Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն արդեն ակտիվորեն շրջում են շապիկներով ու ամառային շորտերով։ Ջերմաչափի գծիկը մեկ անգամ չէ, որ հասել է 20 աստիճանի նշագծին։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ժամանակն է գնել նոր արեւային ակնոց: Այս շարքում NEWS.am STYLE-ը պատմում եւ ցույց է տալիս, թե որ մոդելներին արժե ուշադրություն դարձնել այս սեզոնին։
Կլոր, քառակուսի, նեղ պլաստիկից, փայտից․․․ նյութերի այս ամբողջ առատությունը կարելի է գտնել հայ արտադրողներից: Ավելին, ապրանքանիշերի մի մասը համագործակցում է արտասահմանյան ընկերությունների հետ՝ բարձրորակ օպտիկա ձեռք բերելու համար։ Մի խոսքով, տեղական ընկերությունները լուրջ են վերաբերվում այս հարցին։
Twinz․ սա ընտանեկան արտադրանք է, որի անունը խորհրդանշում է երկու մասնիկների փոխադարձ աջակցությունը։ Ընկերության հետեւում երկու եղբայրներ են՝ Բաբկենն ու Դավիթը (երկվորյակներ չեն):
Посмотреть эту публикацию в Instagram
Փորձերը սկսվեցին փայտե արտադրանքի ստեղծմամբ, իսկ երեք տարի անց հասան բարձրորակ փայտե շրջանակների արտադրությանը։ Բոլորովին տարբեր ձեւեր եւ գույներ:
Twinz-ը աշխարհահռչակ Carl Zeiss Vision ընկերության հավաստագրված գործընկերն է, որը համարվում է ոսպնյակների արտադրության ոլորտում առաջատար եւ ունի 170 տարվա պատմություն։ Zeiss ոսպնյակների շնորհիվ Twins ակնոցները 100% պաշտպանված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Danz․ հայկական ակնոցների մեկ այլ բարձրակարգ ապրանքանիշ: Այս ապրանքանիշի հիմնադիրներն, ովքեր արդեն որոշակի տեղ էին զբաղեցնում տեղական շուկայում, այժմ ակտիվորեն դուրս են գալիս միջազգային ասպարեզ։
Посмотреть эту публикацию в Instagram
Արտադրությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը հանդիսանում է ակնոցների առաջատար արտադրող եւ արտահանող ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Չնայած արտադրությունը տեղական է, արհեստավորները ոչ մի տեղ չեն վերապատրաստվում, բացի Իտալիայից:
Danz-ը Տեխնիկական կարգավորման եւ չափագիտության դաշնային գործակալությունից ստացել է հավատարմագիր, որը հաստատում է, որ արտադրանքը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության պետական ստանդարտի պահանջներին։
Վիկտորյա Պիսարենկո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ