Լոնդոնում տեղի կունենա աշխարհի ամենաառաջադեմ տարածական աուդիո համակարգի դեբյուտը: Համագործակցելով «33-33»-ի հետ՝ Ամստերդամում գտնվող 4DSOUND ձայնային ստուդիան կներկայացնի խորը փորձառություն՝ որպես միջոցառումների շարք, որոնք տեղի կունենան Լոնդոնի Stone Nest-ում ապրիլի 21-ից մայիսի 21-ը:
Մեկամսյա միջոցառումը կներկայացնի երաժիշտների եւ կոմպոզիտորների ամենօրյա փորձառական շոուներ, այդ թվում՝ Կալի Մալոունը, Մաքս Կուպերը, Օրեն Ամբարչին, Grand River-ը եւ NikNak-ը, ինչպես նաեւ բացառիկ երաժշտական ցուցադրություններ՝ օգտագործելով նոր տարածական աուդիո համակարգն այնպիսի արտիստներից, ինչպիսիք են Թոմաս Անկերսմիթը եւ Բենդիկը:
Բացի այդ, միջոցառումը կներառի մի շարք բաց սեմինարներ բրիտանացի կոմպոզիտորների, պրոդյուսերների եւ արտիստների հետ, ովքեր կհրավիրվեն փորձարկել նոր համակարգը: Stone Nest-ին կտեղադրվի 4DSOUND բարձրախոսների ցանց:
«Տասը տարի մենք մշակում ենք այն, ինչ անվանում ենք տարածական ձայնային գործիքներ. տեղորոշման համար հատուկ ձայնային համակարգեր, որոնք կարող են ձայնային հոլոգրամներ նախագծել լսողական տարածքի մեջ՝ թույլ տալով արտիստներին իրականում նվագել տարածությունը որպես գործիք»,- ասել է 4DSOUND-ի տնօրեն Փոլ Հոլեմանը:
«Մեր նպատակն է ապահովել ունկնդրման խորը փորձառություն, որտեղ հնչյունները կարող են տատանվել իրատեսական միջավայրից մինչեւ անհավատալի սյուրռեալիստական էլեկտրոնային մանիպուլյացիա եւ ամեն ինչ: Հեշտ չէ բառերով նկարագրել 4DSOUND տեխնոլոգիայի ողջ ներուժը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել