NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել գարնանային նորաձեւությունը՝ ըստ հայ հայտնիների զգեստապահարանների։ Քանի որ գարունն ամենատարբեր եղանակների ու տրամադրության գունանպնակ է, այս սեզոնին բոլորովին զարմանալի չէ, որ առավոտյան դու ջինսե վերարկուով ես կամ թեթեւ պիջակով, երեկոյան երկար թրենչով կամ տաք կարճ բաճկոնակով, մի օր հաստ բլուզով, մի օր էլ՝ կարճաթեւ տոպով։
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն իր գարնանային տրամադրությունն ընդգծել է վարսերի վառ երանգով, իսկ նոր լուսանկարներում նա սեւ տոպն ու վարդագույն շրջազգեստը համադրել է այս սեզոնին շատ թրենդային՝ կաշվե սեւ թրենչի հետ։ Կերպարն ամբողջացրել են նարնջագույն բարձրակրունկները։
Նազենի Հովհաննիսյանն օրերս ԵՊՀ ուսանողների հետ հանդիպում է ունեցել։ Համալսարան դերասանուհին գնացել է դասական look-ով՝ կիպ սեւ զգեստ եւ բարձրակրունկներ։ Նա իր գարնանային տեսքն ամբողջացրել է կրեմագույն թրենչով, դե, իսկ գեղեցիկ ծաղիկները լրացնում են գարնանային տրամադրությունը։
Միատոն համադրություններն այս սեզոնին ամենաթրենդայիններից են։ Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն, օրինակ, նախընտրել է ամբողջական կարմիր look-ը, որով մասնակցել է Առաջին ալիքի՝ «Եվրատեսիլի» մասին պատմող նոր նախագծին։ Գոհարը կրել է մետաղական աքսեսուարներով զարդարված կոստյում՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հավաքածուից։
Սպիտակի ու սեւի համադրությունը ցանկացած կերպարին դասականություն է հաղորդում, ու միշտ թրենդային է։ Ամերիկաբնակ երգչուհի Մարտա Կիրակոսյանը հենց այդպիսի կերպար է ստացել՝ սպիտակ պիջակի, սեւ տաբատի, տոպի ու սեւ կոշիկների համադրությամբ։
Ավելի առօրյա ու հարմարավետ կերպար է նախընտրել դերասանուհի Քրիստինա Կարապետյանը։ Պիջակ, ջինսեր ու բլուզ՝ ամենը օվերսայզ չափսերի մեջ։ Իհարկե, եթե հարմարավետ կերպար, ապա ցածրակրունկ կոշիկներ։ Դերասանուհին շատ թարմ ու բնական տեսք ունի ինչպես ընտրված հագուստի, այնպես էլ թեթեւ դիմահարդարման ու վարսահարդարման շնորհիվ։
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը