Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Խորհուրդներ հոգեբանից. ինչպե՞ս ասել զուգընկերոջը, որ նրա հետ սեքսն այնքան էլ լավ չէ

22:30, 1 ապրիլի

Մի քանի ամիս է, ինչ հանդիպում եք, հարաբերություններ ունեք, որոնք ձեզ համար կարեւոր են, շատ նուրբ, զգայուն տղամարդ է։ Ամեն ինչ հիասքանչ է, բայց կա մեկ ԲԱՅՑ՝ ձեր սեռական կյանքն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայիք, որ լիներ․ այն ձեզ չի գոհացնում։ Հիշեք նախկիններին՝ նրանք այս առումով ավելի լավն էին, ավելի շատ հարմարավետություն կար։

Սա շատ ակտուալ խնդիր է, երբ թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց ինչպես գիտեք՝ սեքսը մարդու կյանքի բաղկացուցիչներից է, էներգիա է տալիս, երիտասարդացնում, հանգստացնում է նյարդային համակարգը, սեքսի դերը մարդու կյանքում կենսական է։ Եվ նորմալ է, որ դուք ցանկանում եք առավելագույն օգուտ քաղել դրանից: Զգո՞ւմ եք, որ չեք ստանում այն, ինչ սպասում էիք եւ ուզում եք դա խոստովանել ձեր տղամարդուն: Սպասե՛ք։ Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչ ասել, արժե՞, ի՞նչ կտա դա ձեզ։

Եթե ​​հիմա նրան ասես, որ ուրիշի հետ ավելի լավ է եղել, նրան ընդմիշտ կորցնելու վտանգ կլինի։ Դուք չեք ցանկանում իջեցնել նրա ինքնագնահատականը, բայց ցանկանում եք բարելավել նրա վերաբերմունքն այս ոլորտում, այնպես չէ՞: Այսպիսով, սկզբի համար հասկացեք, թե կոնկրետ ինչն եք ուզում բարելավել, ինչը ձեզ դուր չի գալիս:

Մի մոռացեք նաեւ հայկական մտածելակերպի մասին, պատկերացրեք նրա մտքերը, զգացմունքները, եթե նրան համեմատեք ուրիշի հետ. Բավական չէ, որ նա ուրիշից կամ ուրիշներից վատն է, մի բան էլ՝ իր ընկերուհու առաջին տղամարդը չէ, ինչը շատերի կողմից ամոթալի կընկալվի։ Էլ չեմ ասում, որ կան նաեւ տղամարդիկ, ովքեր վատ բան չեն տեսնում նրանում, որ կինն այլ զուգընկերներ է ունեցել, բայց սարսափելի վախ են ապրում, որ հասարակությունը, ընկերները չեն կիսի նրա կարծիքն այս հարցում։ Այո, մի զարմացեք, շատ տղամարդիկ իրենց մեջ ընդունում են առաջինը չլինելու փաստը, բայց ամաչում են անկեղծորեն խոսել այդ մասին։

Եթե ​​պատմել եք ձեր անցյալի մասին, լավ է, եթե ոչ՝ նույնպես։ Դուք իրավունք ունեք չխոսել ձեր անձնական կյանքի մասին, բայց եթե որոշել եք լինել այդ մարդու հետ, այստեղ ցանկացած համեմատություն տեղին չէ։ Դուք նրա հետ եք, ուստի հարգեք ձեր ընտրությունը։

Եթե ​​դուք ունեք գոնե որոշակի սեռական դժգոհություն, ես առաջարկում եմ խնդիրը լուծել ոչ թե համեմատության, կշտամբանքների, այլ կառուցողական երկխոսության միջոցով: Գտեք ժամանակ, երբ երկուսդ էլ հանգիստ եք, նրբորեն բռնեք նրա ձեռքը եւ խնդրեք նրան քննարկել մի քանի ինտիմ պահեր, օրինակ, սկսեք այսպես. «Սիրելիս, ես սիրում եմ քեզ եւ, իսկապես, ուզում եմ բարելավել մեր ինտիմ կյանքը, կա՞ ինչ-որ բան, որը քեզ չի բավարարում, կամ ինչ-որ բան կուզենայի՞ր ավելացնել եւ գունավորել այն: Ես կցանկանայի...»։ Հետո ասեք, թե ինչ կցանկանայիք բարելավել, ավելացնել կամ հեռացնել: Եղեք ազնիվ եւ մի ամաչեք ձեր զգացմունքներից: Կարեւոր է ցույց տալ, որ կատարյալ չեք, եւ որ պատրաստ եք ու բաց փոփոխությունների համար:

Հիշեք, որ բոլոր փոփոխությունները ժամանակ են պահանջում, եւ եթե երկու զուգընկերներն էլ դա ցանկանան, ամեն ինչ կստացվի:

Ինչպես ասել է հայտնի թոք-շոուի հեռուստահաղորդավար Անֆիսա Չեխովան, «ինչպիսին էլ լինի սեքսը, գլխավորն այն է, որ այն պաշտպանված լինի»։

Էլլա Բաղրամյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում