Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Արտավազդ 2023». Լավագույն տղամարդ դերակատար՝ Նարեկ Բաղդասարյան, Լավագույն կին դերակատար՝ Տաթեւ Ղազարյան

21:14, 27 մարտի

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Արդեն 22-րդ տարին անընդմեջ Հայաստանի թատերական գործիչների միությունն այս օրը Հայաստանում նշանավորում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Ամենամյա դարձած այս ավանդական մրցանակաբաշխությունն այսօր՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ամփոփեց նախորդ տարվա արդյունքները՝ ներկայացնելով լավագույններին։

94708443_3304747279553524_2940598394848018432_n.jpg (31 KB)

Ամենասպասված՝ Լավագույն կին դերակատար ու Լավագույն տղամարդ դերակատար  տիտղոսներին արժանացան Տաթեւ Ղազարյանն (Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն/«Միզերի») ու Նարեկ Բաղդասարյանը (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն/«Խատուտիկի գինի»)։ Լավագույն ռեժիսուրա՝ Գոռ Մարգարյան («Միզերի»/ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն»/ Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ):

242423367_4226507994093357_9215679388653848693_n.jpg (542 KB)

Լավագույն երիտասարդ դերասանուհի կոչմանն արժանացան Անահիտ Վասիլյանն ( Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/«Ռոմեո և Ջուլիետ») ու Ջեմմա Ադամյանը (Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն/«Սպասում»)։ Լավագույն երիտասարդ դերասանը Սեյրան Մովսիսյանն է (Պատանի հանդիսատեսի թատրոն/«Սիրելի Ելենա Սերգեեւնա»)։ 

«Մենք ունենք հրաշալի ժամանակակից հայ թատրոն, հրաշալի դեմքեր, վարպետներ, սերունդ, ամենակարեւորը՝ մենք ունենք հրաշալի երիտասարդություն՝ ստեղծագործական ավյունով լցված մարդիկ: Հրաշալի է, որ նրանք կան, մեր կողքին են ու տարեցտարի զարմացնում են իրենց մտքերով: Այս ամենում հսկայական դեր ունի նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, մեծ վարպետները, որոնց ղեկավարությամբ ծնվում են այսպիսի հրաշալի երիտասարդներ: Միանաշանակ կարող եմ ասել, որ հայ թատրոնի վաղվա օրը տեսանելի է: Այդ առումով մենք կարող ենք հանգիստ լինել, ինչը չէինք կարող ասել 15 տարի առաջ: Ի սրտե ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ այս հրաշալի տոնի առթիվ»,-իր խոսքում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ 

337304803_1233315207391977_9209991380792517169_n.jpg (34 KB)

Նա նաեւ հավելեց,-«Անկախ նրանից, որ հայ ժամանակակից թատրոնը կամաց-կամաց սկսում է սովորել ավելորդ ցնցումներին, այնուամենայնիվ, կա, գոյություն ունի եւ կլինի դարերով, ինչպես որ եղել է ու կա մեր մշակույթը: Ցավոք՝ թատրոնը ցնցումներ է ապրում, բոլորս գիտենք՝ ինչ է տեղի ունենում. ցավոք սրտի՝ ինչ-որ բամբասանքներ ենք սկսում լսել այլ թատրոնների մասին, որոնք, կարծես, առայժմ չեն բարձրաձայնվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչի մասին խոսում են, դառնում է իրականություն: Միայն սկսում ես զարմանալ՝ թե ինչ իմաստ ունի այս ամենը... Ես ամենեւին չեմ գտնում, թե թատրոններում ամեն ինչ լավ է, բայց նաեւ չեմ հասկանում, թե ինչպես կարող է որոշում կայացվել թատրոն փակելու մասին: Մենք պետք է սովորենք դիմակայել ամեն ինչին ու հասկացնենք պետությանը, որ քննարկումների, հանդիպումների ու զրույցների մեջ ոչ մի վատ բան չկա, դրանից ավելի շատ իրենք են շահելու, քան մենք: Եկեք պինդ մնանք ու մտածենք, որ, այնուամենայնիվ, մի պահ կգա ու կգիտակցվի այն պարզ հանգամանքը, որ պատերազմից ոչ ոք օգուտ չի քաղի»։

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել