«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Բենքսի» մուլտիմեդիա ցուցահանդես Երևանում. «Եթե քեզ դուր չի գալիս այս աշխարհը, պատկերազարդիր այն»

20:27, 27 մարտի

Մաշտոցի պողոտա 7ա հասցեում մարտի 26-ին բացվեց «Բենքսի» մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Ազդագրում կարդում ենք՝ «21-րդ դարի լեգենդար, ամենաառեղծվածային նկարիչը»:

Ինչպե՞ս նկարչությունից բավարար ստացող բրիստոլցի տղան դարձավ լեգենդ: Եվ ինչո՞ւ է նա «ամենառեղծվածայինը». եկեք պարզենք։

Ամեն ինչ սկսվեց 80-ականներին...

Մարգարետ Թետչերի բարեփոխումներով Անգլիան ընկղմվեց խավարի մեջ. արտադրությունները փակվեցին, հազարավոր մարդիկ կորցրին իրենց աշխատանքը: Աղքատություն, դեպրեսիա, բողոքի ակցիաներ...Այդ ժամանակ Ամերիկայից Բրիստոլ է վերադառնում ոմն Ռոբերտ Դել Նայա։ Օրերով նա թափառում է քաղաքով, պատերին նկարում 3D կեղծանունով: Նրան սպառնում է ոստիկանությունը: Դել Նայան թողնում է ներկերը եւ ստեղծում «Massive Attack» խումբը:

_DSC4248G1.jpg (42 KB)

Բրիտանացի առաջին գրաֆիտի նկարողի՝ Դել Նայայի ստեղծած ալիքը մեծ թափ է հավաքում։ Դեռահասները հավաքվում են Բրիստոլի ամենավտանգավոր թաղամասում՝ պատին իրենց անունը գրելու համար: Սա էր գրաֆիտիի նպատակը Նյու Յորքի աղքատ թաղամասերում դրա սկզբնավորման օրվանից: «Ամբողջ խնդիրը վրեժն է: Եթե դու երկաթուղային ընկերություն չունես, ապա վագոնի վրա գրում ես քո անունը»,- բացատրում է Բենքսին. «Գրաֆիտին ռիսկ է. դու վախենում ես, քո խնդիրը եւ ադրենալինը ոստիկանների կողմից չբռնվելն է»:

1989 թվականին Բրիստոլի իշխանությունները վանդալիզմի համար ձերբակալում են 72 գրաֆիտի նկարիչների, որոնցից շատերը բանտարկվում են։ Նրանք, ովքեր փախչում են բանտից, անցնում են ընդհատակ: Բենքսին դեռահաս է, ոստիկանությունը չգիտի նրա անունը: Անանուն լինելը գոյատևման խնդիր է: Հերթական անգամ, թաքնվելով ոստիկաններից բեռնատարի տակ՝ յուղի մեջ թաթախված Բենքսին մտածում է՝ պետք է թողնել այս ամենը կամ ավելի արագ աշխատելու միջոց գտնել։ Այսպես են հայտնվում նրա տրաֆարետները։ «Բացի այդ, փոքրիկ բալոններով ես վատ էի աշխատում»,- ասում է Բենքսին:

_DSC4243.JPG (29 KB)

Բայց ի՞նչ կտա քո անունը աշխարհին. «Կային պահեր, երբ մտածում էի՝ ի՞նչ եմ անում»,- հիշում է Բենքսին։ «Ես քաղաքականացվեցի 1994-ին սահմանված գլխահարկից և Հարթքլիֆի անկարգություններից հետո»: Մարդիկ ուրախացան, երբ Թոնի Բլերը դարձավ վարչապետ. մի՞թե  Բրիտանիան cool again դարձավ, բայց լավատեսությունը արագ մարեց. նույն քաղաքական գործիչները, նույն հին կապիտալիստական ​​խաղը: «Երջանիկ օրերին ես մտածում եմ, որ կարող եմ փոխել աշխարհը, տապալել կոռումպացված կառավարությունները և կերակրել երեխաներին, բայց ես տհաճ զգացողություն եմ ունենում, որ նրանք [կառավարությունները] ցանկանում են «շինել» բոլորին»,- ասում է Բենքսին:

«Բենքսիի ֆենոմենն այն է, որ նրա ոգին համընկնում էր բրիտանացիների մեծ մասի տրամադրության հետ»,- ասում է նրա մանկության ընկեր, գրաֆիտիի պիոներ Ջո Նեյշնը:

Իրաք ներխուժումից հետո Բենքսին սկսեց խոսել պատերազմի մասին։ 2005 թվականին նա ընկերոջ հետ գնում է նկարելու աշխարհի ամենամեծ պատի՝ Իսրայելի և Պաղեստինի բաժանարար պատնեշի վրա: Նրանց փորձում են ձերբակալել... «Իմ մասնագիտության հմայքն այն է, որ ես այնքան անհանգստացած եմ ոստիկաններով, որ ժամանակ չունեմ մահվան մասին մտածելու». Նա կարողանում է մտնել Գազա (գուցե գաղտնի թունելի միջով), ֆիլմ է նկարում ավերածությունների մասին, ավերակների վրա վարդագույն ժապավենով կատվի ձագ է նկարում:

2017 թվականին նա բացում է The Walled Off Hotel հյուրանոցը Բեթղեհեմում՝ աշխարհի ամենավատ՝ մարդկային դաժանության այդ պատի տեսարանով։ Մի համարն անձամբ է նկարազարդում, մնացածը՝ այլ նկարիչներ։ Հյուրանոցում մենք տեսնում ենք ամեն ինչ՝ Բրիտանիայի գաղութային քաղաքականությունը, Իսրայելի և Պաղեստինի հակամարտության պատմությունը, իրականության սարսափը...

_DSC4249.JPG (44 KB)

Բենքսին վաղուց դուրս է եկել Բրիտանիայի սահմաններից՝ պատերազմներ, փախստականներ, Գուանտանամոյի բանտարկյալներ, ընտանեկան բռնություն, համաճարակ, կենդանիների նկատմամբ դաժանություն, աշխարհի անարդարություն... Նա ձևակերպում է այն, ինչի մասին բոլորը մտածում են, բայց չեն կարողանում արտահայտել։ Մարդիկ շտապում են աշխատանքի, կամ վերադառնում տուն, իսկ ճանապարհին տեսնում են նրա մուռալները (պատով մեկ նկարված գրաֆիտի)։ Նրանք զգում են, որ այն ստեղծված է իրենց համար: Նրանք հասկանում են Բենքսիի հեգնանքը: «Նույնիսկ եթե ձեր նկարը չի ազատում աշխարհն աղքատությունից,  դուք կարող եք ստիպել ինչ-որ մեկին ժպտալ, մինչ նա միզում է»,- ասում է Բենքսին:

Ցուցահանդեսներին, որոնք Բենքսին կազմակերպում է 2000 թվականից ռեստորաններում կամ պահեստներում, հերթեր են գոյանում՝ բոհեմ, աստղեր, բոլորն ուզում են ներկա լինել։ Ինքը՝ Բենքսին, այդ ցուցահանդեսներին չի մասնակցում. «Այն ամենը, ինչ ես գիտեմ իմ աշխատանքների վերաբերյալ մարդկանց արձագանքի մասին, այն է, ինչ ասում են իմ մի քանի ընկերները»: Երբ Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին և Քրիստինա Ագիլերան միլիոններով գնեցին նրա նկարները, Բենքսին շոկի մեջ ընկավ։ Երկու տարի շարունակ, ըստ համախոհ և գործակալ Սթիվ Լազարիդեսի, նա չէր կարողանում վաճառել իր աշխատանքները։ Միգուցե նա դեռ նույն Բենքսին էր, որը 1995-ին ասում էր. «Ես որոշեցի, որ երբեք չեմ ցուցադրի իմ աշխատանքները պատկերասրահներում: Եթե ​​անգամ մեծ գումար առաջարկեն, ես նրանք կուղարկեմ գրողի ծոցը։ Ինձ բավական է, եթե փաբերում երբեմն գովեն իմ աշխատանքները, գարեջուր հյուրասիրեն ինձ։ Կամ եթե հանդիպեմ մի աղջկա, ում դուր է գալիս այն, ինչ անում եմ: Իմ աշխատանքի արժեքը փողի մեջ չէ»:

Արդյոք ի նշան բողոքի նա նկարահանեց «Ելք նվերների խանութի միջով» ֆիլմը, որը պատմում էր արվեստի և առևտրի մասին՝ զուգահեռաբար վաճառքի հանելով իր նկարները փողոցային սեղանիկին՝ յուրաքանչյուրը 60 դոլարով: Բայց առանց մարկետինգային աղմուկի ոչ ոք չի գնել դրանք, բացի նորզելանդացի զբոսաշրջիկից: Գրեթե անմիջապես այդ զբոսաշրջիկը դրանք վերավաճառեց յուրաքանչյուրը 125 000 դոլարով:

«Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ գրաֆիտիով կարելի է փող աշխատել», - ասում է Սթիվը: «Բոլորը, ում ես ճանաչում եմ, դա փողի համար չեն արել: Նրանք պարզապես ասելիք ունեին»:

_DSC4234.JPG (49 KB)

Բայց եղավ այն, ինչ եղավ՝ փողոցային արվեստը, որը նկարված էր բոլորի համար, տեղափոխվեց աճուրդներ, մասնավոր հավաքածուներ, ներդրումային պորտֆելներ։

2018 թվականին Բենքսին աճուրդի հանեց «Փուչիկով աղջիկը» կտավը։ Աճուրդի ընթացքում, մուրճի վերջին հարվածի ժամանակ նկարը, որը ժամանակին 250 ֆունտ ստերլինգ արժեր, սկսեց դուրս սողալ շրջանակից։ Բենքսին այն կտորների բաժանեց: Գինը ակնթարթորեն հասավ մեկուկես միլիոնի։ Նկարի տերը չորս տարի անց այն վերավաճառեց 25 միլիոն դոլարով։ Բենքսիի պնդմամբ նկարը վերանվանվեց «Սերը աղբամանում»:

Թե ինչ էր ուզում ասել Բենքսին նկարը կտրտելով, միայն ինքը գիտի։ Միգուցե նա ուզում էր վիզուալացնե՞լ իր այն միտքը, որ «արվեստի աշխարհը դարձել է մեծ կատակ և գերարտոնյալների, հավակնոտների և թույլերի կացարան»։

_DSC4267G1.jpg (49 KB)

Ի՞նչ էր ուզում ասել, երբ, շրջանցելով անվտանգությունը, իր հեգնական նկարները տեղափոխեց աշխարհի առաջատար թանգարաններ ու կախեց ցուցանմուշների կողքին։ Զարմանալի չէ, որ նրա սիրելի արտիստը Հարի Հուդինին է: Իսկ ի՞նչ ուղերձ է նա հղում Dismaland թեմատիկ այգում: «Ստեղծել արվեստ, որը լուրջ բա՞ն է հրահրում: Ես չէի կարող նույնիսկ երազել դրա մասին: Բայց դա իմ նպատակն է»:

_DSC4259.JPG (71 KB)

Մոտ չորս տարի առաջ ի հայտ եկավ Բենքսիի հին հարցազրույցներից մեկը: Նրա դեմքի մի մասը թաքնված է, բայց աչքերը տեսանելի են։ «Չե՞ս վախենում, որ քեզ կհանձնեմ ոստիկանություն»,- հարցնում է լրագրող Հեյգ Գորդոնը: Անցել են տարիներ, և Հեյգն ասում է. «Ես տեսա նրա դեմքը, բայց զավեշտն այն է, որ ես լրիվ մոռացել եմ այն: Ինչ ամոթ է: Ես վախենում էի, որ նա հավակնոտ, բոհեմական տեսակ կլինի, բայց պարզվեց, որ նա հանգիստ ու շատ հաճելի մարդ էր... Այն ժամանակ ես նրան խորհուրդ տվեցի երբեք հարցազրույց չտալ։ Ի վերջո, հաջողության մի մասն անանուն լինելն է»:

Բայց եթե հավատանք Բենքսիին, իրեն պարզապես չի հետաքրքրում ընդհատակից դուրս գալը։ Այն ամենը, ինչ նա ուզում է անել, իր սրտի կանչով նկարելն է՝ «ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին»։ «Բացի այդ, իմ վիրտուալացումը մահացու հիասթափություն կլինի մի քանի 15 տարեկան պատանիների համար»: Այո, և ոչ ոք չի չեղարկել ոստիկանության հետ կապված խնդիրները։ «Իմ ծնողները դեռ կարծում են, որ ես նկարիչ–դեկորատոր եմ»:

_DSC4280G1.jpg (70 KB)

Կարելի է գուշակել Բենքսիի մոտիվների ու անհատականության մասին՝ շրջելով ինտերնետում, կամ կարող եք գալ ցուցահանդես, նստել բազմոցներին մի բաժակ գինիով և դիտել 26 րոպեանոց վիդեո պերֆորմանս։ Ես երկու անգամ դիտել եմ  բարեբախտաբար, ոչ ոք չէր շտապեցնում դուրս գալ։ «Մենք ուզում ենք, որ մարդիկ մեզ հետ զգան ինչպես տանը, նստեն, հանգստանան»,- ինձ ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ և Լյումիեր Հոլլի պրոդյուսեր Վիտալի Երզիկովը:

«Ինչո՞ւ ընտրեցիք Բենքսիին»,– հարցրի: «Նա ինձ հոգեհարազատ է։ Բենքսին այն մարդն է, ով խախտում է սահմանները: Նա սթրիթ-արտը, վանդալիզմը վերածեց համաշխարհային արվեստի»։

Բենքսիի գրաֆիտին ձեզ համար կկենդանանա երաժշտության ներքո, նրա կյանքի ուղին մի գծով կանցնի ձեր աչքի առջեւ, և դուք ինքներդ կորոշեք՝ հանճար է նա, թե վանդալ:

Ցուցահանդեսի ավարտից հետո գնում էի տուն ու մտածում՝ եթե միայն Բենքսին գար Արցախ, գուցե նրա որմնանկարներն ավելի շատ օգնեին մեր ժողովրդին, քան բոլոր քաղաքական գործիչների մտահոգությունները միասին վերցրած։ Ի վերջո, ըստ Բենքսիի, գրաֆիտին արվում է հանուն հեղափոխության և պատերազմների ավարտի։ «Գրաֆիտին նրանց ձայնն է, ում նրանք չեն ցանկանում լսել»:

Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 21-ը, ամեն օր ժամը 10:00-21:00-ը:

Արժեքը աշխատանքային օրերին 3000 դրամ է, հանգստյան օրերին՝ 3500։

 

Նատա Բրետտել

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել