Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Ամբողջ կյանքում կրծկալ գնելը մղձավանջ է»․ համաշխարհային աստղերն իրենց փարթամ բարեմասնությունների մասին

20:08, 31 մարտի

Ոմանց համար մեծ կուրծքը երազանք է եւ առիթ՝ պլաստիկ վիրահատության համար գումար խնայելու։ Մեկ ուրիշը ցանկանում է փոքրացնել կրծքի չափը եւ իրեն անհույս չզգալ ներքնազգեստի բաժնում։ Նման խնդիրների են բախվում ոչ միայն սովորական մարդիկ, այլեւ համաշխարհային աստղերը։ Կան հայտնիներ, որոնք հերքում են իրենց վիրահատությունները, հետո ափսոսանքով խոսում դրանց մասին։ Բայց, իհարկե, կան այնպիսիք, ովքեր հպարտանում են բնության կամ պլաստիկ վիրաբուժության տված հոյակապ արդյունքով։ Այսօր՝ դեկոլտեի օրը, NEWS.am STYLE-ը որոշել է հիշել, թե ինչ են մտածում աստղերն իրենց բարեմասնությունների մասին։

Էմիլի Ռատակովսկի

¥¼¿½¿ ÉáGᬫó߬¿.jpg (36 KB)

Նա մի անգամ ասել է, որ իր մեծ կրծքերի պատճառով Հոլիվուդում խտրականություն է զգում։ Էմիլին խոստովանում է, որ նախանձում էր փոքր կուրծք ունեցող աղջիկներին, քանի որ նրանք կարող էին հագնել թույն բլուզներ եւ միեւնույն ժամանակ քնքուշ տեսք ունենալ։ Նա մասամբ իրավացի է, մեծ կուրծ ունեցողների համար այնքան էլ հեշտ չէ գեղեցիկ ու քնքուշ տեսք ունենալ:

Ջենիֆեր Լոպես

äª ï«»Ñß.jpg (32 KB)

Դերասանական կարիերայի սկզբում ռեժիսորը նրան խնդրել է ցույց տալ կուրծքը։ «Ռեժիսորն ինձ ասե՞լ է, որ վերնաշապիկս հանեմ ու կուրծքս ցույց տամ։ Այո՛։ Բայց ես դա արեցի՞։ Ոչ, ես չեմ արել»: Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն հաջող կարիերայի ճանապարհին: Եվ ուշագրավ է, որ Ջենիֆերը համարձակություն է ունեցել հրաժարվել նման առաջարկից։

Քրիստինա Հենդրիքս

èa¿ßG¿¡á òÑ¡ña¿¬ß.jpg (41 KB)

Ինչպես ասում է Քրիստինա Հենդրիքսը, դուք պետք է սովորեք սիրել այն, ինչով ծնվել եք։ Նույնիսկ մեծ կրծքերը։ Թվում է, թե շատ աղջիկների երազանքը կարող է մեծ անհարմարություն պատճառել։ Օրինակ՝ մեծ կրծքերի պատճառով նրա համար ավելի դժվար էր հագուստ ընտրելը։ Վիրավորական է, որ աչքի ընկնող բարեմասնությունները կարող են խանգարել ձեր աշխատանքի գնահատմանը: Քրիստինան նկատել է, որ չնայած հաջողակ ֆիլմերի դերերին, ի վերջո, շատերը դեռ հարցրել են նրա կրծկալի չափսի մասին։

Լեդի Գագա

ïÑñ¿ âáúá.jpg (22 KB)

Լեդի Գագան զգացել է նաեւ մեծ կրծքերով աղջիկների հանդեպ անարդար վերաբերմունքը։ «Ես խորը կտրվածքով վերնաշապիկներ էի հագնում, իսկ ուսուցիչներն ինձ ասացին՝ չեմ կարող կրել դրանք: Ես մատնացույց արեցի մեկ այլ աղջկա, ով նույն իրն էր կրում, եւ նրանք ասացին, որ նրա վրա այլ տեսք ունի»։

Ջիջի Հադիդ

䪿ñª¿ òáñ¿ñ.jpg (48 KB)

Ջիջիի հիանալի մեջբերումը ցույց է տալիս, թե ինչպես վերաբերվել ձեր մարմնին եւ քննադատներին. «Այո, ես կրծքեր ունեմ, որովայն ունեմ, հետույք ունեմ, կոնքեր ունեմ, բայց ես հատուկ վերաբերմունք չեմ պահանջում: Ձեր զայրացած մեկնաբանություններն ինձ չեն ստիպում փոխել իմ մարմինը: Նրանք չեն ստիպում ինձ «ոչ» ասել դիզայներներին, ովքեր խնդրում են ինձ քայլել իրենց շոուներում: Եվ նրանք հաստատ չեն փոխում դիզայներների կարծիքն իմ մասին։ Ինձ դուր է գալիս, որ կարող եմ սեքսուալ լինել։ Ես հպարտ եմ»։

Քելլի Բրուկ

èѽ½¿ üap¬.jpg (48 KB)

Մի անգամ նա ասել է, որ իր կարիերայի ընթացքում ամենաքննարկվողը կրծքերն են եղել։ Սա, հավանաբար, եւ՛ հաճելի, եւ՛ վիրավորական դիտողություն է։ Վատ չէ, երբ արտաքինն օգնում է աշխատանքում, ավելի վատ է, եթե դրա հետեւում այլ ձեռքբերումներ չեն նկատվում։

Քեթի Փերի

èfG¿ ÅÑaa¿.jpg (63 KB)

Քեթին խոստովանել է, որ աղոթել է Աստծուն, որ իր կուրծքը մեծանա։ Ի՞նչ կարելի է ասել։ Աղոթքները լսելի են եղել։ Եվ ավելացրել՝ վախեցեք ձեր ցանկություններից, դրանք իրականանում են։ Այս մասին տված հարցազրույցում Քեթին ասել է. «Ես չէի պատկերացնում, որ նրանք ի վերջո կհասնեն թեւատակերիս»։ Մեծ չափսի բնական կուրծքն իրականում իրեն սիլիկոնի պես չի պահում: Դրանում է նրա գեղեցկությունն ու գեղագիտությունը:

Սոֆյա Վերգարա

æ«S¿n éÑaúáaá.jpg (27 KB)

«Կրծկալ գնելն իմ ամբողջ կյանքում մղձավանջ է եղել,- ասում է Սոֆյան իր կրծքի մասին,- հավատա, ես կցանկանայի արհեստական ​​կուրծք ունենալ: Ես պառկում եմ, իսկ դրանք ամբողջությամբ իջնում ​​են: Դա զվարճալի չէ»:

Քեյթ Ապտոն  

èѬG Ç»G«¡.jpg (30 KB)

Հնարավոր է, որ նրա կազմվածքն ու կուրծքը շոուի բիզնեսում լավագույններից  են։  Բայց չնայած դրան, Քեյթ Ափթոնը մի անգամ խոստովանել է, որ կցանկանար ավելի փոքր կուրծք ունենար, որպեսզի իր համար ավելի հեշտ լիներ սիրելի տոպեր կրելւ։

Սայմա Հայեք

æá½8¼á òá¬Ñ¬.jpg (52 KB)

Նա նույնպես դիմել է աղոթքներին, որ իր կրծքերը մեծանան: Սալման մի անգամ խոստովանել է, որ գնացել է եկեղեցի, որտեղ «կար մի սուրբ, որը պետք է շատ հրաշքներ գործեր»։ Թվում է, թե հրաշքներ են տեղի ունենում:

Ռիտա Օրա

É¿Gá Äaá.jpg (87 KB)

Մի անգամ Ռիտա Օրան ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել ներքնազգեստի ապրանքանիշի հետ, քանի որ պայքարում է իր մեծ կրծքի համար կատարյալ կրծկալ գտնելու համար: Ձեր ներքնազգեստը վերջապես գտնելու հիանալի ծրագիր:

Բիլլի Այլիշ

2021 թվականի սեպտեմբերին Elle-ին տված հարցազրույցում Բիլլի Այլիշը հայտնել է, որ կորցրել է Instagram-ի 100,000 հետեւորդների՝ կիսվելով իր կրծքերի լուսանկարով։ Տարօրինակ է, բայց մարդիկ սիրում են փարթամ բարեմասնություններ ու անկեղծ լուսանկարներ, բայց միեւնույն ժամանակ վախենում են կամ չեն ընդունում դրանք։

ü¿½½¿ Ǭ½¿F.jpg (36 KB)

Եզրակացություն

Գեղեցկությունը դիտողի աչքերում է: Այն, ինչ մեկին գրավիչ է թվովւմ, մյուսի համար կարող է գրավիչ չլինել: Սա ճիշտ է, քանի որ գեղեցկության չափանիշները տարբեր են աշխարհի տարբեր մշակույթներում:

Բայց, միեւնույն ժամանակ, շատ աստղեր ստիպված են լինում համապատասխանել այս չափանիշին՝ գեղեցիկ համարվելու համար։ Շատ մարդիկ՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, տարվել են կրծքերով։ Հոլիվուդում շատ հայտնիներ, մոդելներ եւ սոցիալական ցանցերում գործունեություն ծավալող անձինք ձգտում են մեծացնել իրենց կուրծքը՝ կա՛մ հասարակության կողմից սահմանված գեղեցկության իդեալական չափանիշներին համապատասխանելու համար, կա՛մ պարզապես ավելի լավ տեսք ունենալու համար:

Ու թեեւ միտումները փոխվում են, եւ բնական գեղեցկության ցանկությունը մեծանում է, պլաստիկ վիրաբույժները դեռեւս անգործ չեն։ Բացի այդ, շատ աստղեր հեռացնում են իմպլանտները կամ ընտրում են փոքրացնել իրենց բնական կուրծքը՝ ավելի լավ զգալու համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել