Արտիստիկ բացում, անսպասելի անցումներ, հրաշալի տեսահոկովակ. եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs-ի բլոգերներ Ուիլյամն ու Դեբանը կիսվել են Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետի Future Lover երգի ու տեսահոլովակի տպավորություններով:
«Սա շատ լավն է ու հեռանկարային»,-երգը լսելու ընթացքում նշեց Ուիլյամը, որը Բրյունետին, նույնիսկ, համեմատեց Լարա Քրոֆթի հետ:
Ուիլյամի մոտ ռեփի հատվածը եւս «wow» առաջացրեց, մինչդեռ Դեբանը նշեց, որ ռեփի սիրահար չէ, սակայն նրան տպավորեց, հատկապես, երգի հայերեն հատվածը։
«Ընդհանուր առմամբ, հավանեցի այս աշխատանքը․ գիտե՞ք ինչ կուզեի՝ որ երգն ամբողջությամբ հայերենով լիներ։ Կարծում եմ՝ այդպես էմոցիաներն ավելի շատ կլինեին։ Ըստ իս, առհասարակ, «Եվրատեսիլ»-ը Բրյունետի համար լավ հարթակ կլինի, Հայաստանի համար էլ՝ լավ հնարավորություն ներկայացնելու իր նոր տաղանդներին։ Տեսեք՝ ինչ եղավ Ռոզա Լինի դեպքում։ Հիմա ոչ ոքի չի հետաքրքրում, թե նա որ հորիզոնականը զբաղեցրեց մրցույթում, քանի որ, գլոբալ առումով, Snap-ը սարեր շրջեց։ Կարծում եմ՝ Բրյունետն էլ է ճիշտ ուղղությամբ գնում։ Սա նման չէ նրան, ինչ Հայաստանը ներկայացրել էր անցած տարի, բայց այն իր մեջ այնպիսի մի արվեստ է ներառում, որն ուներ նաեւ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակը»,-ասում է Դեբանը։
«Ինձ համար, սկզբից մինչեւ վերջ, այս երգը մեծ անակնկալ էր։ Երբ սկսվեց, ինձ թվաց՝ գուցե այդպես էլ շարունակվի, իսկ հետո եղավ ռեփի հատվածը, սիմֆոնիկի հետ համադրությունը հրաշալի էր»,-հավելում է Ուիլյամը, որը նաեւ տպավորված է հայ երգչուհու՝ տեսքից ու տեսախցիկների հետ նրա աշխատանքից։
Բլոգերի խոսքով՝ աշխատանքը ռիսկային է․ «Բայց այնտեղ, որտեղ կա ռիսկ, կա նաեւ պարգեւատրում։ Հայաստանն այն երկիրն է, որը մրցույթին միշտ լավ երգեր է տալիս, եւ ես անհամբերությամբ սպասում եմ նրանց բեմադրությանը»։
Ուիլյամի կամխատեսմամբ՝ Հայաստանի ներկայացուցչին կհաջողվի հաղթահարել կիսաեզրափակիչ փուլն ու անցնել եզրափակիչ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը