Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպե՞ս է փոխվել Քիմ Քարդաշյանի դեմքը

23:36, 27 մարտի

Քիմ Քարդաշյանի արտաքինը մշտական ​​ուշադրության կենտրոնում է։ Նրա սանրվածքը, դիմահարդարումը, քաշը, հանդերձանքը՝ ամեն ինչ բոլոր մանրուքներով գտնվում է լրատվամիջոցների ու երկրպագուների ուշադրության ներքո: Վերջերս երկրպագուները դժգոհել են, որ ռեալիթի հեռուստաաստղն անճանաչելիորեն փոխվել է։

к5.jpg (55 KB)

Քիմի վերջին ուղեւորությունը Լոնդոն բացառություն չէր, քանի որ երկրպագուները նկատել էին նրա անընդհատ փոփոխվող դեմքը: Քիմը երկար ժամանակ պնդել է, որ իր «փոխակերխպման» ունակությունները ոչ այլ ինչ են, քան կանոնավոր մաշկաբանական սեանսների եւ «մի քիչ» բոտոքսի արդյունք... բայց տարիների ընթացքում նրա անընդհատ փոփոխվող արտաքինը միշտ եղել է կատաղի վեճերի առարկա։

к12.jpg (76 KB)

Չնայած տարիներ շարունակ Քիմը կտրականապես հերքում էր, որ ինքը երբեւէ եղել է վիրաբույժի դանակի տակ, նա ենթարկվել է փորձագետների լուրջ քննությանն իր կերպարանափոխվող դեմքի ու մարմնի վերաբերյալ։ Շատերը պնդում են, որ վիրահատությունը միակ ճիշտ պատասխանն է: Հայտնի է, որ Քիմը կտրուկ միջոցներ է ձեռնարկում` սկսած լազերային բուժումից մինչեւ սննդակարգից ածխաջրերն ու շաքարը հեռացնելը, որպեսզի պահպանի իր բարակ կազմվածքն ու անթերի քանդակված դիմագծերը, գրում է DailyMail-ը։

Blank 2 Grids Collage.jpg (69 KB)

2022 թվականի հուլիսին Քիմը հայտարարեց, որ երբեք ֆիլերներ չի ունեցել եւ տարիների ընթացքում միայն «մի քիչ բոտոքս» է արել։ Բայց նրան անմիջապես մեղադրեցին «գազլայթինգի» մեջ։ Միեւնույն ժամանակ, աստղի կազմվածքը նույնպես հակասությունների առարկա է դարձել այն բանից հետո, երբ նրա հայտնի բարեմասնությունները նպաստեցին բրազիլական հետույքի պրոցեդուրաների ժողովրդականության աճին:

Այժմ նա շատ է նիհարել, ինչը հանգեցրել է նոր միտումի՝ այն խոսակցություններից հետո, թե հայտնի հայուհին գիրության դեմ նորարարական դեղամիջոց է օգտագործել՝ ավելորդ քաշից ազատվելում համար։

Ի՞նչ պրոցեդուրաներ է արել Քիմը

Հայտնի է, որ նա առաջին անգամ բոտոքս է արել «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի 5-րդ եթերաշրջանում, ինչպես նաեւ խոստովանել է, որ իր ճակատի հատվածում լազերային էպիլյացիա է արել՝ մազերի գիծը փոխելու համար։

Фотоколлаж (1).jpg (67 KB)

2022 թվականի դեկտեմբերին ռեալիթի հեռուստաաստղը Գվինեթ Փելթրոուին պատմել է, որ կատարյալ մաշկ ունենալու համար մի քանի պրոցեդուրաու է կատարել։ «Ես կարծում էի, որ ճանապարհին շատ բան եմ սովորել եւ ունեի լավագույն կոսմետոլոգները, ես փորձեցի բոլոր լազերները…փորձեցի ամեն ինչ…եւ ես ուզում էի վերցնել այն ամենը, ինչ սովորել եմ եւ աշխատել իմ սիրելի գեղեցկուհու հետ… հաջորդ մակարդակի արտադրանք մշակելու համար»:

Քիմը այցելում է Կալիֆորնիայի կոսմետիկ մաշկաբան, բժիշկ Սայմոն Ուրիանին։ Դոկտոր Ուրիանը ստեղծագործական գործիքներ եւ տեսլական ունի՝ ստեղծելու քայլող արվեստի գործեր: Ոչ վիրահատական ​​ռինոպլաստիկայից մինչեւ ծնոտի ու այտերի ուրվագծեր, բժիշկ Ուրիանը, որի հաճախորդներն են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները, մոդելները, դերասանները, երաժիշտները եւ թագավորական ընտանիքի շատ ներկայացուցիչներ, կարող է գրեթե ցանկացած կոսմետիկ պրոցեդուրա անել առանց վիրահատության:

Фотоколлаж (2).jpg (101 KB)

Բժիշկ Ուրիանի խոսքով՝ ոչ վիրահատական ​​միջամտությունները դառնում են ավելի շահավետ, քանի որ դրանք տալիս են վիրահատության նման արդյունքներ, բայց ավելի ապահով ելքով:

Ամենաշատ պահանջվող պրոցեդուրաներից են այտոսկրերի ֆիլլերները եւ շուրթերի մեծացումը, ինչպես նաեւ դեմքի ու մարմնի ուրվագծումը։

Ըստ ասեկոսեների՝ ի՞նչ պրոցեդուարներ է արել Քիմը

Չնայած նրան երկար ժամանակ մեղադրում էին քթի վիրահատության մեջ, Քիմը հերքեց այդ լուրերը։ «Ես երբեք քիթս չեմ վերահատել», - ասել է նա: Ավելի ուշ նա փորձել է  պարզաբանել իր բավականին շփոթեցնող բացատրությունը՝ թվիթերում գրելով. «Ես ասացի, որ կտեսնեք, երբ երեխաներ ունենամ, նրանք էլ իմ քիթը կունենան»:

Фотоколлаж.jpg (61 KB)

Թեեւ նա կտրականապես հերքում է, որ երբեւէ քիթը վիրահատել է, Քարդաշյանը համաձայն է իր երկրպագուների հետ, որ իր դեմքն իսկապես այլ տեսք ունի: «Մարդիկ կարծում են, որ քիթս վիրահատել եմ։ Չգիտեմ։ Այն ավելի փոքր է թվում: Միգուցե սա այն կոնտուրն է, որը ես օգտագործում եմ», - նշել է նա:

Աստղը, ում հայրը հայ էր, ավելացրել է. «Ավելի վաղ ես ատում էի քթիս կոնը։ Հիմա ինձ դուր է գալիս, որ դա ինձ ավելի էթնիկ է դարձնում»։

Фотоколлаж (3).jpg (131 KB)

2022 թվականի հուլիսին Allure-ին տված հարցազրույցում Քիմը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը երբեք ֆիլերներ չի ունեցել եւ տարիների ընթացքում միայն «մի փոքր բոտոքս» է արել։ Նա այնքան հեռուն է գնացել, որ ասել է՝ «երբեք ոչինչ չի արել» իր դեմքին: Հարցազրույցի հրապարակումից հետո Քիմը մեծ արձագանք առաջացրեց համացանցում, շատ երկրպագուներ նրան մեղադրեցին «գազլայթինգի» մեջ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել