Թմրավաճառների ինքնաթիռը՝ կոկաինի բեռով, ընկնում է Ջորջիա նահանգի ազգային պարկում։ Դրա որոնումների համար ուղարկվում են ինչպես հանցագործներ (Օ.Էրենրայք, Ջ.Օ՛Շի, Ռ.Լիոտա), այնպես էլ ոստիկանությունը՝ հանձին դետեկտիվ Բոբի (Ի. Ուիթլոկ)։ Հանգամանքների բերումով արգելոց է գնում նաեւ Սարին, որն անտառում փնտրում է դեռահաս դստերն ու նրա ընկերոջը, որոնք փախել են դպրոցից։ Ճակատագիրը մեկտեղում է այս բոլոր հերոսներին, բայց եւ սեւ արջին, որն էլ հայտնաբերում է կոկաինը։ Թմրանյութերը կենդանուն հասցնում են մոլեգին կատաղության, եւ նա սկսում է սպանել։
Ամենազարմանալին «Կոկաինային արջում» (Ռեժ.՝ Է.Բենքս) այն է, որ ի տարբերություն շատ այլ սարսափ-ֆիլմերի, այն ոչ միայն գերում է «հիմնված է իրական դեպքերի վրա» տիտրով, այլ իսկապես ունի դրա իրավունքը։ 1985թ. թմրանյութերի առաքիչ Էնրդյու Թորնթոնը ողբերգականորեն զոհվել է 30 կիլոգրամ կոկաին տեղափոխելիս։ Արդյունքում՝ բեռը բաժին է ընկել ծուռթաթին։ Այդ արջը, իհարկե, մարդկանց չէր սպանում, եւ նրա պատմությունն էլ շատ ավելի ողբերգական ավարտ է ունեցել, սակայն խիստ զարմացնում է այն փաստը, որ ամենաֆանտաստիկն ու անհավանականը ֆիլմի սյուժեում տեղի է ունեցել իրականում։ Կյանքը լավագույն սցենարիստն է, նշանակում է՝ էկրանին տեղի ունեցող ամենաանհեթեթ իրողություններին հավատալը դառնում է ավելի հեշտ։ Ասես հրաժարվելով իրադարձությունների հետագա զարգացման հավաստիության ամեն տեսակ պատասխանատվությունից (մենք առանց այդ էլ կհավատանք ինչի ասես, եթե հավատացել ենք կոկաին «քաշող» արջին), հեղինակները հեգնանքով կենդանաբանական մեջբերումներ են կատարում Վիքիպեդիայից. գլոբալ ինտերնետի դարում կինոգլուխգործոցները նաեւ քրիփիփասթայից են հավաքում. ինչո՞վ է վատ պոպուլյար հանրագիտարանը։
Ցավոք, սա, թերեւս, ամենալավն է, ինչ կա ֆիլմում։ Ի դեպ, դա չի նշանակում, թե մնացածը վատն է։ Պարզապես մենք նման բան ինչ-որ տեղ արդեն տեսել ենք։
Սեւ կատակերգություն կամ երգիծական սարսափ ֆիլմ լինելով, կախված է սուբյեկտիվ ընկալումից, «Կոկաինային արջը» միանգամից երկու ավանդույթի է տուրք տալիս։ Մի կողմից՝ դա գիշատիչ կենդանիների հետ դիմակայության սարսափներ են։ Արջը նման կինոհրեշների շարքում առաջին անգամ չէ, որ հայտնվում է, չնայած զիջում է շնաձկներին, պիրանյաներին եւ կոկորդիլոսներին ինչպես էկրաններին հայտնվելու հաճախակիությամբ, այնպես էլ հենց ֆիլմերի որակով (արժանին պետք է մատուցել Էլիզաբեթ Բենքսի ֆիլմին. սա գրեթե ամենալավ նմուշն է)։
Նման սարսափ-ֆիլմերը հաճախ, եթե ոչ միշտ, ներառում են հզոր բնապահպանական օրակարգ՝ մարդը, որը ներխուժում է վայրի բնության ներդաշնակ աշխարհ, ինքն է դառնում մեղավոր իր հետ պատահող դժբախտությունների համար, իսկ գազանները կամ պաշտպանվում են, կամ պարզապես որս են անում, ինչպես եւ ընդունված է գիշատիչների աշխարհում։ Քանի որ «Կոկաինային արջի» գործողությունները տեղի են ունենում արգելոցում, նման մեկնաբանությունն առաջանում է ինքնին։ Եվ իսկապես, մինչ արջը (ավելի ճիշտ՝ էգ արջը) մշտապես զբաղվում է շատ դաժանաբար հերոսներին ոչնչացնելով, նա, միեւնույն է, կարեկցանք է առաջացնում. նրա կյանքն առանց կոկաինի շատ ավելի երջանիկ կլիներ։ Ուստի, որպես սարսափ-ֆիլմ՝ այն ոչ մի նոր բան չի առաջարկում, բայց անկաշկանդ է մնում. այնուամենայնիվ, հերոսները կյանքից զրկվում են բավական տարբեր ձեւերով։
Այս տիպի ֆիլմերի հմայքը գլխավորապես այն է, թե ինչպես են դրանք կարողանում համադրել սարսափի եւ երգիծանքի տարրերը. կինոդիտողը պետք է ցնցվի եւ ծիծաղի, սարսափի եւ հրհռա։ Նման հուզական վայրիվերումները նման են աղիի եւ քաղցրի համադրությանը. անսովոր է, դրա համար էլ՝ հաճելի։ Հայտնի չէ, թե ով է առաջինը որոշել խաչաձեւել երկու ժանրերը, բայց դա արել են դեռեւս Սեմ Ռեյմին «Չարագուշակ մեռյալներ»-ում եւ Ուես Քրեյվենը «Մղձավանջ Վյազով փողոցում»-ում եւ «Ճիչ»-ում, իսկ կատարելության է հասցրել Էդգար Ռայթը «Շոն անունով զոմբին» ֆիլմում (2004)։ Սակայն «Կոկաինային արջը» ավելի շուտ մոտ է «Սպանիչ արձակուրդներին» (2010, անգամ սեթինգն է նման)։ Այստեղ սարսափն էլ այնքան ցցուն չէ, եւ հումորն էլ այնքան արմատական չէ՝ հանգեցնելով ամուր եւ ծիծաղելի գեգերի, իրոնիան ուրախացնող է ու նուրբ կամ լի թունավոր սարկազմով։ Չնայած դա չի խանգարում «Կոկաինային արջին»՝ լավ զվարճացնելու հարցում. այստեղ ծիծաղելու բան կա, կան սյուժեի անսովոր հանգուցալուծում, համակրելի հերոսներ եւ դրայվ-գործողություն՝ մի քանի անսպասելի շրջադարձերով։ Սա նաեւ Ռեյ Լիոտայի վերջին դերն է. հանրահայտ կինոդերասանը այստեղ մարմնավորել է իր համար սովորական՝ խարիզմատիկ հանցագործի կերպարը։
Առանձին երախտագիտության է արժանի այն, թե ինչպես են հեղինակները անդրադարձել թմրանյութերի նուրբ թեմային։ Ակնհայտ է, որ թմրանյութերը չարիք են, դրանց օգտագործումը շատ խնդիրներ է ստեղծում, բայց կինոնկարն այդ հարցը լուծել է առանց կոնկրետ մարդկանց բարոյախրատական դատապարտման եւ թմրաֆոբիայի, ինչպես հաճախ հանդիպում է հին սարսափ-ֆիլմերում, որտեղ սովորաբար ողջ են մնում «ամենաճիշտ», պուրիտանական իմաստով, հերոսները։
Անտոն Մուխորտով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ