Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սարոն՝ Միացյալ Նահանգներ երկար ժամանակով մեկնելու պատճառի, այնտեղ ունեցած համերգների եւ Երեւանում սպասվող մենահամերգի մասին

14:05, 29 մարտի

Երգիչ Սարոն  վերջերս ներկայացրեց 5 երգից կազմված ալբոմ, սակայն դրանցից ոչ մեկը տեսահոլովակ չունեցավ։ Երգիչը վերջին տեսահոլովակը թողարկել է 10 ամիս առաջ։ NEWS.am STYLE-ը Սարոյի հետ զրուցել է գործունեության այս փուլի, Միացյալ Նահանգներ երկար ժամանակով մեկնելու պատճառի, համերգների մասին։ 

Երգիչը պատմեց, որ երկար ժամանակով ԱՄՆ մեկնելը պայմանավորված էր աշխատանքով։

Եթե ժամանակին Սարոն շատ ավելի հաճախ էր տեսահոլովակներ թողարկում, հիմա այս հարցում փոքր-ինչ պասիվացել է։ Ասում է՝ ժամանակները փոխվել են։ «Տարիներ առաջ տեսահոլովակներն ավելի ակտուալ էին, քանի որ երգերը հեռուստատեսությամբ էին պտտվում ու հասանելի դառնում։ Համացանցի ազդեցությամբ շատ բան փոխվեց։ Հիմա կարող ես մի լուսանկարով երգ հրապարակել,  այն միեւնույն է գտնում է իր հանդիսատեսին։ Բացի այդ, երեւի մեծացել եմ, շատ ավելի բծախնդիր եմ դարձել։ Միջին որակի որեւէ բան անել չեմ ուզում։ Նոր տեսահլովակ շուտով լինելու է, գեղեցիկ աշխատանք ենք պատրաստում»,- ասաց նա։

336805399_1742361392827159_6994433866192027754_n.jpg (181 KB)

Սարոն նկատեց, որ հին երգերն էլ իրենց չեն սպառում։ «3-5 տարվա վաղեմության երգեր կան, առանց որոնց համերգներս չեն անցնում։ Եթե որոշում եմ, որ տվյալ երգն արդեն հնացել է, կարող եմ չերգել, հանդիսատեսը համերգի վերջում ուղղակի պահանջում է երգը։ Կան երգեր, որոնցից ես հոգնել եմ, հանդիսատեսը՝ ոչ»,- կատակեց նա։

2022-ին Սարոն բավական երկար ժամանակ Միացյալ Նահանգներում էր։ Երգիչը պարզաբանեց, որ պատճառը գործնական առաջարկն էր։

«Ինձ հրավիրեցին ԱՄՆ-ում գործող Arbat banquet hall-ում ելույթ ունենալու, հետո ելույթների առաջարկներն այնքան հաճախակի դարձան, որ իմ պրոդյուսեր Արմին Մովսիսյանը պայմանագիր կնքեց նրանց հետ պարբերաբար ելույթներ ունենալու համար։ Դրանով էլ պայմանավորված էր երկար ժամանակ այնտեղ գտնվելս»,- ասաց երգիչը, որին հիմա էլ հաճախ մեկնաբանություններ են գրում, որ ուզում են կրկին տեսնել Միացյալ Նահանգներում։

336748117_585996350228165_1893588293955382774_n.jpg (126 KB)

«Հանդիսատեսի նման ակտիվությունն արտիստի ամենամեծ գնահատականն է։  Հիմա հաճախ սոցիալական մեդիայի ակտիվությունն ենք բերում առաջին պլան։ Դա, իհարկե, շատ կարեւոր է, բայց հանդիսատեսի իրական ռեակցիան, սիրո ալիքը, որը զգում ես համեգի ժամանակ, անհամեմատելի է։ Արտերկրում նկատում ես, թե որքան կարոտած են։ Համերգը նոր ավարտած՝ պահանջում են հաջորդը։ Իմ պրոդյուսերին շատ հաճախ են նոր համերգների առաջարկներ անում ԱՄՆ-ից։ Կարծում եմ՝ դա նաեւ մարդկանց կարոտով է պայմանավորված։ Ես էլ եմ անհամբերությամբ սպասում նրանց հետ նոր հանդիպմանը»,- ասաց Սարոն։

Երգիչը նշեց, որ իր հանդիսատեսին հանդիպելու հստակ ժամանակագրություն չունի։ «Շատ պրոդյուսերների կարծիքով ճիշտ չէ, երբ երգիչը հաճախ է համերգներ ունենում, միգուցե իրենք ճիշտ են, բայց ես սիրում եմ ստանդարտից դուրս լինել։ Ինքս զգում եմ՝ երբ եմ ուզում համերգ ունենալ եւ դրանով եմ առաջնորդվում, ոչ թե բանաձեւերով։ Արդյունքում հանդիսատեսն էլ միշտ փաստում է, որ համերգի կարիքը կար։ Միջոցառումների սրահներում ելույթները ես համերգներ չեմ համարում։ Դրանք անմիջական հանդիպումներ են լսարանի հետ, որոնք եւս շատ մեծ էմոցիաներ եւ էներգիա են տալիս, շատ ուրախ են անցնում։ Բացի այդ հանդիպումները՝ ես առաջարկ ստացա մենահամերգ ունենալ Պալմ-Սփրինգս քաղաքի The show-ի մեծ համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել անվանի աստղեր, ինչպիսիք են Դիանա Ռոսսը, Թոնի Բեննեթը եւ այլք։ Ելույթ ունեցա կենդանի հնչողությամբ, երաժշտական մեծ բենդով։ Բեմում 26 երաժիշտ կար»,- պատմեց Սարոն, ապա հավելեց, որ նաեւ Սակրամենտոյում մենահամերգ տալու առաջարկ է ստացել։ Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի երգիչը 5 մենահամերգ է ունեցել՝ լինելով նաեւ Եվրոպայում։

336974738_4202898379935883_6480153451538193075_n.jpg (212 KB)

Հայաստան վերադառնալուց հետո Սարոն Երեւանի հանդիսատեսի հետ էլ հանդիպում ունեցավ երաժշտական սրահնրից մեկում։ Երգչի համար ավանդույթ է դարձել ամեն տարի Մարտի 8-ին հանդիպել իր հանդիսատեսին ու Կանանց տոնին տոն պարգեւել երկրպագուներին։ 

«Կարոտել էի նաեւ էստեղի հանդիսատեսիս։ Համերգներն ամենալավն են ցույց տալիս, թե հանդիսատեսն ինչպես է ընդունում արտիստին։ Ամեն անգամ լեփ-լեցուն սրահներում ելույթ ունենալն ինձ համար մեծ պատիվ է։ Իմ հանդիսատեսը երբեմն բողոքում է, որ երաժշտական սրահներում եմ համերգներ տալիս, քանի որ այս դեպքում տեղերն ավելի քիչ են, ոմանք, պարզապես, չեն հասցնում տոմսեր ձեռք բերել։ Կան նաեւ մարդիկ, որոնց հասանելի չեն երաժշտական սրահների պայմաններն ու գները։  Ես այդ ամենը շատ լավ հասկանում եմ եւ մտածում եմ կրկին մեծ մենահամերգ ունենալու մասին, պարզապես ինձ համար կարեւոր է լավ նախապատրաստվելը»,- ասաց նա։

336855829_2829560043844548_3581560358545675089_n.jpg (170 KB)

Սարոյի նախորդ մենահամերգը Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում sold out էր համերգից օրեր առաջ։ Երգիչն իր առաջին մենահամերգով բարձր նշաձող է սահմանել ինքն իր համար։ «Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց վստահ եմ, որ մենահամերգիս տոմսերն այս անգամ էլ են արագ սպառվելու, ինձ անհանգստացնում է, թե ես ինչ եմ տալու հանդիսատեսին։ Ես երբեք ուղղակի համերգ չեմ ունենում։ Իմ դեպքում ամեն ինչի համար մանրակրկիտ աշխատանք է տարվում։ Գուցե ասեն՝ շատ բծախնդիր է, բայց ինձ համար մենահամերգն առաջին հերթին պատասխանատվություն է։  Ամեն բան պետք է լինի շատ շքեղ, տարբերվող, մեծ երաժշտախմբով, դրա համար էլ ուշանում է»,- ասաց նա ու հավելեց, որ վախենում է ժամկետ բարձրաձայնել, քանի որ երբեմն առաջ են գալիս չնախատեսված հանգամանքներ, սակայն մտքում այս տարի մեծ մենահամերգ ունենալն է։

«Շատ-շատ եմ ուզում, կարոտել եմ իմ հանդիսատեսին։ Հաջորդ մենահամերգս պիտի մի քայլ առաջ լինի, այնպես որ, մեր մյուս հանդիպումը կլինի ճաշակով, որակով և հիշվող»,- ասաց նա։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել