Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամենավերջին շարքից «Արտավազդ»-ին հետեւելուց մինչեւ հաղթանակ․ Սեյրան Մովսիսյանը՝ Տարվա լավագույն երիտասարդ դերասան ճանաչվելու եւ չհանձնվելու մասին

20:04, 30 մարտի

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սեյրան Մովսիսյանը օրերս կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց Տարվա լավագույն երիտասարդ դերասան։ Սա Սեյրանի առաջին մրցանակն էր, այն էլ՝ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, ինչը դերասանի խոսքով՝ թե ոգեւորիչ է, թե պարտավորեցնող։

NEWS.am STYLE-ը Սեյրան Մովսիսյանի հետ զրուցել է սպասված հաղթանակի, ապրումների ու առաջիկա ծրագրերի մասին։ 

337687202_747433246882167_2526370316663224257_n.jpg (171 KB)

Երտասարդ դերասանը հիշում է՝ 2015 թ-ին, երբ Թատրոնի եւ կինոյի պետական ինստուտի առաջին կուրսի ուսանող էր, առաջին անգամ ներկա գտնվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, բայց այն, որ մի օր ինքն է կանգնելու բեմին ու շնորհակալություն հայտնելու մրցանակի համար, Սեյրանն այն ժամանակ չէր կանխագուշակում։ 

«Իհարկե, պատկերացնում էի այդ պահը, երազում դրա մասին, նույնիսկ, մտածում էի՝ ի՞նչ կոստյում պիտի հագնեի այդ օրը»,-ժպիտով հիշում է նա,-«Հիշում եմ՝ ամենավերջին շարքում նստած հետեւում էի մրցանակաբաշխությանը, եւ հոգուս խորքում մտածում՝ տեսնես կգա՞ մի օր, որ ես էլ կբարձրանամ բեմ ու կստանամ այս մրցանակը: Այդ ժամանակ, նույնիսկ, չգիտեի՝ արդյոք կշարունակե՞ի այս ուղիով, կստացվե՞ր ինձ մոտ ինչ-որ բան, թե՞ ոչ… Այս ամենը եկավ ապացուցելու, որ երազանքներն ու նպատակները միշտ իրականանում են, եւ պետք է միշտ հուսալ, շարունակել երազել՝ անկախ ամեն ինչից: Շատ է եղել, որ մտածել եմ թողնել այս մասնագիտությունը, թողնել թատրոնը, բայց դա մի պահ էր. հետո ինքս ինձ հավաքել եմ, հասկացել, որ սիրում եմ թատրոնը: Թատրոնն իմ ամեն ինչն է. ես ստեղծագործում եմ այստեղ, փորձերը, անընդհատ թատրոնում լինելը ֆանտաստիկ զգացողություն է»։

275490144_4823104907779185_6037878438246888714_n.jpg (149 KB)

Դերասանի ոգեւորությունը մեծ է եղել, երբ Պատանի հանդիսատեսի թատրոնը որոշել է, որ նա Շուշան Ղազարյանի «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման Վոլոդյայի կերպարի համար պետք է նոմինացված լինի Տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում։ Բայց նա չէր էլ կարող պատկերացնել, որ հենց ինքն է բաղձալի մրցանակը տուն բերելու։

«Իրականում, վստահություն կամ համոզմունք չունեի, որովհետեւ բավական լուրջ մրցակցություն կար, բայց, իհարկե, մեծ ցանկություն կար հաղթելու: Արդեն հաղթելուց հետո էմոցիաներս անբացատրելի էին: Երբ անունս հայտարարեցին բեմից, ներսումս ամեն բան խառնվեց իրար: Նույնիսկ, հիմա այդ մասին խոսելիս վերհիշում եմ այդ հույզերը: Առհասարակ, աշխատանքիդ գնահատման ցանկացած դրսեւորում հիշարժան է, բայց առաջին մրցանակը միշտ ամենահիշվողն է: Վստահ եմ, որ բոլորն էլ արժանի էին այս մրցանակին, ու կապ չունի, որ այս անգամ ես եմ ստացել: Բոլորին ցանկանում եմ ու մաղթում չհոգնել ճանապարհի կեսից: Հանձնվելը երբեք հաղթանակի չի բերի․ փոքր, բայց հաստատուն քայլերով պետք է մինչեւ վերջ գնանք առաջ»,-ասում է դերասանը, եւ անդրադառնալով իրեն հաղթանակ բերած կերպարին՝ Վոլոդյային, հավելում,-«Երբ Շուշան Ղազարյանը, որին շատ շնորհակալ եմ միասին աշխատելու համար, ինձ պատմեց, թե ինչ է պատկերացնում, ի սկզբանե սիրեցի կերպարը, ինձ միանգամից հոգեհարազատ դարձավ, բայց «Արտավազդ»-ից հետո, իհարկե, անբացատրելի վերաբերմունք ունեմ այս կերպարի նկատմամբ: Ցանկացածի կյանքում կա մի շրջադարձային դեր, կարծում եմ՝ այս պահին Վոլոդյան էր իմ դեպքում այդպիսին»: 

282632785_5013856612037346_7588877539274823677_n.jpg (102 KB)

Յուրաքանչյուր մրցանակ ու գնահատական շատ ուրախալի է ու պարտավորեցնող, բայց նաեւ պետք է գործով ապացուցել, որ ժյուրիի կազմը չի սխալվել՝ ասում է դերասանը,-«Ես չեմ խաղացել մրցանակ ստանալու համար, ես ստեղծագործել եմ իմ հարազատ թատրոնում, իմ խաղընկերների ու ամբողջ անձնակազմի հետ, որոնց եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հասցրել է այս կետին: Ես հավատում եմ ու գիտեմ, որ այն, ինչ այսօր կատարվում է իմ կյանքում, Աստծո օգնությամբ է: Կարեւոր է, որ մարդ հավատա այն ամենին, ինչ անում է, իսկ այդ հավատն ու վստահությունն ինձ տալիս է Աստված: Շնորհակալ եմ նաեւ մայրիկիս: Միայն ես եւ նա գիտենք, թե ինչի միջով ենք անցել… Նա ինձ համար ոչինչ չի խնայել, եւ ես խոնարհվում եմ նրա առաջ, նա իմ թիկունքն ու ամեն ինչն է: Շնորհակալ եմ կնոջս՝ Մարինային, որը յուրաքանչյուր հարցում իմ կողքին է, միշտ ոգեւորում է իր խորհուրդներով ու վստահությամբ: Մարինան ավելի լարված էր, քան ես, ու ինձանից շատ ուրախացավ (ծիծաղում է)։ Այս հաղթանակը միայն իմը չէ՝ մեր թատրոնինն է ու նաեւ՝ իմ խաղընկերներինը, որովհետեւ ես միայնակ ոչինչ չէի կարող անել»:

337668456_1642097266268531_5496596865255191751_n.jpg (223 KB)

Ինչ վերաբեում է այլ նորություններին՝ Սեյրանը հավելեց, որ դեռեւս հեռուստատեսային նախագծերում չի լինի, իրեն «նվիրել է թատրնին»։ Վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ բարձրացավ նաեւ Պիեռ Կոռնեյլի «Սիդ» ներկայացումը, որի առանցքային կերպարներից մեկին մարմնավորում է դերասանը։ 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սեյրան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել