Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գործոններ, որոնք փչացնում են սեքսը

23:34, 17 մարտի

1. Տեստոստերոնի ավելցուկ

Այն, որ սեքս-հսկաների օրգանիզմում տեստոստերոնի փոթորիկ է լինում, ընդամենը պատրանք է։ Մի՛ հավատացեք տեստոստերոնի ներարկումների գովազդին՝ որպես էրոտիկ զգացմունքների երաշխիքներ։ Հարվարդի դպրոցի հետազոտող կենսաբանները վաղուց են զբաղվում նրանով, որ տեստոստերոն են ներարկում որձ մկներին ու առնետներին, ու բոլոր արդյունքները նույնն են՝ որձերը սկզբում իրոք բարձր սեռական ակտիվություն են դրսևորում։ Բայց տեստոստերոնային բլոկադայի շարունակման դեպքում կրծողի ուղեղում միանում է մայրության ծրագիրը ու էգերին սիրահետելու փոխարեն՝ նա սկսում է դայակի դեր կատարել նրանց համար։

2. Անկարեւոր թեմաների ուղղությամբ ուշադրությունը շեղելը

Այս խորհուրդն ավելի շատ տղամարդկանց է վերաբերում։ Նա, ով ասում է, որ օրգազմը հետաձգելու համար պետք է կողմնակի բաների մասին մտածել, սխալվում է։ Հակառակը։ Հենց սկսես մտածել ծաղիկների, մեղուների կամ հարկերի մասին, օրգազմը միանգամից տեղի կունենա։ Իսկ եթե կենտրոնացած մտածես, թե ինչպես մի քիչ էլ դիմանաս՝ ուղեղդ կփորձի հսկողության տակ վերցնել իրավիճակը ու բացառված չէ, որ կհաջողվի։  

3. Ջրային ներքնակ

Սեքսի համար վատագույն վայրը։ Այն այնքան է ճկվում ու տեղաշարժվում, որ դրա վրա սեքսով զբաղվելը նույնն է, ինչ փորձեք պատառաքաղով ափսեից փոքրիկ ու սահուն ոլոռի հատիկ վերցնել։

4. Երեխաների առկայությունը բնակարանում

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ նրանք հիմա վազելով կգան ու կսկսեն կաթ կամ կարկանդակ խնդրել։ Պարզապես միայն այդ տեսական հավանականությունը ձեզ ստիպում է սարսափել։

5. Գեղեցիկ մետաղական թիկնակով մահճակալը

Սովորաբար այդ թիկնակները պատրաստված են մետաղաձողերից, որոնց վրա ոսկյա կամ արծաթյա գնդեր են, խորանարդներ եւ այլն։ Եվ դրանց մեջ սովորաբար խճճվում են երկար մազերն ու ազատվել կարելի է միայն մեծ դժվարությամբ՝ երբեմն մազերն արմատից պոկելով։  

6. Լուբրիկանտի բացակայությունը

Փշերի միջով՝ դեպի աստղեր։ Ավելի առօրեական դեպքերում պետք է կա՛մ շարունակել նախնական փաղաքշանքը, կա՛մ պարզապես օգտվել լուբրիկանտից։ 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել