Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

20 փաստ՝ «Հատուկ դասարան»-ից Արսեն Ներսիսյանի մասին

16:04, 23 մարտի

Դերասան Արսեն Ներսիսյանը հեռուստադիտողին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Հատուկ դասարան» հեռուստասերիալից, որը պատմում է որոշակի դժվարությունների միջով անցնող դեռահասների մասին։ Սերիալն արդեն ունի երկու եթերաշրջան, իսկ գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները բավական սիրված են դարձել հեռուստադիտողի կողմից։ Նրանց թվում է նաեւ երիտասարդ դերասան Արսեն Ներսիսյանը, որին NEWS.am STYLE-ը բլից հարցեր է ուղղել՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում։

335647684_616813000263022_3327954821320598833_n.jpg (211 KB)

Արսեն, ինչպե՞ս է, սովորաբար, սկսվում օրդ:

Օրս, սովորաբար, սկսվում է քոլեջից, հետո շտապում եմ նկարահանման։ Եթե չեմ ունենում նկարահանում, շտապում եմ ներկայացման փորձի: Դե, իսկ օրս, հիմնականում, ավարտում եմ ընկերներիս հետ։

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ժամանակդ, եթե չունես նկարահանում:

Երբ չեմ ունենում նկարահանում, ժամանակս տրամադրում եմ ընկերներիս։

Որո՞նք են հոբբիներդ:

Իմ հոբբին ֆիլմ դիտելն է, այն մեկնաբանելը:

327448439_628211002647121_3328870720889344268_n.jpg (114 KB)

Ե՞րբ ես առաջին անգամ նկարահանվել: Ո՞րն էր առաջին նախագիծը:

Առաջին անգամ նկարահանվել եմ 14 տարեկանում՝ «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալում։

Ի՞նչ կրթություն ես ստանում:

Այս պահին սովորում եմ Երեւանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսում։

Ունե՞ս սիրելի բրենդներ:

Կան բրենդներ, որոնցից մեծ սիրով օգտվում եմ, օրինակ՝ Nike-ը։

327434009_3450465648535976_1308509704272929307_n.jpg (136 KB)

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ բարձրությունից:

Տարօրինակ սովորություններդ:

Բոլոր երգերը մեկ անգամ լսելով միանգամից անգիր եմ անում, դա ինձ համար տարօրինակ սովորություն է։ 

324592138_1134857033886158_5302106083798579639_n.jpg (142 KB)

Բնավորությանդ ամենադրական գծերն՝ ըստ քեզ:

Ինչպես նշեցի, գրեթե ամեն օր ընկերներիս հետ ժամանակ եմ անցկացնում, ու, իմ կարծիքով, իմ բնավորության ամենադրական կողմերը ընկերասիրությունն ու պատասխանատու լինելն են։ Ընկերներս միշտ ասում են, որ նաեւ շատ պատրաստակամ եմ իրենց օգնելու, լսելու, աջակցելու հարցում։

Բնավորությանդ ամենաբացասական գծերը:

Ցավոք սրտի՝ շատ մեծ նշանակություն եմ տալիս հարցերի, որոնք, ուղղակի, անիմաստ են իմ կյանքում:

Ինչպե՞ս ես սկսել նկարահանվել «Հատուկ դասարան»-ում:

«Հատուկ դասարան» հեռուստասերիալում նկարահանվել եմ քասթինգի միջոցով։

309882605_2326953487460185_921878782077567321_n.jpg (165 KB)

Ո՞ւմ հետ ես ամենից մտերիմը սերիալից:

Իրականում մենք բոլորս քաստինգի առաջին օրվանից միանգամից ընկերացել ենք, եւ այս պահին որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել

Ո՞ր գիրքն է ամենից շատ տպավորել քեզ:

Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց»-ը, որովհետեւ դետեկտիվ ժանրի սիրահար եմ։

Ամենասիրելի ֆիլմը․

«Փախուստ Շոուշենկից»։

Դերասան, ով օրինակ է քեզ համար։

Կառանձնացնեմ Ջեք Նիքոլսոնին։

271055058_2108771625945040_3600937760804809704_n.jpg (152 KB)

Աշխարհահռչակ ո՞ր մարդու հետ կցանկանայիր ծանոթանալ: Ի՞նչ կհարցնեիր նրան:

Երեւի՝ հենց Նիքոլսինի հետ, բայց թե ինչ կհարցնեի, մտքովս էլ չի անցնում։

Կյանքիդ ամենադժվար փուլը․

Երբ ամենամոտ ընկերներիցս մեկը ընդմիշտ մեկնեց երկրից։

Ի՞նչը երբեք չես ների:

Երբեք չեմ ների դավաճանությունը։

324190574_852183062740831_7581569488468113061_n.jpg (173 KB)

Կյանքիդ կարգախոսը:

 «Ես այն եմ, ինչ կամ»։

Ի՞նչ է կատարվում անձնական կյանքումդ։

Անձնական կյանքիցս չեմ սիրում խոսել։


Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել