Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ArmenՅԱՆs․ Gucci-ի, L’Oreal-ի եւ այլ բրենդների դեմք դարձած հայազգի մոդել Կարինե Պետրոսյանը՝ արմատների, կարիերայի, դստերը միայնակ մեծացնելու մասին

16:04, 28 մարտի

Դուբայում բնակվող մոդել Կարինե Պետրոսյանը դարձել է այնպիսի բրենդների դեմք, ինչպիսին են Gucci-ն, Mac Cosmetics-ը, L’Oreal-ը, Marks and Spencer-ը, D&G-ն, Valentino-ն, McQueen-ը, Balmain-ը եւ այլն։ Հայկական արմատներ ունեցող մոդելը հայտնվել է Elle, Vogue եւ մի շարք այլ հեղինակավոր ամսագրերի շապիկներին, վերջերս նաեւ՝ Netflix-ի հայտնի նախագծերից մեկում։ Այս ամենի հետ մեկտեղ 31-ամյա մոդելը, որն առավել հայտնի է Kari Kari անվամբ, մոտ 35 ինստագրամյան էջերի ղեկավար է (Instagram-ում նա ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ) եւ միայնակ մեծացնում է 5-ամյա դստերը։ 

NEWS.am STYLE-ն ArmenՅԱՆs խորագրում զրուցել է Կարինե Պետրոսյանի հետ։ 

336632727_953243892360355_1180740673143239236_n.jpg (113 KB)

Կարինե, Ձեր մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Ձեր արմատներից ո՞րն է ավելի գերակշռում Ձեր մեջ։ 

Երկու կողմերն էլ միշտ խառնված են իմ ներսում։ Երբեմն ինձ ավելի շատ հայ եմ զգում, երբեմն էլ՝ ռուս։ Բայց ինձ դուր է գալիս այս երկու ազգերին իմ ներսում կրելը։ Լավ է ունենալ հայկական ու ռուսական գծեր։ Երկուսն էլ օգտագործում եմ։
 
Դուք երկար տարիներ ապրել եք Ռուսաստանում, հիմա բնակություն եք հաստատել Դուբայում։ Կարողացե՞լ եք պահպանել հայկական մշակույթը, լեզուն, ավանդույթները։

Արդեն երկու տարի է՝ բնակվում եմ Դուբայում։ Սա շատ միջազգային վայր է։ Շատ լավ ընկերներ ունեմ Հայաստանից, բայց մենք միմյանց հետ անգլերենով ենք շփվում, քանի որ նրանք երկուսն էլ մեծացել են Անգլիայում։ Ես հայերեն հասկանում եմ, բայց չեմ խոսում։ Մեր ընտանիքում ռուսերեն ենք խոսում, քանի որ ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում։ Բայց շատ եմ սիրում հայկական մշակույթն ու ուտեստները։ Դրանք հիասքանչ են։ Հիմա Դուբայում մենք հաճախ ենք հայկական ուտեստներ պատրաստում կամ էլ այցելում ենք հայկական ռեստորաններ։ Բացի այդ՝ շատ երգեր եմ լսում հայերենով։ 

336955320_984035889158503_3450812832002659802_n.jpg (196 KB)

Ինչպե՞ս սկսեցիք մոդելի կարիերան։ 

Իմ ծննդավայրում՝ Ստավրոպոլում, ես հաճախում էի մոդելային դասընթացների: Մի օր էլ մի գործակալ, որը հայտնաբերել էր նաեւ Նատալիա Վոդյանովային, Ռուսաստան կատարած իր ճամփորդության ընթացքում նոր դեմքերի էր փնտրում։ Այդպես նա ընտրեց ինձ ու ես մայրիկիս հետ մեկնեցի Մոսկվա՝ մասնակցելու ռուս աղջիկների շրջանում հայտարարված քասթինգի։ Այն անցկացվում էր Elle Top Model 2008-ի շրջանակում, որտեղ ես զբաղեցրի 2-րդ հորիզոնականը։ Դրանից հետո պայմանագրեր ստորագրեցի լավագույն մոդելային գործակալությունների՝ Major-ի, Storm-ի, ավելի ուշ՝ նաեւ IMG MODELS-ի ու Next Models-ի հետ։ Հետո սկսեցի աշխարհով մեկ ճամփորդել ու աշխատել։ Մասնակցել եմ Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի, Փարիզի, Տոկիոյի, Շանհայի նորաձեւության շաբաթներին եւ շատ այլ հեղինակավոր ցուցադրությունների։ 

336632315_1472884263248105_4843161588520566598_n.jpg (133 KB)

Դուք ճանաչված բրենդների հետ եք աշխատում․ ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, եւ, արդյոք, տարբերվող արտաքինը օգնո՞ւմ է։ 

Առհասարակ, երբ անվանի բրենդների քասթինգներին եմ մասնակցում, մրցակցությունն ահռելի է լինում, եւ ընդամենը 30 վայրկյանում կամ 3 րոպեում պետք է կարողանաս համոզել, որ հենց քեզ ընտրեն։ Պետք է շատ ինքնավստահ լինես, ինչը հաճախ շատ դժվար է լինում, հատկապես, եթե դրանից առաջ եւս մի քանի շոուներից մերժում ես ստացել։ Բայց պետք է վստահ լինես, որ դու լավագույնն ես եւ ստիպես, որ դիզայներներն էլ հավատան, որ հենց քո կարիքն ունեն։ Իհարկե, կարեւոր են նաեւ քայլքն ու տեսքը։ Կարծում եմ՝ իմ դեպքում մեծ դեր են խաղում իմ խոշոր աչքերը, շատ բրենդներ դա գնահատում են։ Շատերը կարծում են՝ ես ֆրանսուհի եմ, իտալուհի կամ էլ՝ իսպանուհի։ 

Մոդել լինելն իմ առջեւ շատ հնարավորություններ է բացել, բայց սա բնավ հեշտ մասնագիտություն չէ։ Պետք է նաեւ ոգով շատ ուժեղ լինես։ 

337088662_2122165097978562_4262190109461390633_n.jpg (177 KB)

Ո՞րն է եղել, որպես մոդել, Ձեր լավագույն փորձը։

Ես ավելի քան 13 տարվա փորձ ունեմ այս ոլորտում։ Երեք տարի համագործակցել եմ Lanvin-ի հետ։ Աշխատել եմ Gucci-ի, Mac Cosmetics-ի, L’Oreal-ի, Marks and Spencer-ի, Vogue-ի, Elle-ի, D&G-ի, Valentino-ի, McQueen-ի, Balmain-ի, Issey Miyake-ի, Alexander Wang-ի եւ շատ այլ հայտնի բրենդներ ու ամսագրերի հետ։ Եղել եմ Uniclo-ի եւ Castelbajac-ի դեմքը։ Այս ամենն, իհարկե, մեծ փորձ է տվել ինձ։ 

Դուք միայնակ մայր եք, բայց Ձեր դստերը մեծացնելուն զուգահեռ՝ շարւնակում եք աշխատել ու կատարելագործվել, ինչը շատ ոգեշնչող է։ Սկզբնական շրջանում հե՞շտ է եղել այս ամենը համատեղելը։ 

Չէ, այդքան հեշտ չի եղել սկզբում։ Երեխային մեծացնելն ինքնին հեշտ գործ չէ, իսկ առանց ամուսնու դա առավել դժվար է տրվում։ Իհարկե, ընտանիքս ինձ շատ է օգնել այդ հարցում, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց։ Բայց կործում եմ՝ ավելի լավ է այսպես, քան լինել վատ ամուսնության մեջ եւ դժբախտ։ 

Երեխայիս ծնվելուց վեց ամիս անց ցանկացա վերադառնալ աշխատանքի։ Գնացի Փարիզ ու ամեն ինչ նորից սկսեցի․․․․ Նոր պայմանագրեր կնքեցի եւ որոշեցի ավելի շատ կենտրոնանալ ինֆլուենսեր լինելու վրա։ Հիմա շատերը նախընտրում են աշխատել գեղեցիկ տվյալներ ունեցող ինֆլուենսերների հետ, քան մոդելների։ Որոշեցի, որ պիտի առաջ գնամ ու չհանձնվեմ, ունենամ այն կյանքը, որը ցանկանում եմ՝ աղջկաս ու ինձ համար։ Կարծում եմ՝ շատ լավ ճանապարհի վրա եմ։ 

334916338_550225757219594_2184012363451357518_n.jpg (93 KB)

Կպատմե՞ք Ձեր ընտանիքի, Ձեր դստեր մասին։ 

Աղջիկս 5 տարեկան է, շատ ակտիվ երեխա է։ Միշտ ցանկանում է, որ միասին մի տեղ գնանք կամ մի բանով զբաղվենք։ Մայրս այստեղ է՝ ինձ հետ, եւ շատ է օգնում դստերս հարցում։ Նաեւ ինձ շատ օգնում է աշխատանքիս մեջ, թե ինչ հրապարակումներ անեմ սոցիալական էջերումս եւ այլն։ Նա նաեւ շատ լավ ճաշակ ունի, կարելի է ասել՝ իմ անձնական ոճաբանն է։ 

Երբ ազատ ժամանակ ենք ունենում, հաճախ սիրում ենք զբոսնել լողափով կամ բացահայտել նոր վայրեր։ Երբեմն, երբ վատ տրամադրություն եմ ունենում, պարզապես երաժշտություն եմ միացնում եւ դստերս հետ սկսում ենք պարել։ 

337430671_908402807062087_17742811529070269_n.jpg (162 KB)

Իսկ Հայաստանում եղե՞լ եք։ 

Երկու անգամ եմ եղել Հայաստանում։ Առաջին անգամ երբ եկել էինք, մեկ տարեկան էի, այնպես որ՝ ոչինչ չեմ հիշում, իսկ երկրորդ անգամ 10 տարեկանում եմ այցելել։ Հորս ընտանիքն Արցախից է, այդտեղ շատ ազգականներ ունեմ, որոնց դեռ չեմ տեսել։ Կցանկանայի վերադառնալ Հայաստան հիմա՝ ավելի հասուն տարիքում։ Ուրախ եմ իմ արմատներով։ Իմ ազգանունը հենց հայկական է՝ Պետրոսյան։ 

Ունե՞ք նոր համագործակցություններ, առաջիկա ծրագրեր, որոնցով կարող եք կիսվել։

Շատ արդյունավետ տարի եմ ունեցել։ Աշխատել եմ Netflix-ի հետ՝ Dubai Bling սերիաների շրջանակում, նկարահանվել եմ հնդկական տեսահոլովակում՝ գլխավոր հերոսուհու դերում։ Այն արդեն ունի ավելի քան 10 միլիոն դիտում։  

Առաջիկայում մի քանի լավ համագործակցություններ ունեմ․ մեկը ամերիկյան հայտնի բրենդի հետ է, մյուսը՝ ֆրանսիական։ Երբ արդեն իրականան, կպատմեմ այդ մասին։ 

337177838_135762679449909_3036453859201423556_n.jpg (153 KB)

Ծրագրում եմ նաեւ սոցիալական մեդիայի միջազգային դասընթացներ կազմակերպել։ Ես արդեն ավելի քան 35 էջեր եմ ղեկավարում եւ ցանկանում եմ կիսվել նաեւ մյուսների հետ, թե ինչպես կարող են հաջողության հասնել սոցիալական հարթակներում։ Մեր օրերում Instagram-ը մեծ ուժ է, եւ եթե կարողանաք այն ճիշտ օգտագործել, շատ դռներ կբացվեն ձեր առջեւ։ Մենք թիմով ենք աշխատում դրա շուրջ, այնպես որ՝ պատրաստվեք իմ կուրսին։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել