Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ընկղմվեք նորաձեւության` 2023 թվականի միտումների հոսքի մեջ

17:03, 5 մարտի

Պոդիումները լի են ոգեշնչմամբ։ 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրություններից ելնելով՝ կարելի է պատկերացում կազմել նորաձեւության հիմնական միտումների մասին: Դրանցից որոշները կարող են տարօրինակ թվալ, բայց դա միայն առաջին հայացքից: Դրանք «գաղտագողի» կհայտնվեն խանութներում, հետո էլ՝ ձեր զգեստապահարաններում: Եվ լավ կլինի, որ դրանք իրենց տեղը գտնեն, երբ դեռեւս արդիականության գագաթնակետին են։ Այս տարվա միտումներից կարգո տաբատները, ջինսերը եւ հստակ ուրվագծերը: Սա չի նշանակում, որ այս տարվա ոճը ձանձրալի կլինի։ Ինքնաարտահայտման եւ վառ գույների սիրահարները նույնպես տեսնելու բան կունենան։ NEWS.am STYLE-ն առաջարկում է սուզվել այն թրենդների մեջ, որոնք 2023-ի գարունն առաջարկում է մեզ։

Դենիմը՝ իր գագաթնակետին

Ջինսը երկար ժամանակ է, ինչ բազային հագուստ է, իսկ հիմա այն նոր թռիչք է ապրում: Թվում է, թե ամենաշքեղ դիզայներներն այն օգտագործում են տարբեր ձեւերով՝ առանց ժապավենի զգեստներ, վերնաշապիկներ եւ, նույնիսկ, ներքնազգեստներ եւ կոշիկներ ստեղծելու համար: Եթե ​​ցանկանում եք ինչ-որ բան գնել, որը երկար ժամանակ կծառայի ձեզ, ընտրեք երբեք նորաձեւությունից դուրս չեկող հագուստ, որը նորաձեւության ցանկացած փոփոխությունների ժամանակ, միեւնույն է, հանգիստ կմնա ձեր զգեստապահարանում։ Բայց ոչ ոք ձեզ չի խանգարի համատեղել ջինսերի հավերժական նորաձեւությունը այլ ժամանակակից միտումների հետ։

333272214_597620835223967_1492100860117915687_n.jpg (89 KB)

Թափանցիկ գործվածքներ

Թափանցիկ գործվածքները մի քանի սեզոնների ընթացքում եղել են թրենդային, բայց այժմ դրանք իրենց պոպուլյարության գագաթնակետին են: Թափանցիկ հագուստը կարմիր գորգից անցում է կատարում դեպի փողոցային ոճի: Ընտրեք ցելոֆանանման զգեստ եւ հագեք այն մաքսի կիսաշրջազգեստի վրայից (ավելի ուշ կխոսենք նաեւ նորաձևության այս միտումի մասին): Կստանանք թափանցիկ գործվածքից հագուստ, որի տակից երեւում է ներքնազգեստը։

Կարող է թվալ, որ նման գործվածքները ստեղծված են բացառապես երեկոյան միջոցառումների կամ տանը հագնելու համար, սակայն թափանցիկությունը կարելի է արդիական դարձնել նաեւ ամենօրյա ոճում։ Տակից որեւէ բան կրեք, որպեսզի գռեհիկ չթվա: Թափանցիկությունը լավ միջոց է կերպարին մի փոքր զգայականություն հաղորդելու համար՝ առանց չափն անցնելու:

Գրանջ

SS23-ի բոլոր պոդիումներում կարելի է տեսնել տարտան, իսկ դա մեզ հուշում է գրանջի վերադարձի մասին: Ձեզ զիլ զգացեք «Bottega Veneta» ֆլանելային վերնաշապիկով կամ ուշադրություն դարձրեք Maison Dior-ի ոճում ծաղկային ասեղնագործությամբ զարդարված իրերին:

333941079_602606147981315_7223343605422768991_n.jpg (56 KB)

Պրակտիկ ոճ, կարգո տաբատ

Պրակտիկ ոճը վերադարձել է նորաձեւություն, այն էլ՝ 2000-ականների նոստալգիայով: Դրանում կարելի է գտնել ատլասե կոմբինեզոնների, թափանցիկ կարգո տաբատի եւ ցածր կիսաշրջազգեստների համադրություն: Պարզապես կրեք կոմբինեզոն, արձակեք շղթան մինչեւ պորտը եւ դրան գումարեք գժական բարձրակրունկներ:

Ի դեպ, կարգոյի մասին. սրանք այլեւս 2000-ականների անձեւ, ցածրաճաշակ տաբատները չեն։ Գարնանը այս միտումն արտահայտվում է հարմարեցված ուրվագծերով, գրպանների հետաքրքիր տեղադրմամբ, բարդ գործվածքներով, ինչպիսիք են մետաքսը եւ օրգանզան, եւ գույներով, որոնք դուրս են գալիս խակիի եւ ձիթագույնի սահմաններից: Շուտով կդիտարկենք նաեւ նորաձև գույները։

332545186_1571941503288189_8035954568890990507_n.jpg (74 KB)

Ջրահարս

Disney-ի «Փոքրիկ Ջրահարս»-ի առաջիկա ֆիլմի մասին նորությունը մեծ ազդեցություն է թողել դիզայներների վրա: Պոդիումներում արդեն կարող եք գտնել առասպելական զարդեր, ձկան պոչերով աքսեսուարներ եւ շողշողացող գործվածքներ, որոնք ընդգծում են մարմնի կորությունը: Ավելին, փայլերն ու մետալիկը նորաձեւության առանձին միտում են։

333251737_1199860937305341_5707755894487569212_n.jpg (49 KB)

Հարցեր երկարության եւ ուրվագծի վերաբերյալ

Ամբողջ ուշադրությունը՝ կտրվածքի վրա

Valentino-ի շոուներում ցուցադրվել են մեծ չափսերով անփույթ բլեյզերներ, եւ, նույնիսկ, Chanel-ը ցուցադրել է վարդագույն երանգների ֆիրմային բուկլե բաճկոնների հարմարավետ տարբերակներ: Նույնիսկ, եթե դուք սովոր եք խիստ ուրվագծին, ոգեշնչվեք Վիկտորյա Բեքհեմից, ով բլեյզերն օգտագործել է որպես մինի զգեստ:

332366675_5766520280142395_3067242073064440747_n.jpg (44 KB)

Մինի՞, թե՞ մաքսի

Այս երկու միտումները վերադարձել են եւ կուրախացնեն նորաձեւության բարիկադների երկու կողմերին: Իսկ նրանք, ովքեր սիրում են ոտքերը մերկացնել գարնանային տաք օրերին, ինչպես նաեւ կիսաշրջազգեստների սիրահարները կգտնեն համապատասխան տարբերակներ:

Մինի երկարությունները վերադարձել են՝ մեր զգեստներն ավելի կարճ դարձնելով: Թրենդի մեջ լինելու համար ուշադրություն դարձրեք երկարությանը եւ գործվածքին, նաեւ փորձեք ճիշտ համադրել նորաձեւության այլ միտումների եւ գույների հետ:

Ի պատասխան 2022 թվականի ուլտրա մինի կիսաշրջազգեստների՝ մաքսի կիսաշրջազգեստները սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Սպասեք գրպաններով զարդարված ցածրահարկ տարբերակների: Կլինեն բազմաթիվ ջինսե կիսաշրջազգեստների տարբերակներ՝ մինչեւ հատակը հասնող երկարությամբ՝ տարբեր պրինտներով եւ անսպասելի նյութերով, ինչպիսին է, օրինակ, թավիշը:

333277894_1200672820555670_1205038204877987384_n.jpg (59 KB)

Ցածր գոտկատեղ

Մի մասի համար սիրված, մյուսների համար ատելի ցածր գոտկատեղով հագուստը, որը շատ նորաձեւ էր իննսունականներին, վերադարձել է: Ջինսերից մինչեւ կոստյումներ, շորտերից մինչեւ երեկոյան կիսաշրջազգեստներ՝ դրանք ենթարկվել են որոշակի թարմության։ Եթե ​​եղանակը թույլ է տալիս, իսկ դուք բավականաչափ համարձակ եք, կարող եք ձեր նոր տեսքը լրացնել տոպով՝ ամբողջությամբ ցուցադրելով ձեր որովայնի հատվածը:

332479177_1571881036644168_2028350505933564230_n.jpg (61 KB)

Օր ու գիշեր շատ փայլեր

2023 թվականին պոդիումներում առկա փայլերի քանակը շեշտադրում է նորաձեւության այս միտումը: Թեեւ Ամանորից մեկ օր անց փայլերը կարող են ավելորդ թվալ, դրանք իրենց ճանապարհն են հարթել ու թափանցել մեր առօրյա կյանք: Դրանք արդեն օգտագործվում են հարմարավետ հագուստներում, որոնք կարող են կենդանացնել, նույնիսկ, ամենապարզ տեսքը: Չնայած այս միտումը նկատվում է, գրեթե, բոլոր մետալիկ երանգներով՝ ոսկեգույն, բրոնզ, վարդագույն, սակայն ավելի մեծ ուշադրություն է դարձվում արծաթին, որը կարող է օգտագործվել որպես հիմնական երանգ։

333195604_154302977481084_8880869496318857203_n.jpg (78 KB)

Սեզոնի բոլոր գույները

Կապույտ կոբալտ

Կոբալտ կապույտը ներխուժեց հավաքածուներ այս երանգի ողջ թարմությամբ եւ զովությամբ: Այն կարող է հրաշալի հիմք հանդիսանալ ինչպես տոնական, այնպես էլ բազային զգեստապահարանի համար։ Իսկ ամենաառաջադեմ մոդայիկները կարող են թրենդային կապույտ գույնն օգտագործել total blue լուքով,  կամ գտնել հաջող համադրություններ այլ նորաձեւ երանգների հետ:

332586956_603047041683324_7341446372591973199_n.jpg (69 KB)

Հարուստ կարմիր

Երկրորդ գերժամանակակից երանգը՝ նորաձեւության սիրահարների համար, ովքեր չեն սիրում շատ սառը կապույտը կամ ցանկանում են տարբերություն մտցնել իրենց զգեստապահարաններում: Փայլուն կարմիրը պոդիումներում հայտնվել է 2023 թվականի աշնանը: Նորաձեւության մեջ լինելու համար ընտրեք կարմիրի հյութալի փայլուն երանգները։

332722043_748283989998970_3334859928223795168_n.jpg (55 KB)

Սեփ-սեւ

Գուցե, անսպասելի է, բայց այս անհավանական երանգը նույնպես կգերիշխի գարուն-ամառ նորաձեւության մեջ։ Սեւը բազմիցս հանդիպել է վերջին ցուցադրությունների ժամանակ: Իհարկե, գույնը սովորականից ավելի բաց է թվում, իսկ մաշկը ցուցադրող թափանցիկ գործվածքները, ինչպիսիք են ժանյակը, կերպարին անսպասելի փափկություն են հաղորդում:

332884140_1713751355708493_7904089649139512979_n.jpg (63 KB)

Եվ կրկին վարդագույն

Եկեք մի փոքր հանգստանանք ֆուքսիայից, հաջորդ սեզոնի համար նոր երանգ ունենք։ Գերժամանակակից վարդագույնն ունի ավելի մեղմ, ավելի պաստելային երանգ: Կոստյումի դետալներին ավելացրեք նուրբ վարդագույն երանգը կամ ոտքից գլուխ հագնվեք այս երանգի մեջ։ Այսպիսով կմոտենաք գարնանային նորաձեւության թրենդներին։

Նուրբ երանգներ

Նորաձեւությանը հակված է դեպի ավելի մեղմ ձեւերին՝ փափուկ պաստելային երանգներով համադրություններին մեջ, եւ պարտադիր չէ, որ ընտրեք հենց վարդագույնը: Մեզ հայտնի վարդագույնների փոխարեն հաջորդ սեզոնին կխոսենք պաստելային բլյուզի, կանաչի եւ մոխրագույնի մասին։ Այսպիսով, եթե ձեզ դուր չի գալիս վառ կապույտն ու կարմիրը, համարձակորեն ընտրեք նուրբ երանգներ:

Օմբրե

Մայրամուտի երանգներով փափուկ օմբրեն անսպասելի հիթ դարձավ: Տեսեք, թե ինչպես են կարմիր երանգները միաձուլվում նարնջագույնի, դեղինի եւ սպիտակի հետ: Ինչպես գույները սահուն կերպով խառնվում են միմյանց: Եթե ​​տեսնեք այս երանգներով մի հագուստ, հաստատ չեք զղջա այն գնելու համար:

332569078_3427620107494824_6798462429983509681_n.jpg (59 KB)

Կերպարին ավելացնենք դետալներ

Ժանյակ

Ժանյակը շատ տարածված է պոդիումներին: Իհարկե, դուք կարող եք օգտագործել ժանյակային total look՝ միայն տանը կամ երեկույթի համար: Հագուստի մեջ բուդուարի դետալների միտումը հիանալի համադրվում է ժանյակի հետ։ Բայց, նույնիսկ, գրասենյակ գնալու համար կարող եք ընտրել  ժանյակային հարմար դետալներ եւ մնաք թույլատրելիի սահմանում: Կերպարի արդիականությունն ընդգծելու համար օգտագործեք փոքր դետալներ:

334246427_751577449715465_5098642120277624044_n.jpg (77 KB)

Փետուրներ եւ այլն

Փետուրները, առհասարակ, խնջույքների դասական լրացումներ են, բայց դատելով վերջին ցուցադրություններից՝ դրանք շատ ավելի լայն տարածում ունեն այսօր: Իսկ գարնանը միանգամայն հնարավոր է նման դետալներով մի քանի բան գտնել։

Բախրոման նորություն չէ, սակայն այս գարնանը նման ակցենտը նորաձեւ կլինի։ Ծոպերով թեւքերից մինչեւ ծոպերով զգեստներ եւ կլաչեր: Ինչ էլ որ լինի, եթե այն ծոպերով է, առաջիկա սեզոնին այն ձեզ դուր կգա:

332377685_1562060564305716_5309961557120989350_n.jpg (81 KB)

Բարձր կտրվածքներ

Կտրվածքները գնալով մեծ տարածում են գտնում: Առաջիկա սեզոնում ակտուալ են մեծ ճեղքերով զգեստները, իսկ ոգեշնչում կարելի է գտնլ այնպիսի հավաքածուներից, ինչպիսիք են Andreadamo-ն, Valentino-ն եւ AWAKE-ը:

332484182_905849590790669_4035291759354390464_n.jpg (69 KB)

Կենդանիների պատկերներ

Նորաձեւության ցուցադրությունները մեզ ապացուցեցին կենդանիների պրինտի արդիականությունը: Զեբրի եւ վագրի նախշերով հագուստից մինչեւ ​​առյուծի արհեստական գլուխ։ Ոչ բոլորն են ցանկանում ոտքից գլուխ ընձառյուծի երանգներում հագնվել, բայց կարող եք ինքներդ գնել ակցենտային աքսեսուարներ:

333272215_1248871602380055_8568171554334989563_n.jpg (82 KB)

Պատմական դրամա

Պատմական կոստյումներով ոգեշնչված դետալները, ինչպիսիք են փքված թեւքերը, կորսետները եւ թիկնոցները, օրակարգային են: Եթե ​​դուք միշտ երազել եք կորսետ կրելու կամ անցյալ դարերի օրիորդ զգալու մասին, ապա եկել է ժամանակը։ Պետք չէ անել 18-րդ դարի կոսփլեյ, պարզապես օգտագործեք մի քանի դետալ այս ժամանակակից թրենդից հետ չմնալու համար:

Խոշոր ծաղիկներ

Դրանք դարձել են ավելի մեծ, ծավալուն և «բողբոջել» ձեր զգեստապահարանի ամենաանսպասելի մանրամասների վրա։ Ծավալային ծաղիկները հաճախ են հանդիպում վերնաշապիկների, ուսերի եւ նույնիսկ ամբողջ մարմնի վրա: Իհարկե, վերջինս կարող է չափազանց շատ լինել ընկերների հետ հանգիստ ընթրիքի համար, բայց եթե ցանկանում եք գտնել թրենդային լուծում՝ որեւէ տեղ գնալու համար, սա լավ ընտրություն է։

Սրտային գործեր

Պոդիումներում սրտերը երեւում են ոչ միայն իրենց սովորական տեղերում։ Ոտքից գլուխ՝ սրտի պրինտները նկատելի են ամենուր։ Այժմ այս պրինտը պարտադիր չէ կրել միայն ռոմանտիկ ժամադրության գնալիս, այն կարող է, պարզապես, մեղմացնել ձեր ամենօրյա տեսքը:

332937922_617355140214865_6065846207463752591_n.jpg (62 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել