Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես տանն ունենալ բարձրորակ աուդիոհամակարգ եւ չզղջալ դրա համար

21:30, 26 մարտի

Սկսենք, թերեւս, նրանից, որ աուդիոսարքավորումների ինդուստրիան, ինչպես եւ ցանկացած այլ կոմերցիոն ոլորտ, ենթակա է մարկետոլոգների ազդեցությանը։ Այստեղից էլ սկսվում է աուդիոֆիլ տերմինների անվերջ ուղին՝ հայ-ֆայ, հայ-էնդ, որոնք վախեցնում են անտեղյակներին, եւ հավերժական վեճերի սարքավորումների արդարացված գների եւ դրանք արտադրողների անվերջանալի ցուցակի  մասին։ Հարցերը շատ են. արդյո՞ք իմաստ ունի վեցանիշ գումար ծախսել ակուստիկայի համար։ Ինչո՞վ է 5 000 դոլարանոց ուժեղացուցիչն ավելի լավ (կամ նույնիսկ ավելի վատ) 500 դոլարանոցից։ Եվ որ գլխավորն է՝ ի վերջո արդարացվա՞ծ կլինի արդյոք ձեր ժամանակը։ NEWS.am STYLE-ն այս հրապարակման մեջ կներկայացնի բյուջետային աուդիոհամակարգ հավաքելու հիմնական սկզբունքները եւ կփորձի պատասխանել այն հարցերին, թե ինչ, ինչպես եւ ինչով արժե լսել։

«Չգիտեմ՝ ինչից սկսել»։ Հաճախ պատահող դեպք է, բայց ոչ կլինիկական։ Արժե սկսել տեսական փոքր «լիկբեզից»։ Անգամ եթե հեռու եք աուդիոյից եւ երբեք չեք խորացել այդ պատմության մեջ, խուճապի մի մատնվեք, կբացատրենք պարզ բառերով։ Գոյություն ունեն երկու համահունչ հասկացություններ՝ Hi-Fi եւ Hi-End։ Եվ այսպես, Hi-Fi–ը սա աուդիոսարքավորումների ստանդարտն է։ Ամեն արտադրող փորձել է հասնել իր արտադրանքի` բոլորի կողմից ընդունված էտալոնի հնչողության, այսինքն՝ ձայնագրությունները վերարտադրել առավելագույն բնականությամբ։ Դա թույլ է տվել ձեւակերպել սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումն ապահովում է  ձայնի պատշաճ որակ։ Սա նոր բան չէ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ ասենք. այժմ անգամ ձեր սմարթֆոնի աուդիոտրակտն է լիովին համապատասխանում Hi-Fi ստանդարտին։

audio.jpg (37 KB)

Hi-End տերմինը շրջանառության մեջ է մտել անցյալ դարի 80-90-ական թթ.։ Սկզբում պատմությունն ասես արտադրողների մրցարշավ լիներ, որոնք փորձում էին վաճառել «որքան ավելի թանկ՝ այնքան ավելի անիրական ձայն» գաղափարը։ Եվ այո, դա արդարացրեց իրեն եւ շարունակում է արդարացնել պարզապես այն պատճառով, որ ձայնը, ինչպես եւ ճաշակն ու հույզերը, շոշափելի չեն, դրա համար էլ դրա շուրջ այդքան մեծ է աղմուկը։ Այսօրվա դրությամբ Hi-End-ը էքսկլյուզիվ սարքավորում է, որի ստեղծման համար օգտագործում են բարձրորակ նյութեր, ինչպես նաեւ ոչ ստանդարտ լուծումներ եւ մշակումներ։ Եվ եթե Hi-Fi-ը որակի ստանդարտն է, որով առաջնորդվում են մաս-մարկետի արտադրողները, ապա Hi-End-ը ունկնդրողի անհատական պահանջմունքները բավարարելու սարքավորում է, այն, ինչ վեր է ստանդարտի սահմաններից։

«Ստացվում է, որ Hi-Fi-ը Hi-End-ից վա՞տն է»։ Հարցը տրամաբանական է վերն ասվածից հետո, բայց ամեն բան չէ, որ այդքան միանշանակ է։ Նախ՝ հայ-ֆայ սարքավորումներն ավելի մատչելի են գնի առումով եւ ավելի տարատեսակ մոդելային շարք ունեն։ Երկրորդ՝ այսօր շուկայում ներկայացված է Hi-Fi ակուստիկա, որը ոչնչով չի զիջում աներեւակայելի արժեքով Hi-End սարքավորումներին թե՛ նյութերի որակով, թե՛ հնչողությամբ։ Այնուհետեւ տրամաբանական կհնչեր հետեւյալ հարցը. ո՞ւմ մտքով կանցնի գնել մեկ-երկու ձայնացիր նոր Audi-ի գնով։ Ընդհանուր առմամբ, ցանկացած արտադրանք նախատեսված է որոշակի գնողունակություն ունեցող անձանց համար։ Այլ խոսքով՝ Hi-End-ը սարքավորում է այն անձանց համար, որոնք արդեն ունեն նոր Audi, գուցե եւ ոչ մեկ հատ, կամ նրանց համար, ովքեր երաժշտություն լսելուց ավելի շատ հաճույք են ստանում, քան մեգապոլիսով շրջապտույտներ կատարելով (եւ, բնականաբար, պատրաստ է եւ կարող է դրա համար կլոր գումար տալ)։ Գումարած այն, որ աուդիոսարքավորումների արտադրությունը թանկ հաճույք է, իսկ բիզնեսը պետք է շահույթ բերի, այնպես որ՝ բոլոր արտադրողները «ինքնարժեք-գին-որակ» հավասարակշռության հավերժական որոնման մեջ են։ Ընտրությունն ու հնարավորություններն ընդարձակ են, ուրեմն՝ անցնենք գործի։

audio2.jpg (33 KB)

«Էլ ավելի մոլորվեցի։ Լավ, բա ի վերջո ի՞նչ ընտրեմ»։ Ասես գինու ընտրության հարց լինի. պետք է իմանալ՝ ինչ հատկանիշների ուշադրություն դարձնել, ինչպես նաեւ գնել այն, ինչը դուր կգա հենց ձեզ։ Այդ ժամանակ կկարողանաք հաճույք ստանալ, եւ միշտ չէ, որ այն պետք է թանկ արժենա։ Այո, լինում են գինու բարդ ու թանկարժեք փնջեր, որոնք մատուցվում են կոնկրետ գավաթներով եւ որոշակի ջերմաստիճանով՝ նախապես դեկանտերում հագեցվելով  թթվածնով, որպեսզի առավելագույնս բացվեն ըմպելիքի բոլոր երանգները։ Բայց եթե ձեզ հաճույք չի պատճառում այդ ըմպելիքը՝ ճաշակի հարց է, ի՞նչ իմաստ ունի գերավճարել եւ ընկճվել, ճիշտ չէ՞։

audio1.jpeg (18 KB)

Hi-End-ն առհասարակ նպատակ ունի դուրս գալ ֆոնոգրամի 90% որակի սահմաններից, որոնք կապահովի նաեւ լավ ու էժան Hi-Fi համակարգը, ձեզ հնարավորություն կտա լսելու ձայնագրության նախնական պոտենցիալի թե՛ 92, թե՛ 97 տոկոսը։ Լսել խորհրդատուներին, ուսումնասիրել ինտերնետում եւ պատվիրել սարքավորումը 20 000 դոլարով, որն արդյունքում ձեզ կտա ձայնի նույն 90 տոկոսը. համաձայնեք՝ այնուամենայնիվ, փակուղային ճանապարհ է։

Փորձեք ձեր սիրելի կոմպոզիցիաները, որոնց հնչողությունը ձեզ համար սովորական է, լսել տարբեր համակարգերով։ Մինչեւ 1 000 դոլարանոց համակարգը կարող է ձեզ համար ավելի «համեղ» լինել, քան թանկարժեք Hi-End սարքավորումը։ Ձեզ ամենից ստույգ կկարողանան պատասխանել ձեր ականջները։ Ըստ էության, այն աուդիոհամակարգը, որը կապահովի առավելագույն ներդաշնակ ձայնը ձեզ համար եւ ձեզ չի սնանկացնի՝ հենց դա էլ ձեր տարբերակն է։

«Ի՞նչ հատկանիշների ուշադրություն դարձնել առաջին հերթին»։ Սկզբի համար պետք է կողմնորոշվել ձայնի աղբյուրի, ձեր պահանջների եւ ռեսուրսների հարցում, այսինքն՝ կկարողանա՞ արդյոք ձեր հյուրասենյակը կամ ննջասենյակը տեղավորել մի ամբողջ աուդիոհամակարգ, ինչպես նաեւ կբավարարի՞ բյուջեն, այդ թվում եւ համակարգի նորոգման ու սպասարկման համար (երբեմն խափանվում են դինամիկները, լարերը եւ այլ մասեր)։ Պարզենք ձայնի աղբյուրները. հեռախոս, վինիլային նվագարկիչ, թվային CD նվագարկիչ, հեռուստացույց կամ համակարգիչ։ Ձեր նպատակները. «ձեռքի հետ» երաժշտություն լսե՞լ, կինո դիտե՞լ, թե՞ գիտակցված ձեւով ուզում եք բարձր որակով երաժշտություն լսել։

Լիարժեք աուդիոհամակարգի համար այնքան էլ շատ տեղ չունեցողներին, որոնք սիրում են, որ բնակարանում շարժվելու տեղ լինի, եւ որոնք ավելորդ ջանք գործադրելու եւ ժամանակ ծախսելու ցանկություն չունեն, բայց եւ այնպես, լավ ձայն են ուզում, հարմար կլինի սաունդբարը։ Սաունդբարն այսօր ներկայացված է ցանկացած ճաշակի համար ու ցանկացած գույնով։ Քիչ տեղ է զբաղեցնում, ունի սմարթֆոնին, հեռուստացույցին, այլ սարքերի անլար միանալու հնարավորություն։ Ոճային մինիմալիստական դիզայնը կարող է հիանալի լրացում դառնալ ձեր ինտերիերի համար։

audio5.jpg (64 KB)

Մնացած դեպքերում  ստիպված եք լինելու ժամանակ ծախսել ձեր համակարգի բոլոր մասերն ընտրելու վրա։ Առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը, ակուստիկան է։ Նկատի ունեմ այն, ինչը ժողովուրդն անվանում է «կալոնկա»՝ ձայնացիր։ Արժե նշել, որ դրանք երկու տեսակի են լինում՝ պասիվ (միանում են արտաքին ուժեղացուցիչի միջոցով) եւ ակտիվ (ներկառուցված ուժեղացուցիչով)։ Լսեք, համեմատեք ձայնացիրների մի քանի զույգ եւ մի քանի տեսակ՝ ձայնի ձեր հիմնական աղբյուրի հետ համադրմամբ, հետո լսեք եւ համեմատեք տարբեր ուժեղացուցիչների հետ։ Կարող են լինել ինչպես հաջող համադրություններ, այնպես էլ՝ ոչ այնքան։ Ձեր ականջներին վստահեք։

Երկրորդը գնային բալանսն է։ Ձեր աուդիոհամակարգի բոլոր տարրերը պետք է մոտավորապես նույն գնային կատեգորիայում լինեն ։ Գնի գերազանցում կարող է լինել, բայց միայն ձայնացիրների հարցում։

Երրորդն այն է, որ չարժե անմիջապես գերավճարել մալուխի համար։ Գնեք լավը, բայց խնայողություն արեք. հիանալի մալուխները պետք է արժենան համակարգի գնի 10 տոկոսի չափով։ Հենց արդեն համակարգը յուրացրիք,կարող եք փորձարկումներ կատարել ավելի թանկ լարերով, փորձել գտնել տարբերությունը ձեզ համար։

Չորրորդ կանոնը տեխնոլոգիաներն են։ Հնարավորության դեպքում գնեք թարմ մոդելներ։ Հավատացեք, չեք ղզջա։ Լսեք եւ վստահեք ինքներդ ձեզ։

Իսկ եթե ձեր սիրտը թրթռում է «վինիլ» բառը լսելիս՝ հատուկ ձեզ համար մենք հրապարակել ենք առանձին նյութ՝ վինիլային նվագարկիչների եւ ուղեկից աուդիոհամակարգերի ընտրության վերաբերյալ։

Նիկիտա Ակիմով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել