MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մշակութային արժեքներ, զանազանություն ու համախմբվածություն. Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը

13:36, 15 մարտի

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերը: Մշակութային տարբեր միջոցառումների շրջանակում կտարածվեն ֆրանսերենն  ու ֆրանսիական մշակույթը՝ ընգծելով նաեւ տոնի կարեւորագույն հաղորդագրությունները: Այս տարի, հատկապես, կշեշտադրվեն բազմազանությունն ու համերաշխությունը:

«Միշտ էլ մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի օրերը ներկայացնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրում: Կարծում եմ՝ բոլորն են հիշում 2018 թ-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում: Այս տարվա միջոցառումը նվիրված է զանազանությանը, քանի որ այս պահին ավելի քան կարեւոր է մատնանշել այդ բազմազանության կարեւորությունը: Ավելի քան երբեւէ կարիք կա համախմբվելու: Ֆրանկոֆոնիան նաեւ կարեւորում է հավասարությունն ու մարդու իրավունքների արժեքները»,-այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկին նվիրված ասուլիսին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոնը:

Ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում կմիավորի ավելի քան 520 միջոցառում, որոնցից շատերը կանցկացվեն Հայաստանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ բոլոր միջոցառումները նպաստելու են մեր երկրում ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի տարածմանը:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է շուրջ 320 միլիոն ֆրանսախոսների ու հնարավորություն ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաեւ Ֆրանկոֆոնիայի արժեքները: Հայաստանը շատ մեծ պատասխանտվությամբ ու ակտիվությամբ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին եւ նախաձեռնություններին: Շատ ուրախ ենք, որ երեկ առիթ ունեցանք հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի նախագահին, եւ Հայաստանը հետաքրքրություն է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027-ին այստեղ կազմակերպելու մասով: Սա եւս մեկ վկայություն է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին»,-իր խոսքում նշեց նախարարը:

Կարեւորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը կներկայացնի ավելի քան քսան միջոցառում Երեւանում եւ մարզերում։ Ծրագրում տեղ կհատակցվի ֆրանսիական կինոյին, երաժշտությանը, թատրոնին, ժամանակակից արվեստին, կկազմակերպվեն նաեւ բանավեճեր ու ֆրանսերենի իմացության մրցույթ։

Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաեւ Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները:

 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել