«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Շեֆ խոհարարը խոսել է հայտնիների խոհարարական նախասիրությունների մասին

23:18, 23 մարտի

Հանրահայտ խոհարար Ջեֆ Շրյոթերը կիսվել է հայտնի մարդկանց խոհարարական նախասիրություններով, որոնց համար պատրաստել է: Մասնավորապես, նրա ճաշատեսակները փորձել են Մադոննան, Աննա Վինտուրը եւ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը։

Vogue-ի 73-ամյա խմբագիր Վինտուրն «անցել է [սնվելու] տարբեր փուլերով»,- ասել է Շրյոթերը news.com.au-ի «Ես քեզ համար նորություններ ունեմ» փոդքաստի ժամանակ։

anna-1.jpg (33 KB)

Այս փուլերից մեկի ժամանակ նա կերել է խոհարարի «հիանալի»՝ թունայով Նիսուազ աղցանը։ Այնուամենայնիվ, Վինտուրը թարմ թունա չի սիրում, ուստի նրա ճաշատեսակը պետք է պատրաստել ձկան պահածոյից, որը նա բերել է իր հետ։

нисуаз.jpg (111 KB)

«Այդ իսկ պատճառով ես պատրաստլ էի «Նիսուազ» աղցանը, ապա բացեցի թունայի տարան եւ պարզապես այն դրեցի ​​վերեւում: Եվ դա նրան դուր եկավ», - պատմել է Շրյոթերը, ով հանդիսանում է ավստրալական Beckett's ռեստորանի համահիմնադիրը Սիդնեյում եւ խոհանոցի մենեջեր Լոնդոնի Savoy եւ Royalton New York հյուրանոցներում:

ma.jpg (36 KB)

Ինչ վերաբերում է 64-ամյա փոփ թագուհուն՝ Մադոննային, ապա երգչուհին  Շրյոթերին վարձել է տասնամյակներ առաջ, որպեսզի կազմակերպի նրա խիստ գաղտնի 37-ամյակի երեկույթը Մայամիի «Դելանո» հյուրանոցում: Նրա պատրաստած ուտեստը կոչվում էր Madonna Salmon, որը, ինչպես ասում են, նրա սիրելի ուտեստն է:

лосось.jpg (43 KB)

Այն պատրաստվում է հատուկ տեսակի սաղմոնից եւ կտրատվում է թիթեռի տեսքով, ավելացնում են մանրացված վարունգ, արմավենի, ընկույզ, սամիթ, կիտրոնի հյութ, ձիթապտղի յուղ եւ քաղցր ռեհան։

Մեկ այլ թագուհի՝ Էլիզաբեթը, ով մահացավ 2022 թվականի սեպտեմբերին, հաճախ էր  Savoy ռեստորանի աղանդերի համար։

el.jpeg (29 KB)

Նա պատմել է, թե ինչպես է անմիջապես հասկացել, որ թագավորական ընտանիքի անդամը մոտակայքում է, երբ «ծանր զինված թիկնապահներն անցել են գերմանական շների հետ անցել են խոհանոցներով»։ «Արքայական անձը միշտ ճաշում է յոթ մասնավոր բանկետների սրահներից մեկում, բայց մենք գիտեինք, որ դա թագուհին է, քանի որ նրան միշտ դուր է եկել Մելբա դեղձը, ուստի մենք գիտեինք, որ յոթից տասը Մելբա դեղձ պատվիրելիս, թագուհին պետք է լիներ հյուրանոցում», - ասել է Շրյոթերը:

персик.jpg (24 KB)

Ամենատարօրինակ խնդրանքներից մեկը հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդի կողմից է եղել։

лаг.jpg (22 KB)

Մի անգամ նա մեքենայով մոտեցել է Շրյոթերի խոհանոց՝ 10-12 հոգու հետ ցուցադրությունից հետո, որպեսզի պատվիրի ոչ առողջ սնունդ, որին անձնակազմը պատրաստ չի եղել։ «Ամերիկյան հոթ-դոգ ֆրիով,- հայտարարել է Շրյոթերը,- «Մենք դրանից ոչինչ չունենք»:

хот.jpg (52 KB)

Շրյոտերն իր աշխատակիցներին ուղարկել է փողոցային վաճառականի մոտ նրբերշիկ գնելու։ Ինչ վերաբերում է խրթխրթան կարտոֆիլին, ապա օգնության է հասել տեղի McDonald's-ը։ «Մենք այն դրեցինք ափսեների մեջ, մատուցեցինք, եւ Լագերֆելդն ասաց, որ դա ամենալավ կերակուրն էր, որ նա կերել է երկար դադարից հետո»,- կատակել է Շրյոթերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել