MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Դեն Բիլզերյանը՝ կանանց հետ հարաբերությունների, երբեք չամուսնանալու մտադրության ու դրա պատճառի մասին

23:10, 31 մարտի

Պոկերի հայազգի աստղ Դեն Բիլզերյանը մասնակցել է Fresh&Fit փոդքասթին՝ պատասխանելով մանկությանը, հայտնիությանը ու կանանց վերաբերող հարցերին։ 

Դենը պատմել է, որ չնայած հարուստ լինելուն՝ հայրն իրենց մեծացրել է համեստ մթնորոլրտում։ Հիշում է, որ, նույնիսկ, հարեւանը, գուցե, ավելի թանկարժեք ժամացույց կամ ավտոմեքենա ունենար, քան իրենք։ Բիլզերյանի համար դժվար շրջանը սկսվել է հոր ձերբակալությունից հետո։ Դպրոցում անդադար կռիվներ ու ծեծկրտուք․․․ Instagram-ի աստղը հիշում է՝  5 տարում ստիպված է եղել փոխել 7 դպրոց։ Նրա կյանքը լիովին փոխվել է զինվորական քոլեջ ընդունվելուց հետո։ Պոկերի հայազգի աստղը պնդում է, որ առաջին կիսամյակում ավելի քան 15 տարբեր աղջիկների հետ է հանդիպել։ Նրա կարծիքով դրան դժվար չէ հասնելը, պարզապես, «տղաները երբեմն սխալ մոտեցում են ցուցաբերում»։ Խոսակցությունների փոխարեն, պետք է ավելի ուղիղ լինել, որպեսզի աղջիկը հասկանա քո իրական մտադրությունները, եւ, ըստ այդմ, գիտակցի՝ որքանով է հետաքրքրված քեզանով՝ կարծում է Բիլզերյանը։

 

Շատ փող ունենալու միակ առավելությունն, ըստ Բիլզերյանը, ժամանակդ խնայելն ու քո ուզած ձեւով անցկացնելն է։ 

«Երբ սկսեցի ինստագրամյան էջս վարել, ես գիտեի, որ հայտնի լինելը հզոր բան է, բայց, որ այդքան հզոր, չէի պատկերացնի։ Դու կարող ես անել բաներ, որոնք, սովորաբար, քննադատվում են, բայց հայտնի մարդկանց դեպքում մտածում են՝ ինչ զիլ բան է արել։ Մինչդեռ այլ դեպքում քեզ կարող են ձերբակալել, եթե, օրինակ, հեռուստացույցը հյուրանոցի պատուհանից դեն նետես։ Բայց երբ հայտնի ես, ասում են՝ իսկական ռոք աստղ է․․․»։

ARS_0381.jpg (113 KB)

Բիլզերյանն այն հայտնիներից է, որոնք կարող են առանց մի խոսք անգամ փոխանակվելու սիրով զբաղվել աղջկա հետ։ Պոկերի արքան հիշում է կյանքի այդ փորձը․

«Դա տեղի է ունեցել զբոսանավում։ Ես նրա անունը․ նույնիսկ, չգիտեմ, բայց նա շատ կրակոտ էր՝ եվրոպական արտաքինով, մոդելի էր նման՝ բարձրահասակ, կապուտաչյա․․․»։

Թվում է, թե գեղեցիկ լինելուց բացի, ոչինչ պետք չէ Բիլզերյանին դուր գալու համար, բայց եթե ցանկանում եք նրա հետ ժամադրվել, պետք է առաջին հերթին անկեղծ լինել․

336760235_742050000661082_1135782123245422487_n.jpg (265 KB)

«Հեռու մնացեք այն աղջիկներից, ովքեր երբեք վատ բան չեն ասում ձեզ։ Բոլորս էլ սխալվում ենք, ու եթե, օրինակ, երեք ամիս է՝ հանդիպում ես մի կնոջ հետ, եւ նա երբեք քեզ չի տալիս այն պատասխանը, որը դու չես ցանկանում լսել, եւ հակառակը` տալիս է այնպիսի պատասխաններ, որոնք քեզ դուր են գալիս, մի հետաքրքրվիր այդպիսի կնոջով։ Միշտ էլ կա մի բան, որը նրանց դուր չի գալիս։ Ես մի անգամ հարցրեցի մի աղջկա, թե քանի տղամարդու հետ է նա հարաբերություններ ունեցել։ Այնպես չէ, թե ինձ հետաքրքրում էր թիվը, ես գիտեի, որ նա շատ տղամարդկանց հետ է եղել, պարզապես, ցանկանում էի հասկանալ՝ արդյոք կփորձի՞ ինձ հիմարեցնել։ Ինձ համար ոչ թե թիվն է կարեւոր, այլ այն, թե որքանով ես կարող եմ նրան վստահել»,-ասում է Բիլզերյանը, որն առայժմ, կարծես, մտադրութուն չունի հրաժարվել ամուրու կյանքից․ 

336626270_162831843356638_4009012616791063061_n.jpg (270 KB)

«Ես, սովորաբար, չեմ ասում «երբեք» ոչ մի բանի, բայց կարծում եմ՝ երբեք չեմ ամուսնանա: Կարծում եմ՝ ամուսնությունը թակարդի մեջ է գցում մարդկանց, այնպիսի տպավորություն է, թե ավելի շատ վնասում է հարաբերություններին, քան օգնում դրանց։ Միշտ էլ մեկն ավելի շատ է ձգտում ամուսնության, քան մյուսը, եւ դա թակարդի մեջ է գցում այդ մարդուն, եւ նա մտածում է՝ գուցե շատ բան չի անում այդ հարաբերությունների համար․․․Այդպես ամեն բան փչանում է»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել