Մի քանի ամիս է, ինչ հանդիպում եք, հարաբերություններ ունեք, որոնք ձեզ համար կարեւոր են, շատ նուրբ, զգայուն տղամարդ է։ Ամեն ինչ հիասքանչ է, բայց կա մեկ ԲԱՅՑ՝ ձեր սեռական կյանքն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայիք, որ լիներ․ այն ձեզ չի գոհացնում։ Հիշեք նախկիններին՝ նրանք այս առումով ավելի լավն էին, ավելի շատ հարմարավետություն կար։
Սա շատ ակտուալ խնդիր է, երբ թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց ինչպես գիտեք՝ սեքսը մարդու կյանքի բաղկացուցիչներից է, էներգիա է տալիս, երիտասարդացնում, հանգստացնում է նյարդային համակարգը, սեքսի դերը մարդու կյանքում կենսական է։ Եվ նորմալ է, որ դուք ցանկանում եք առավելագույն օգուտ քաղել դրանից: Զգո՞ւմ եք, որ չեք ստանում այն, ինչ սպասում էիք եւ ուզում եք դա խոստովանել ձեր տղամարդուն: Սպասե՛ք։ Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչ ասել, արժե՞, ի՞նչ կտա դա ձեզ։
Եթե հիմա նրան ասես, որ ուրիշի հետ ավելի լավ է եղել, նրան ընդմիշտ կորցնելու վտանգ կլինի։ Դուք չեք ցանկանում իջեցնել նրա ինքնագնահատականը, բայց ցանկանում եք բարելավել նրա վերաբերմունքն այս ոլորտում, այնպես չէ՞: Այսպիսով, սկզբի համար հասկացեք, թե կոնկրետ ինչն եք ուզում բարելավել, ինչը ձեզ դուր չի գալիս:
Մի մոռացեք նաեւ հայկական մտածելակերպի մասին, պատկերացրեք նրա մտքերը, զգացմունքները, եթե նրան համեմատեք ուրիշի հետ. Բավական չէ, որ նա ուրիշից կամ ուրիշներից վատն է, մի բան էլ՝ իր ընկերուհու առաջին տղամարդը չէ, ինչը շատերի կողմից ամոթալի կընկալվի։ Էլ չեմ ասում, որ կան նաեւ տղամարդիկ, ովքեր վատ բան չեն տեսնում նրանում, որ կինն այլ զուգընկերներ է ունեցել, բայց սարսափելի վախ են ապրում, որ հասարակությունը, ընկերները չեն կիսի նրա կարծիքն այս հարցում։ Այո, մի զարմացեք, շատ տղամարդիկ իրենց մեջ ընդունում են առաջինը չլինելու փաստը, բայց ամաչում են անկեղծորեն խոսել այդ մասին։
Եթե պատմել եք ձեր անցյալի մասին, լավ է, եթե ոչ՝ նույնպես։ Դուք իրավունք ունեք չխոսել ձեր անձնական կյանքի մասին, բայց եթե որոշել եք լինել այդ մարդու հետ, այստեղ ցանկացած համեմատություն տեղին չէ։ Դուք նրա հետ եք, ուստի հարգեք ձեր ընտրությունը։
Եթե դուք ունեք գոնե որոշակի սեռական դժգոհություն, ես առաջարկում եմ խնդիրը լուծել ոչ թե համեմատության, կշտամբանքների, այլ կառուցողական երկխոսության միջոցով: Գտեք ժամանակ, երբ երկուսդ էլ հանգիստ եք, նրբորեն բռնեք նրա ձեռքը եւ խնդրեք նրան քննարկել մի քանի ինտիմ պահեր, օրինակ, սկսեք այսպես. «Սիրելիս, ես սիրում եմ քեզ եւ, իսկապես, ուզում եմ բարելավել մեր ինտիմ կյանքը, կա՞ ինչ-որ բան, որը քեզ չի բավարարում, կամ ինչ-որ բան կուզենայի՞ր ավելացնել եւ գունավորել այն: Ես կցանկանայի...»։ Հետո ասեք, թե ինչ կցանկանայիք բարելավել, ավելացնել կամ հեռացնել: Եղեք ազնիվ եւ մի ամաչեք ձեր զգացմունքներից: Կարեւոր է ցույց տալ, որ կատարյալ չեք, եւ որ պատրաստ եք ու բաց փոփոխությունների համար:
Հիշեք, որ բոլոր փոփոխությունները ժամանակ են պահանջում, եւ եթե երկու զուգընկերներն էլ դա ցանկանան, ամեն ինչ կստացվի:
Ինչպես ասել է հայտնի թոք-շոուի հեռուստահաղորդավար Անֆիսա Չեխովան, «ինչպիսին էլ լինի սեքսը, գլխավորն այն է, որ այն պաշտպանված լինի»։
Էլլա Բաղրամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով