Եթե մեր ընթերցողը Երեւանի լավագույն ակումբների ու բարերի մշտական այցելուն է, ուրեմն մեկ անգամ չէ, որ լսել է այսօրվա հերոսի անունը։ Բացի այն, որ նրան հաջողվում է հիանալի կերպով միքսել թրեքերը, նրան հաջողվում է նաեւ հաջողությամբ համադրել հանդերձանքները։ Վերլուծում ենք երաժշտի 4 կուլտային կերպարները։
Մաքս Վարժապետյանը, ով առավել հայտնի է Maxwell բեմական անունով, ոչ միայն երաժշտական է, այլեւ նորաձեւ։ Նրա յուրաքանչյուր ելույթ առանձին ներկայացում է։ Չէ՞ որ նա ոտքից գլուխ ընկղմված է արվեստի մեջ։ Կամ երաժշտությունը լրացնում է նրա հանդերձանքը, կամ գուցե նույնիսկ հակառակը: Ամեն դեպքում, մեզ խելքահան է արել։
Ջինս ջինսի վրա
Վերջին սեզոնների թրենդային հնարք։ Մաքսն ընտրում է հարմարավետ օվերսայզ բոմբեր՝ համակցված լայն ջինսե տաբատի եւ համապատասխան գլխարկի հետ: Կերպարին մոխրագույն հուդի եւ կորալ պայուսակ ենք ավելացնում։ Առաջին հայացքից բավականին պարզ, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր լուք։
Անպայման նկատի ունեցեք։ Աղջիկները կարող են կրկնել ճիշտ նույն լուքը զգեստապահարանի նմանատիպ իրերով։ Ճիշտ է, քրոս-բոդին փոխարինենք բագետ պայուսակով։ Իսկ ջինսե տաբատն ընտրեք ցածր գոտկատեղով, որպեսզի լուքը մի փոքր սեքսուալ լինի։
Դասական
Իր երաժշտական ճանապարհորդության սկզբում Maxwell-ը հաճախ էր հայտնվում դասական կերպարներում։ Կոստյումներ, վերնաշապիկներ, տաբատներ․ այս ամենը բավականին էլեգանտ եւ տեղին էր թվում KONG-ի եւ Mamba-ի պատերին (մայրաքաղաքային բարեր - խմբ.)
Այս ԴՆԹ-ի մի հատվածը հայտնաբերվել է դիջեյի նկարներում: Այստեղ նա տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունում տեղական Jhangirian ապրանքանիշի կոստյումով։ Այն փաստը, որ Մաքսն աջակցում է ստեղծագործական արդյունաբերության իր գործընկերներին, չի կարող չուրախացնել:
Մատրիցա հայկական ձեւով
Կաշվե բաճկոնն արդեն, ինչպես ասում են, ինֆլուենսերների զգեստապահարանի հիմնական մասն է։ Եթե արեւմտյան հանդիսատեսի համար սա հղում է Մատրիցա ֆիլմին, ապա հայերի համար դա 90-ականների էսթետիկայով հագեցած «Մեր բակը»։ Ինչի շունչը դեռ զգացվում է Երեւանի փողոցներում։
.
Հավանաբար Մարկ Սաղաթելյանի եւ նրա ընկերների կերպարից ոգեշնչված Մաքսը հեղինակային շրջադարձ է ավելացրել։ Սպիտակ պարանոցի փոխարեն նա փորձել է գծավոր եռագույն վերնաշապիկը։ Բավականին գեղեցիկ լուք։ Սա նույնպես նկատի ենք ունենում։
Ժամանակակից առնականություն
Ո՞վ ասաց, որ միայն աղջիկները կարող են թաշկինակ ու մարգարիտ կրել։ Տղաներին նման աքսեսուարները նույնպես սազում են, դրանք ամենեւին էլ նրանց պակաս առնական չեն դարձնում։ Ընդհակառակը, նրանք լրացնում են կերպարը, դարձնում այն ավելի ամբողջական։
Վիկտորյա Պիսարենկո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան