Հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ. այսօր կպատմենք, թե որտեղից կարելի է գտնել հայկական արտադրության գերժամանակակից զարդեր:
Soors Jewelry
Բրենդի թիկունքում, առաջին հայացքից, փխրուն աղջիկ է՝ Էլզա Եղիազարյանը։ Կասկած չկա, որ նա ստեղծագործ անձնավորություն է։ Երիտասարդ հայուհին մոդել է, նկարիչ եւ Soors ապրանքանիշի հիմնադիրը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա փորձարարական նախագիծը գործում է 2015 թվականից: Գրեթե 10 տարվա աշխատանքի ընթացքում այն կարողացել է գրավել հազարավոր գնորդների սրտեր՝ իր ոչ տրիվիալ դիզայնով։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեր ուշադրությունը, հատկապես, գրավեցին հաստ ապարանջանները, որոնք ոգեշնչված են փայտի հյուսվածքից: Դրանք հավակնում են գալիք սեզոնին լինել նորաձեւության գագաթնակետին։
FEM Jewelry
Ապրանքանիշի պատմությունը բավական հուզիչ է։ Ժամանակին FEM-ի հիմնադիրներից մեկի մայրը (նրանք երկուսն են) ձեռքով զարդեր է հավաքել իր դուստրերի ու հարազատների համար։ Հետո որոշվեց փորձել այս գործը վերածել բիզնեսի։ Բավական հաջող է ստացվել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ապրանքանիշն անմիջապես գրավեց տեղի երիտասարդներին։ Պարզ, նույնիսկ, փոքր-ինչ մանկական զարդեր՝ միանգամայն մատչելի գներով։ Եվ որ ամենակարեւորն է, ամեն ինչ որակով է պատրաստված:
Посмотреть эту публикацию в Instagram
Խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել մատանիներին, որոնք հեշտությամբ կարող են փոխակերպվել հետաքրքիր ականջօղերի:
4tyseven Jewelry
Բացարձակապես պարզ ապրանքներ, որոնք կարելի է եւ, նույնիսկ, պետք է կրել ինչպես խնջույքի ժամանակ, այնպես էլ այլ առիթների: Դրանք հարմար են ցանկացած միջոցառման համար։
Посмотреть эту публикацию в Instagram
4tyseven Jewelry-ի ապրանքների գները մի փոքր ավելի թանկ են, բայց միանգամայն արդարացված: Արտադրանքի արտադրության գործընթացում օգտագործվող հիմնական հումքը արծաթն է։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:25, 26 սեպտեմբերի
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին15:01, 26 սեպտեմբերի
«Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան14:32, 26 սեպտեմբերի
«Ու վերջում ես կհիշեմ ոչ թե թշնամիներիս արածներն, այլ՝ ընկերներիս չարածները։ Ոչ թե թուրքի ասածն, այլ՝ ընկերոջս լռությունը»․ Արա Ղազարյան14:11, 26 սեպտեմբերի
«Այլեւս կապի դուրս չի եկել…»․ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ այնտեղ է եղել նաեւ Մանե Գրիգորյանի եղբայրը14:07, 26 սեպտեմբերի
«Թուլամտությունը ծանր բան է»․ Բրյուս Ուիլիսի կինը պատմել է, որ դերասանի վիճակը վատանում է12:19, 26 սեպտեմբերի
Սոֆի Լորենը վիրահատվել է12:03, 26 սեպտեմբերի
«Կոտրված եմ, որ աշխարհը ոչինչ չարեց արցախահայությանն օգնելու համար»․ Քրիս Բոհջալյան11:36, 26 սեպտեմբերի
«Գրավիտացիա» մոնոներկայացումը հետաձգվում է11:00, 26 սեպտեմբերի
«Դժոխքը տեսնել, զգալ, ապրել, մինչեւ հոգու խորքը ատել. էնքան ատել, որ ուժ տա, ուժեղանալ համբերատար, անձայն....որ ապրենք»․ Միքայել Ոսկանյան10:26, 26 սեպտեմբերի
«Էլ Արցախ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա: Էլի զոհեր կլինեն, կյանքեր կկործանվեն»․ Մհեր Մկրտչյան10:04, 26 սեպտեմբերի
«ՀՀ-ն հինգ տարի է ամբողջ ուժով գահավիժում է անդունդը։ Բոլորին մեղադրում են, բացի երկրի «գլխավոր» գերագույնից, որի բոլոր որոշումները բերեցին հանգեցրին պատերազմի»․ Նազենի Հովհաննիսյան09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ