MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Անվանի արտիստներ, որակյալ երաժշտություն ու ջերմ հանդիսատես․ Հին Անի Մյուզիք Հոլլի 2-ամյակը, երգիչների մաղթանքներն ու երեկոյի անակնկալները

11:37, 20 մարտի

Հին Անի Մյուզիք հոլլը երկու տարեկան է։ Երկու տարի որակյալ երաժշտություն, համեղ ուտեստներ ու ընտանեկան ջերմ մթնոլորտ՝ հենց Երեւանի կենտրոնում՝ Սայաթ Նովա 19 հասցեում։ Այս սրահն արդեն սիրելի է դարձել ոչ միայն այցելուների, այլեւ արտիստների համար, որոնց համերգներն անցնում են միշտ դրական էներգետիկայով եւ բարձր մակարդակով։ Երաժշտական սրահի երկրորդ ամյակին նվիրված միջոցառումը եւս բացառություն չէր։ Մարտի 18-ին Հին Անի Մյուզիք հոլլի տարեդարձը շնորհավորելու էին եկել սիրված արտիստներն ու հավատարիմ հանդիսատեսը։ 

«Հին Անի Մյուզիք հոլլի ստեղծման հիմքում միտք է եղել ստեղծել մի վայր, որտեղ այցելուները կկարողանային հրաշալի ժամանց անցկացնել մեկ գավաթ գինու շուրջ, այնուհետեւ գաղափարն ընդլայնվել է, իսկ սրահը դարձել քաղաքի ամենակոլորիտային երաժշտական վայրերից մեկը: Հին Անի Մյուզիք հոլլում մենահամերգներով հանդես եկող բոլորը արտիստները մեր ընկերներն են դարձել, եւ այն, ինչ ունենք, նրանց ու մեր հանդիսատեսի շնորհիվ է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց տնօրենը։ 
 

IMG_6755.JPG (1.16 MB)

Հին Անի Մյուզիք հոլլը ամեն երեկո իր դռներն է բացում այցելուների համար՝ ներկայացնելով անվանի արտիստների ու բարձրաճաշակ երաժշտություն, ինչը սրահի տնօրենի համար սկզբունքային է,-«Փորձել ենք ստանալ մի միջավայր, որտեղ մարդիկ գալիս են լավ, որակյալ երաժշտություն վայելելու։ Մեզ համար անհրաժեշտություն չէ, պարզապես, երաժշտական երեկո ունենալը, մեզ համար կարեւոր է, որ մեր բեմից հնչող երաժշտությունը լինի որակյալ, դաստիարակող, իսկ մեզ մոտ հանդես են գալիս այնպիսի արտիստներ, որոնք իրենց երգերով ու երաժշտությամբ կարող են սերունդներ կրթել»,-հավելեց Գեւորգ Փուրթոյանը։ 

Արամոյի խոսքով՝ միշտ հաճույքով է ելույթ ունենում այստեղ, եւ կարեւորում է Երեւանի կենտրոնում նման ժամանցավայրի գոյությունը․ 

IMG_6781.JPG (1.27 MB)

«Սա հին Երեւանի սրտերից մեկն է։ Ես ցանկանում եմ, որ այս սրահում ելույթներ ունենան արժանի երաժիշտներ։ Դավիթ Ամալյանը, Ֆորշը եւ յուրաքանչյուրն, ով այստեղ ելույթ է ունենում, շատ ուրույն տեղ ունեն մեր երգարվեստում։ Ուզում եմ, որ նաեւ երիտասարդ լավ արտիստներն այստեղ ներկայանան ու հանդիսատեսին բազում լավ պահեր, բազում լավ երգեր նվիրեն։ Շնորհավորում եմ եւ ամենայն բարիք մաղթում»,-նշեց երգիչը։ 

Երեկոյին ներկա էին նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Լիանան, Հասմիկ Կարապետյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Շուշան Պետրոսյանը, Արփին, Վահագ Ռաշը, Արթուր Սաֆարյանը, Չարենցն ու Ալյա Սեդրակյանը, Դավ Հովհաննիսյանը, իսկ միջոցառման հանդիսավարը Սուրեն Առուստամյանն էր։ 

«Արդեն մեկ տարի է՝ համագործակցում ենք Հին Անի Մյուզիք հոլլի հետ։ Կարծում եմ՝ սա այն քիչ համալիրներից է, որտեղ առաջնայինը լինում է համերգային տրամադրությունը։ Ուզում եմ շնորհավորել Հին Անիին ծննդյան առթիվ, մաղթել լավ, մակարդակով, երաժշտությունից հասկացող հանդիսատես եւ որակյալ երգիչներ, ինչը հենց այստեղի սկզբունքներից է, եւ դա շատ ողջունելի է»,-նշեց երգչուհի Լիանան։ 

IMG_6753.JPG (909 KB)

Հին Անիի հետ երկու տարվա ջերմ հարաբերություններ ունի նաեւ Հասմիկ Կարապետյանը,-«Այստեղ, գրեթե, ամեն ամիս կայանում են իմ՝ կենդանի նվագակցությամբ համերգները։ Ուզում եմ ընդգծել անձնակազմին, որոնք շատ հոգատար են, ու այստեղ միշտ արտիստին վայել վերաբերմունք ես ստանում, ինչը ոչ բոլոր տեղերում կտեսնես։ Ես Հին Անիին սրտանց մաղթում եմ կանաչ ճանապարհ ու բարգավաճում»,-ասաց երգչուհին։ 

«Մաղթում եմ Հին Անիին, որ համերգներն ու հանդիսատեսը միշտ աճեն։ Ինձ համար այստեղ միշտ մտերմիկ ու հաճելի մթնոլորտ է։ Այստեղի հանդիսատեսը միշտ որակյալ է ու ջերմ»,-շնորհավորելով սիրելի ժամանցավայրին՝ նշեց Վահագ Ռաշը։ 

IMG_6725.JPG (1.03 MB)

Դավիթ Ամալյանը, հատկապես, ընդգծեց սրահում տիրող ընտանեկան միջավայրը,-«Հրաշալի խոսք կա՝ այն տան հացը, որը չի ուտվում, այդ տունը տուն չի։ Այստեղ կարողանում են այնպես անել, որ մարդիկ իրենց օջախում զգան, ինչը հրաշալի է»,-հավելեց նա։ 

«Շնորհավորում եմ Հին Անիի ծննդյան տոնը։ Այս սրահը կոչվում է Հին Անի, եւ ես մաղթում եմ, որ, իսկապես, ունենան երկար տարիներ ու դառնան «հին», ինչպես, որ կոչվում են»,-ընդգծեց Ֆորշ։ 

Արփին եւ HayWay բենդը եւս Հին Անիի ամենահին ընկերներից են։ Երգչուհին իր ելույթից առաջ անդրադարձավ սրահում տիրող առանձնահատուկ ջերմությանն ու հավատարիմ հանդիսատեսին։ 

IMG_6812.JPG (730 KB)

«Ես շատ ուրախ եմ, որ արդեն երկու տարի է՝ մենք HayWay խմբով հյուրընկալվում ենք այստեղ, որտեղ միշտ այնքան սիրուն է ու ջերմ։ Ուրախ եմ, որ հենց Երեւանի սրտում կարող ենք վայելել մեր հանդիսատեսի սերը, մեր երկխոսությունը ստեղծել նրանց հետ միասին, իսկ կատարողի համար դա շատ կարեւոր գործոն է։ Տա Աստված, որ լինի խաղաղություն, մենք էլ երգենք ու մեր էներգիան փոխանցենք ձեզ»։ 

Չարենցն ու կինը՝ երգչուհի Ալյա Սեդրակյանը, շնորհավորելով սրահին, մաղթեցին բարգավաճում եւ նոր անունների ընդլայնում․ 

«Ես ցանկանում եմ, որ մուտքի մոտի լուսանկարները գնալով շատանան, քանի որ Հին Անին նոր շունչ է փոխանցել մշակութային Երեւանին»,-հավելեց Չարենցը։ 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին, որոնք ներկա են այսօրվա միջոցառմանը ու մեր համերգներին։ Շնորհակալ եմ այն տրամադրության համար, որն այս երկու տարիների ընթացքում ոչ միայն ես եմ նվիրում հանդիսատեսին, այլեւ դուք՝ մեզ, ինչն այնքան անհրաժեշտ է»,-նշեց Շուշան Պետրոսյանը։ 

IMG_6796.JPG (1.11 MB)

Միջոցառումը եզրափակեց երգչուհի Նունե Եսայանը։ Նա կարեւորեց այն երաժշտական բազմաժանրությունը, որը Հին Անին որդեգրել է․ 

«Քաղաքի սրտում ստեղծվեց մի վայր, որտեղ միայն մի ոճի երաժշտություն չի հնչում․ ամեն օր մեկը մյուսից տարբեր, գեղեցիկ ու ճաշակով գործեր են հնչում այս բեմից, իսկ դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում։ Սա վկայում է այն մասին, որ այս սրահի հիմնադիրները շատ լավ մտածել են՝ ինչպես անել, որպեսզի այստեղ այցելեն ճաշակով, հետաքրքիր եւ գեղեցիկ մարդիկ»,-շեշտեց երգչուհին։ 

Երեկոն հագեցած էր, ոչ միայն հումորով եւ երգիչների բազմաոճ կատարումներով, այլեւ այլ անակնկալներով։ Յուրաքանչյուր արտիստ իր ելույթից առաջ պարգեւատրվեց իրեն բնորոշ անվանումը կրող հատուկ մրցանակով։ Վերջում նրանք միասին կատարեցին Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը։

IMG_6716.JPG (1.04 MB)

IMG_6718.JPG (1.00 MB)

IMG_6721.JPG (596 KB)

IMG_6731.JPG (794 KB)

IMG_6733.JPG (953 KB)

IMG_6736.JPG (682 KB)

IMG_6749.JPG (691 KB)

IMG_6762.JPG (870 KB)

IMG_6798.JPG (1.02 MB)

IMG_6801.JPG (797 KB)

IMG_6816.JPG (805 KB)

IMG_6827.JPG (910 KB)

IMG_6828.JPG (701 KB)

IMG_6837.JPG (652 KB)

IMG_6849.JPG (718 KB)

IMG_6858.JPG (997 KB)

IMG_6866.JPG (957 KB)

IMG_6885.JPG (756 KB)

IMG_6910.JPG (689 KB)

IMG_6919.JPG (552 KB)

IMG_6935.JPG (933 KB)

IMG_6940.JPG (769 KB)

IMG_6947.JPG (198 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայկ Հովհաննիսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել