«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայկականը՝ միջազգային մատուցմամբ․ Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի շրջանավարտներից եւ ուսանողներից ձեւավորված VEM լարային քառյակը ելույթ ունեցավ Երեւանում (ֆոտո)

10:30, 30 մարտի

Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) Հայկական երաժշտության ծրագրի շրջանակում ձեւավորված VEM լարային քառյակը երեկ՝ մարտի 29-ին, ելույթ ունեցավ Երեւանում։ Քառյակի համերգը տեղի ունեցավ Ճարտարապետների միության դահլիճում՝ Դանիել Սեգենի (սոպրանո), Արթուր Ավանեսովի (դաշնամուր) եւ Արմեն Հյուսնունցի (սաքսոֆոն) մասնակցությամբ:

VEM-ը կազմավորվել է Լոս Անջելեսեի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր, հայտնի ջութակահար Մովսես Պողոսյանի նախաձեռնությամբ։ Խմբի անդամներն են՝ Մովսես Պողոսյանը,  Էլա Կոձասը (ջութակ), Դեյմոն Զավալան (ալտ), Նիալ Տարո Ֆերգյուսոնը (թավջութակ): 

ARS_3433.JPG (909 KB)

«Արդեն 10-րդ տարին է, որ ես ղեկավարում եմ UCLA-ի հայկական երաժշտության ծրագիրը: Հենց սկզբից մեր ամենակարեւոր նախագծերից մեկը VEM անսամբլը ստեղծելն էր, քանի որ դա շատ կոմպակտ գաղփար է, որի միջոցով կարող ենք ներկայացնել հայ կոմպոզիտորների շատ գործեր:

Մեր ամենատաղանդավոր ուսանողներն ու շրջանավարտները ստանում են VEM-ի անդամ դառնալու հրավերը եւ սովորում հայկական երաժշտություն, որը մենք միասին կատարում ենք տարբեր ձեւաչափերով,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մովսես Պողոսյանը,-Սա միակ համալսարանն է աշխարհում, որն ունի հայկական երաժշտության ծրագիր: Նպատակը ուսանողներին հայկական երաժշությանը ծանոթացնելն է: Այնպես է ստացվել, որ բոլոր ուսանողերն էլ արտերկրից են, առաջին անգամ են այս երաժշտությանը ծանոթանում, բայց սիրահարվում են մեր արվեստին ու դառնում հիանալի դեսպաններ հայկական մշակույթի համար»,-հպարտությամբ հավելեց անվանի ջութակահարը։ 

ARS_3453.JPG (843 KB)

Քառյակի կազմում ընդգրկված համալսարանի ուսանողներն առաջին անգամ էին Հայաստանում․ ոգեւորված էին ու հիացած հայաստանյան տպավորություններից։ Անհամբերությամբ էին սպասում երեւանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը, բայց արդեն հասցրել էին ելույթներ ու վարպետության դասեր ունենալ Դիլիջանում։ Երեւանյան հանդիսատեսի համար նրանք նվագեցին Կոմիտասի, Մանսուրյանի, Խոսրովիդուխտի, Ավանեսովի, Շոստակովիչի, Միրզոյանի, Հովհաննեսի, Չթչյանի, Հյուսնունցի ստեղծագործություններից:

ARS_3480.JPG (939 KB)
 
«Երբ վերադառնանանք ԱՄՆ, հայկական երաժշտության ծրագիրը ապրիլի կեսին պիտի մի քանի ձայնագրություն անի, նոյեմբերին պետք է 4  CD թողարկենք, որտեղ կներառվեն մոտ 15 հայ կոմպոզիտորների գործեր: Մայիսին ծրագրում ենք շրջագայել ամերիկյան մի քանի քաղաքներով»,-խոսելով ապագա ծրագրերից՝ հավելեց Պողոսյանը։ 

Խմբի համերգն ու երեկոյի հատուկ հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։ 

ARS_3427.JPG (1.26 MB)

ARS_3430.JPG (1.15 MB)

ARS_3478.JPG (903 KB)

ARS_3490.JPG (1.00 MB)

ARS_3492.JPG (868 KB)

ARS_3494.JPG (894 KB)

ARS_3495.JPG (996 KB)

ARS_3498.JPG (1.08 MB)

ARS_3504.JPG (899 KB)

ARS_3509.JPG (903 KB)

ARS_3514.JPG (875 KB)

ARS_3521.JPG (939 KB)

ARS_3545.JPG (940 KB)

ARS_3560.JPG (928 KB)

ARS_3564.JPG (844 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել