«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ասեղով նվագարկիչ». ինչպես վինիլը վերանվաճեց աշխարհն ու իր նկատմամբ սերը

14:37, 15 մարտի

Դեռեւս ընդամենը 20-30 տարի առաջ վինիլային սկավառակներն ընդամենը թանգարանային նմուշներ էին։ Այսօր պատկերը միանգամայն այլ է. վինիլային բումը հաջողությամբ տարածվում է աշխարհով մեկ, ի հայտ են գալիս վինիլային նվագարկիչների նոր, ժամանակակից մոդելներ, մեծ լեյբլները թողարկում են վինիլի վրա նոր ռելիզներ, վերաթողարկում կուլտային սկավառակները։ 2022թ. ամենաշատ վաճառվող վինիլային սկավառակների թոփ-10-ում են Թեյլոր Սվիֆթը, Հարի Սթայլզը, Arctic Monkeys-ը, «1975»-ը, իսկ NME պարբերականը տեղեկացրել է, որ 2022թ. վինիլի վաճառքը գերազանցել է CD-ների վաճառքը՝ առաջին անգամ 35 տարում։

Այս հրապարակման մեջ կներկայացնենք վինիլային մշակույթի վերածնունը, եւ կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է ընտրել քո առաջին նվագարկիչը։ Վինիլը մի ամբողջ մշակույթ էր՝ բազմաթիվ ծեսերով։ Երաժիշտները եւ լեյբլները ձգտում էին թողարկել այն «սկավառակը», որն իրենց կբարձրացներ բիզնեսի բարձրակետ, ներգրավում էին լավագույն լուսանկարիչներին եւ նկարիչներին՝ ստեղծելու համար հազվագյուտ շապիկներ, իսկ մելոմանները ձեռք  էին բերում սկավառակներն ու հավաքվում միմյանց տներում՝ թարմ ռելիզները համատեղ լսելու համար։

vinyl-outsells-cds.jpg (93 KB)

Թվային ձայնագրությունն այդպես էլ չկարողացավ հաղթահարել «անալոգը»։ Անալոգային ձայնագրության ժամանակ բոլոր հնչյունները վերածվում են ազդակի՝ իմպուլսի, որը սկավառակի վրա նկարում է ալիք-արահետը, իսկ սկավառակի վրայի երգերը լիովին նման են այն հնչյուններին, որոնք ձայնագրվել են հեռավոր անցյալում կենդանի կոլեկտիվի կողմից։ Այլ խոսքով՝ ժամանակի մեքենա։

«Տասականների» մշակույթը պարուրված է անցյալ դարի նոստալգիայով, սյուժեների եւ գաղափարների ռեինկարնացիայով. ռետրոյի մոդա, սինթվեյվի վերածնունդ, կուլտային ֆիլմերի ռեմեյքներ, հղումներ 70-80-ականների նորաձեւությանը։ Աուդիոֆիլմերի, մելոմանների եւ բոլոր նրանց համար, ովքեր պարզապես երաժշտություն են սիրում, երաժշտությանը նյութապես տիրապետելու անհրաժեշտություն է հայտնվել, Մարվին Գեյի սկավառակները շոշափելու, հնչողության ջերմությունն ու կենդանությունը, Բիլ Էվանսի տրիոյի ձայնագրությունների գունեղ ամբողջությունը , Led Zeppelin-ի ու Black Sabbath-ի հատկապես վաղ շրջանի ալբոմների ողջ էներգետիկան զգալու ցանկություն։

The-40-best-selling-vinyl-albums-of-2020-revealed.jpg (73 KB)

Արդյունքում՝ թվայնացումը եւ նոստալգիան թույլ են տվեցին սերնդին, որը չգիտի, թե ինչ է վինիլի դարաշրջանը, իր համար բացահայտել այդ ձեւաչափը միանգամայն այլ կերպարով։ Վինիլը, ըստ էության, վերակենդանացրել է երաժշտությանը տիրելու արժեքը եւ գիտակցված մոտեցումը դրա «սպառմանը» ։ Հանկարծ պապիկի ավտոտնակում թափված մի կույտ սկավառակներ ձեռք են բերում միանգամայն այլ նշանակություն եւ նոր պատմություն , որի մի մասն այժմ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը։

Եվ այսպես, դուք որոշել եք դառնալ վինիլոման։ Ինչպե՞ս ընտրել առաջին նվագարկիչը։ Այսօրվա դրությամբ շուկայում ներկայացված են վինիլային «պտտաններ» ցանկացած ճաշակի համար, ցանկացած գույնի, ներկառուցված դինամիկներով, Bluetooth-ով, USB պորտով եւ այլն։ Վախենալու հարկ չկա։

716f1YHwgjL._SL1500_.jpg (21 KB)

Փորձագետները խորհուրդ են տալիս անմիջապես ուշադրություն դարձնել մեկ երկու պահի։ Չարժե ուշադրություն դարձնել էժան եւ «ամեն բան ներառված է» նվագարկիչներին։ Նվագարկիչը մեխանիկական սարք է, ձայնի որակը եւ մաշվածության աստիճանը կախված են լինելու անմիջապես նվագարկչի մեխանիկայի որակից։ Ակուստիկ համակարգերն ավելի լավ է գնել առանձին։ Ընդհանուր առմամբ, դուք կարող եք նվագարկիչը միացնել ցանկացած ակուստիկ համակարգի՝ RCA տիպի («կակաչ»՝ ծան. խմբ.) մալուխի, ինչպես նաեւ AUX մուտքի օգնությամբ, օրինակ՝ շարժական ձայնացիրի վրա։ Իսկ եթե լարերը ձեզ դուր չեն գալիս, համարձակ խնդրեք խորհրդատուին ձեզ համար ընտրել Bluetooth աջակցությամբ մոդել։

37049-original.jpg (30 KB)

Կարեւոր գործոն է ֆոնոկորեկտորը։ Դա հատուկ սարք է ձայնի բարձրացման եւ «մաքրման» համար, հենց դա էլ հաղորդում է բաղձալի «ժամանցը»։ Այն կարելի է ձեռք բերել առանձին, բայց սկսնակներին խորհուրդ է տրվում վերցնել ներկառուցված ֆոնոկորեկտորով նվագարկիչ

Արժե նաեւ ուշադրություն դարձնել ասեղին։  Ճշտեք նյութն ու ձեւը՝ գնդաձեւ է, թե էլիպսաձեւ։ Վերջինն ավելի շատ ինֆորմացիա է հավաքում սկավառակից, հնչողությունն ավելի խորն է դարձնում, բայց նաեւ ավելի արագ է մաշում սկավառակը։ Գնդաձեւը ավելի նպաստավոր է սկավառակի պահպանման առումով։ Իսկ նվագարկչի դիզայնի իմաստով ամեն բան պարզ է՝ վերցրեք այն, ինչն ավելի շատ է դուր գալիս։

Որտե՞ղ փնտրել վինիլային երջանկություն. 

  1. Garage Vinyl Store. Աբովյան փողոց 3
  2. DiG Store Yerevan. Չայկովսկու փողոց 30
  3. «Վերնիսաժ». Բուզանդի փողոց 1, 3։

Նյութեր, որոնք կարող են օգնել ձեզ նվագարկչի եւ ակուստիկ համակարգերի ընտրության հարցում.

DON'T WASTE MONEY ON YOUR FIRST TURNTABLE! - A new buyers guide to record players

Ինչպե՞ս ընտրել վինիլի նվագարկիչ։ Ամբողջական հրահանգներ սկսնակների համար

 Top 3 Best Speakers for Vinyl Records!

 Vinyl Gear 101 - Putting together a stereo system to play vinyl

The 10 best-selling vinyl records of 2022

Նիկիտա Ակիմով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել