Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հայրս սկզբում դեմ էր, որ նկարահանվեի»․ 20 փաստ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի Աննայի մասին (ֆոտո)

12:08, 15 մարտի

Դերասանուհի Աննա Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, իրականում իր քայլերը շատ ավելի վաղուց է սկսել։ Աննան նկարահանվել է նաեւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, էպիզոդիկ դերերով հանդես եկել մի շարք սիթքոմներում։

«Կույր աշխարհ» հեռուատասերիալում Աննային մարմնավորող դերասանուհին (սերիալում, գրեթե, բոլոր հերոսներն ունեն դերասանների անունները) 24 տարեկան է, ծնվել է Հրազդան քաղաքում։ Աննայի հասակը՝ 162 սմ է, քաշը՝ 52 կգ։ NEWS.am STYLE-ը «20 փաստ հայտնիների մասին» խորագրում ավելին է բացահայտել դերասանուհու մանկության, ընտանիքի, կյանքի հեշտ ու դժվար կողմերի մասին։ 

333416204_166987972824044_5428896422656774051_n.jpg (117 KB)

Աննա, սոցհարթակներում հայտնի ես «Մինիոն» մականվամբ: Որտեղի՞ց է գալիս այդ կեղծանունը։ 

Երբ «Մինիոնների» մասին ֆիմը նոր էր թողարկվել, սկսեցի հավաքել նրանց հավաքածուն։ Երբ մի բան նոր է, դրա հավաքածուն ձեռք բերելը շատ դժվար է լինում, բայց ես ամեն բան ունենում էի իրենցից՝ բաժակներ, խաղալիքներ, գրչատուփ․․․ Դպրոցական տարիներին այդպես գրանցվեցի նաեւ համացանցում, եւ ինձ բոլորը սկսեցին Մինիոն կամ Մինիոնչիկ ասել։ Երբ Աննա էին կանչում, արդեն չէի արձագանքում (ծիծաղում է)։ Հետո իմացա նաեւ, որ ֆրանսերենից թարգմանաբար Մինիոն նշանակում է նրբություն, նաեւ այդպիսի ազգանուն կա․ որոշեցի հենց այդպես էլ թողնել մականունս։ Արդեն տասը տարի է՝ մտերիմներս հենց այդպես են ինձ դիմում։ 

Ե՞րբ սկսեցիր նվագել կիթառ: Կրթություն ունե՞ս, թե ինքնուս ես:

Կիթառ սկսել եմ նվագել 12-13 տարեկանից, երբ մայրիկիցս նվեր ստացա այդ երաժշտական գործիքը։ Դա ծննդյանս նվերն էր, ինքս էի խնդրել, որ ունենամ։ Սկզբում նվագում էի YouTube-ում տեղադրված հոլովակների ցուցումներով, հետո, երբ արդեն հանդիպում էի կիթառահարների, ինձ հետաքրքրող հարցերն էի տալիս, խնդրում սովորեցնել այս կամ այն բանը։ Ամեն մեկից մի բան վերցրել եմ։ Բայց երաժշտական կրթություն ունեմ։ Հրազդանի երաժշտական դպրոցում քանոն նվագել եմ սովորել։

333931901_899317841334070_3807539374340944485_n.jpg (153 KB)

Ի՞նչ կրթություն ես ստացել:

Դպրոցին զուգահեռ սովորել եմ Հրազդանի Արվեստի դպրոցում՝ նկարչության բաժնում, որն ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Ինչպես նշեցի, հաճախել եմ երաժշտական դպրոց, նաեւ՝ ժողովրդական պարերի։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երեւան, ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա։ Սովորելուն զուգահեռ՝ հաճախել եմ Duetro Kids ստուդիա։ Այնուհետեւ ընդունվել եմ Երգի պետական թատրոն, որտեղ մեկ տարի եմ սովորել։

Ինչպե՞ս սկսեցիր հետաքրքրվել նկարահանումներով:

Նկարահանումներով միշտ եմ հետաքրքրված եղել, պարզապես երբ բնակվում էի Հրազդանում, հաճախակի չէր ստացվում Երեւան գալ։ Սկսեցի այդ ամենով ավելի հետաքրքրվել, երբ ուսման նպատակով տեղափոխվեցի Երեւան։ Ի դեպ, հայրիկս սկզբում դեմ էր, որ նկարահանվեի, բայց ես համառեցի (ծիծաղում է)։ Ճիշտ է՝ հայրիկիս դեմ եմ գնացել, բայց դա արել եմ հանուն իմ երազանքների ու նպատակների, որպեսզի հասնեմ մի կետի, որ նա ինձանով հպարտանա։ 

Ո՞րն է եղել առաջին նախագիծը, որում նկարահանվել ես:

Ես իմ քայլերը սկսել եմ Individuum քասթինգից։ Սկզբնական շրջանում այնպես է եղել, որ, գուցե, ես չերեւայի նախագծում, բայց երեւար, օրինակ, ձեռքս։ Ես դրանից չէի նեղվում, փորձում էի փոքրիկ քայլերով առաջ գնալ։ Առաջին խոշոր նախագիծը, որում նկարահանվել եմ, եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» սերիալը, որտեղ կրկին ներկայացել եմ կիթառ նվագող աղջկա կերպարում, ինչով էլ մինչ օրս ինձ հիշում են։ Էպիզոդիկ դերերով շատ սիթքոմներում եմ հանդես եկել։

Ինչպե՞ս ստացվեց մուտքդ «Կույր աշխարհ» հեռուստասերիալ:

«Կույր աշխարհ»-ում ընտրվել եմ քասթինգի միջոցով։ Կրկին աչքի ընկա կիթառ նվագելուս հմտություններով։ Շատ շնորհակալ եմ մեր թիմին՝ ինձ նկատելու համար։ Ես դերասանական կրթություն չունեմ, սակայն նկարահանումների ընթացքում մեծ փորձ եմ ձեռք բերում։ 

307597591_498413888364200_3323160315394030549_n.jpg (261 KB)

Բնավորությանդ ամենադրական գծերն՝ ըստ քեզ:

Կարծում եմ՝ ես դրական էներգիա եմ տալիս բոլորին։ Ուր էլ, որ լինեմ, ցանկացած շրջապատում փորձում եմ ինչ-որ դրական բան ասեմ կամ անեմ, որպեսզի մարդկանց կտրեմ վիրտուալ կյանքից ու միասին մի հետաքրքիր բանով զբաղվենք։ Չեմ վախենում ծիծաղելի իրավիճակներում լինել, եթե դա կարող է բարձրացնել կողքինիս տրամադրությունը։ Նաեւ բարի եմ, հասնող, շփվող ու նպատակասլաց։ 

Բնավորությանդ ամենաբացասական գծերը:

Ամեն ինչ շատ ծանր եմ տանում, այն աստիճան, որ հնարավոր է՝ որեւէ իրավիճակ, նույնիսկ, ինձ հետ կապ չունենա, բայց ես հիշեմ դա ու նեղվեմ։ Անգամ մուլտֆիլմի հերոսի հետ կատարվածը, գուցե, ծանր տանեմ ու տխրեմ դրանից։ Դա, գուցե, լավ գիծ է, բայց կյանքում ինձ հաճախ խանգարում է։ Նաեւ ուզում եմ նշել, որ չափազանց չկողմնորշվող եմ։

Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:

Ազատ ժամանակ, գրեթե, չեմ ունենում, բայց եթե ունենում եմ, նախընտրում եմ քնել։ Ազատ ժամանակ նախընտրում եմ չունենալ վերը նշվածի պատճառով (ծիծաղում է)։ Եթե ազատ եմ մնում ու քունս չի տանում, սկսում եմ մտածել տարբեր բաների շուրջ, որից հաճախ դեպրեսիայի մեջ եմ ընկնում։ Բայց փորձում եմ նաեւ հանդիպել ընկերուհիներիս ու նկարում եմ։ Շատ հաճախ նախընտրում եմ ազատ օրերին գնալ Հրազդան, տեսնել մայրիկիս, նրա հետ թեյ խմել ու պատմել առօրյայիս մասին։

333890589_605709141474756_3924664481876757354_n.jpg (99 KB)

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Չգիտեմ՝ դա ֆոբիա է համարվում, թե ոչ, բայց վախենում եմ քամիներից՝ լինի դա ձայն, թե տեսարան։ Դա գալիս է մանկությունիցս։ Ինձ մոտ տպավորվել է, որ երբ Հրազդանում քամի էր, եղել են դեպքեր, որ կտուրներ են կոտրվել, ինչը ես տեսել եմ, ու հիմա քամին այդ երեւույթի հետ է ինձ մոտ ասոցացվում։ 

Սիրածդ ֆիլմը:

Իրականում շատ ֆիլմեր եմ դիտում, բայց շատ վատ հիշողություն ունեմ, ու վերնագրերը հիմնականում չեմ հիշում։ Սակայն վերջերս մի սերիալ եմ դիտել, որը շատ է տպավորել ինձ․ կոչվում է «Отцы»: Մտքիս այս պահին եկավ նաեւ հայկական «Կյանք ու կռիվ» ֆիլմը։ Եղբայրս 2020 թ-ի 44-օրյա պատերազմի մասնակիցներից է, ու թե նրա պատմածով, թե այդպիսի ֆիլմերով պատկերացում եմ կազմում, թե ինչերի միջով են անցել նա ու մնացած տղաները․․․

Սիրածդ բրենդը: 

Սիրած բրենդ չունեմ։ Հագնում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս, երբեմն ինչ-որ look-եր եմ ընտրում Pinterest-ից ու փորձում ստեղծել իմ ուզածով։ 

Աշխարհահռչակ ո՞ր մարդու հետ կցանկանայիր ծանոթանալ, եւ ի՞նչ կհարցնեիր նրան:

Քանի որ մարտաֆիլմերի սիրահար եմ, կառանձնացնեմ Դուեյն Ջոնսոնին: Սիրում եմ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, քանի որ դրանցում կա եւ հումոր, եւ մարտարվեստ։ Իսկ դա իմ ամենասիրելի համադրությունն է։ Նրա հետ կցանկանայի հանդիպել, ու կարծում եմ՝ մասնագիտական որեւէ հարց կտայի։  

Կյանքիդ ամենադժվար փուլը:

Կյանքում դժվար փուլեր շատ եմ ունեցել ու փորձել եմ դրանք ճիշտ ձեւով հաղթահարել։ Ամենադժվարը, թերեւս, եղել է այն փուլը, երբ ես Զբոսաշրջության կոմիտեում էի աշխատում ու դրան զուգահեռ փորձում էի երգել։ Ունեի նաեւ անձնական խնդիրներ, եւ պետք է շատ բարդ որոշում կայացնեի, ինչից շատ ճնշվում էի։ Բացի այդ, հայրս դեմ էր, որ երգեի ու թողնեի կոմիտեում իմ աշխատանքը, ինչը ես արել էի արդեն, ու երկար ժամանակ ինձ հետ չէր խոսում դրա պատճառով, քանի որ փոքրիկ քաղաքներում խոսակցություններն այլ ձեւ են մեկնաբանվում, երբ դու Երեւանում ես ապրում եւ աշխատում։ Նման բաներից շատ եմ սրտնեղում, հատկապես, երբ ծնողներիս պրովոկացիոն հարցեր են տալիս իմ աշխատանքի բնույթի հետ կապված։ Ես դերասանուհի եմ ու երգչուհի, ունեմ շատ նպատակներ, իսկ աշխատանքս օգնում է, որ փոքր քայլերով հասնեմ ավելի մեծ արդյունքի։ Փառք Աստծո՝ ընտանիքս իմ կողքին է։ Այդ փուլում կողքիս էին եղբայրս ու մոտ ընկերներիցս մեկը։ Եղբորս հետ առանձնահատուկ ձեւով եմ կապված, անչափ սիրում եմ նրան։

333236813_1277432799510570_1305691273063510694_n.jpg (95 KB)

334871116_880030126561533_4580787460088936879_n.jpg (228 KB)

Քույրս եւս առանձնահատուկ տեղ ունի իմ կյանքում. ճիշտ է՝ հաճախ ենք վիճում, բայց շատ կապված ենք ու միշտ աջակցում ենք միմյանց: Առհասարակ, Հրազդանում շատ ընկերներ ունեմ, ովքեր միշտ ոգեւորվում եւ ուրախանում են իմ հաջողություններով։ 

Մանկությանդ հուշ, որն այս պահին մտաբերեցիր:

Ես շատ ուրախ եմ, որ ապրել ու մեծացել եմ հենց Հրազդանում ու մեր բակում։ Ունեցել եմ այն մանկությունը, որի մասին կարելի էր երազել։ Մանկությանս մասին հիշելիս՝ առաջնահերթ մտաբերում եմ բակային խաղերը, խոսակցությունները, շփումը ընկերներիս հետ․․․․ Հիմա էլ երբեմն ցանկություն է առաջանում հավաքել մեր բակի բոլոր ընկերներիս, որ նստենք ու զրուցենք մանկությունից։ Շնորհակալ եմ ծնողներիս, հատկապես մայրիկիս, որ թույլ է տվել իրագործել իմ բոլոր ցանկությունները՝ պարի գնալ, նկարչության, երգեցողության։ Դրանք իմ լավագույն հուշերի մի մասնիկն են դարձել։

334012552_540286674887050_7212314456556248824_n.jpg (263 KB)

Մտերիմ ընկերներ ունե՞ս շոուբիզնեսում:

Շատերի հետ եմ մտերմացել տարբեր նկարահանումների ընթացքում։ Հիմա «Կույր աշխարհում» եմ նկարահանվում, բոլորի հետ ունեմ լավ հարաբերություններ, բայց հատկապես կառանձնացնեմ Դիանա Տոռեսին, որը շատ մարդամոտ աղջիկ է։ Վերջերս հիվանդանոցում էի, վիրահատության էի ենթարկվել, ու շատ անսպասելի անակնկալ էր, երբ նա եկավ ինձ այցելության։ Անչափ գնահատում եմ նրա հոգատարությունն ու բարությունը։ Երգարվեստում մտերիմ եմ Լիլիթ Կարապետյանի հետ։ Չնայած մեր տարիքային տարբերությանը՝ շատ լավ ընկերներ ենք։

Ո՞րն է կյանքիդ կարգախոսը:

Երբ մի բան ցանկանում ես, անպայման պետք է անես, որ հետո կողքից քեզ չնայես ու զղջաս դա չանելու համար։ Երկրորդ՝ երբեք ոչ մեկին պարտք չմնալ։ 

334535892_2341416376035781_7791372316435704164_n.jpg (136 KB)

Իրեր, որոնք միշտ կան պայուսակումդ:

Պայուսակներս, սովորաբար, շատ փոքր են։ Այնտեղ տեղավորում եմ լիցքավորիչ, բանալի, շուրթերի մատիտ, շրթներկ, հեռախոս եւ գումար։ 

Ի՞նչ կբացահայտես անձնականիցդ:

Անձնականից խոսել չեմ սիրում։ Տարիներ առաջ, երբ ընկեր ունեի, միասին նկարներ էինք հրապարակում, ու շատերը տեղեկացել էին, որ կյանքումս մեկը կա։ Եկավ մի պահ, երբ արդեն վաղուց միասին չէինք, բայց մարդիկ շարունակում էին տարբեր բնույթի հարցեր տալ, քննարկել իմ կյանքը, ինչը ինձ դուր չէր գալիս։ Հիմա իմ որոշումն է անձնականս հնարավորիս փակ պահել։ 

Հարց, որին չես սիրում պատասխանել:

Հաճախ հարցնում են՝ «Բա պապադ դե՞մ չի, որ երգում ես»․ չեմ սիրում այդ հարցը։ Նաեւ չեմ սիրում, երբ հարցնում են՝ «Բա ե՞րբ ես ամուսնանալու»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել