տաբատները համադրել տոպերի եւ կաշվե բայկերի բաճկոնների հետ:
Մեկ այլ թրենդ, որը կարելի է ապահով կերպով կրել Երեւանի փողոցներում՝ մաքսի կիսաշրջազգեստներն են։ Դրանք հեշտությամբ կարելի է գտնել մայրիկների ու տատիկների զգեստապահարանում։ Այս իրը համադրեք կրունկներով սանդալների, բատիլյոնների կամ նույնիսկ ծավալուն սպորտային կոշիկների հետ:
Կերպարը կարող եք ամբողջացնել զանգվածային աքսեսուարներով՝ լայն շրջանակով ակնոցներ, մեծ զարդեր:
Կտորներից Մովսիսյանը խստորեն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել լատեքսին, կաշվին եւ կիսաթափանցիկ ցանցային գործվածքին։ Խառնեք դրանք, փորձեք հեռանալ տրիկոտաժից:
Վերջում Արփինեն նշեց, որ 80-90-ականներն այժմ վերադառնում են նորաձեւություն։ Այդուհանդերձ կարող եք ապահով զբոսնել շաբաթօրյա հին իրերի վաճառաման շուկաներում, որտեղ հաստատ կարող եք գտնել ուլտրաոճային իրեր։ Ճիշտ է, գնելուց առաջնորդվեք կանոնով. հագուստը պետք է ինձ համապատասխանի, այլ ոչ թե թրենդային լինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 2 հոկտեմբերի
«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա22:07, 2 հոկտեմբերի
La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին