«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»․ մանրակրկիտ անսխալ ստեղծագործություն եւ խուլիգանական դրայվային ֆիլմ

19:26, 8 մարտի

Էվելին Վոնգի (Միշել Յեո) եւ նրա ամուսնու՝ Վեյմոնդի (Կե Հյու Կվան) կյանքում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում՝ ամուսնական հարաբերությունների ճգնաժամ, ընտանեկան լվացքատանը աշխատանք, հարկային խնդիրներ եւ այլն։ Ամեն ինչ փոխվում է, երբ Էվելինի մոտ  զուգահեռ աշխարհից գալիս է Ալֆա-Վեյմոնդն ու պատմում հերոսուհուն Մուլտիտիեզերքի գոյության մասին, որի ճակատագիրը մազից է կախված սարսափելի սպառնալիքի պատճառով: Միայն Էվելինը կարող է փրկել նրան իր բազմաթիվ մարմնացումներով:

Ռեժիսորներ Դենիելների (նման կոլեկտիվ մականուն է ստացել Դեն Կվանի եւ Դենիել Շայներտի դուետը) «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմն անցյալ տարվա ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է։ Այն ճակատ–ճակատի բերեց կինոյի վարպետների եւ նոր գաղափարներով լի երիտասարդ համարձակ ստեղծագործողների, կամ էլ՝ մոդեռնը պոստմոդեռնին։  «Օսկար» մրցանակաբաշխությանը  «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը Սփիլբերգի «Ֆաբելմանների» գլխավոր մրցակիցն է։ Եվ եթե այս մենամարտի արդյունքը պաշտոնապես պարզ չէ, ապա հանդիսատեսի համակրանքն այս անգամ հաստատ Դավթի կողմն է, եւ ոչ թե Գողիաթի։

Հեղինակային փոքրաբյուջե ֆիլմը միշտ ընդդիմացել է մեծաբյուջե ֆիլմին, սակայն երբեք մարտադաշտն այսքան հստակ չի ուրվագծվել։ 2022 թվականին Մարվել կինոտիեզերքը նույնպես որոշեց ներկայացնել Մուլտիվերսի իր տեսլականը «Բժիշկ Սթրենջ. խելագարության մուլտիվերսում» ֆիլմում (ռեժ. ՝ Սեմ Ռայմի), ուստի մենք եզակի հնարավորություն ունեցանք համեմատելու մոտեցումները նույն հայեցակարգի օրինակով: Հոլիվուդյան հսկայի համար եզրահանգումը հիասթափեցնող է. «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ը շատ ավելի մուլտի է, եւ, իհարկե, շատ ավելի խելագար։

Դենիելների ֆիլմի հաջողությունը պատահական չէ։ Սա եւ՛ մանրակրկիտ անսխալ ստեղծագործություն է, որը կառուցված է պոստստրուկտուրալիստական մանրակրկտությամբ, եւ՛ խուլիգանական դրայվային ֆիլմ, որի համար, կարծես, սահմաններ չկան։ Մուլտիտիեզերքի հայեցակարգը կատարյալ է խճանկարային պատմողական կառուցվածքի համար, եւ հեղինակներն այն օգտագործում են ամբողջ թափով. այս կարկատանում խառնված են (բայց հարած չեն) տարբեր սեթինգներ, ժանրեր եւ նույնիսկ մոտեցումներ կինեմատոգրաֆի հանդեպ (միայն քարերի երկխոսության արտհաուսային դրվագն ամեն ինչ արժե): «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ը երբեմն դառնում է կլանող մարտաֆիլմ, երբեմն՝ սյուրռեալիստական կատակերգություն եւ միշտ ընտանեկան դրամա, որը կապող թելով անցնում է ֆիլմի ամբողջ կլիպային բազմազանության միջով: Յուրաքանչյուր դրվագից հեղինակները քամում են առավելագույնը․ եթե էքշն է, ապա ավելի հնարամիտ, քան «Ջոն Ուիքն» է, եթե երկխոսություն, ապա ավելի հեգնախառն,  քան Գայ Ռիչիի վերջին ֆիլմերում։  Նման պայմաններում դերասանները հնարավորություն ունեն մի քանի բազմապլան դերեր խաղալ մեկ ֆիլմում։ Հիմնական դերերի գրեթե բոլոր կատարողները, ի վերջո, առաջադրվել են հեղինակավոր կինոմրցանակների:

Դենիելները մեծապես հենվում են ասիական կոլորիտի վրա։ Արեւելյան ֆիլմը ավելի համարձակ է, քան արեւմտյանը մի շարք առումներով։ Հատկապես այն մասում, որը վերաբերում է ֆիզիկայի օրենքների հետ ազատ վարվելուն։ Սա միշտ ասիական մարտաֆիլմերն ավելի դիտարժան եւ նորարարական է դարձրել (արժե հիշել գոնե Ջոն Վուի ֆիլմերը): Եվ նմանատիպ մոտեցումը շատ աշխուժացնում է փոքրաբյուջե էքշնը «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմում։

Բացի այդ, Դենիելների ֆիլմը հմուտ ռեպրեզենտացիայի օրինակ է։ Ազգային թեմատիկան այստեղ ոչ թե փոխարինում է մյուս բոլոր նարատիվներին, այլ լրացնում եւ ընդգծում է դրանք։ Այստեղ կա նաեւ սերունդների կոնֆլիկտ, որը բազմապատկում են չինական ավանդապաշտությունը, որը հակասում է ժամանակակից ամերիկյան հասարակության միտումներին, եւ միգրանտները, որոնք դժվարությամբ են ինտեգրվում նոր միջավայրին եւ չեն կարող հույս դնել տեղի բյուրոկրատների ներողամտության վրա: «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ը զվարճալի փաթեթավորմամբ առաջարկում է բազմաթիվ հետաքրքիր թեմաներ: Եվ եթե իր վիզուալ լեզվով եւ սյուժետային կառուցվածքով սա շատ համարձակ ստեղծագործություն է, ապա արդիական օրակարգը այն ցուցադրում է զուսպ եւ առանց արմատական եզրակացությունների։

«Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ի հաջողության պատճառները հասկանալի են. այն վառ հնարամիտ նորարարական ֆիլմ է, սակայն ունակ է հանդիսատեսին առաջարկելու ոչ միայն հետաքրքիր վիզուալ փորձ, այլեւ կանոնների ինտելեկտուալ դեկոնստրուկցիա՝ վարպետորեն հավասարակշռելով մեյնսթրիմի եւ արտ-հաուսի միջեւ։ Հենց նման ֆիլմերն են դառնում պաշտամունքային։   

Անտոն Մուխորտով

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել