Հաղթանակ հաղթանակից հետո, բայց Սյուզաննա Մելքոնյանն այն արտիստներից է, ով չի բավարարվում ձեռքբերումներով եւ անընդհատ ձգտում է նոր բարձունքների, հատկապես, երբ խոսքը հայրենիք ներկայացնելու մասին է։ Ինչպես արդեն հայտնել ենք, Սյուզաննան «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում Հայաստանի այս տարվա դեսպանն է։ Երգչուհին մասնակցության առաջարկը ստացել է մրցույթի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանից․
«Քանի որ Վրեժի հետ աշխատելու փորձ ունենք, ամիսներ առաջ էլ միասին հաղթանակ ունեցանք Ղազախստանում, ունենք փոխադարձ վստահություն եւ հարգանք: Երբ նա այս մրցույթի ձեւաչափն ինձ ներկայացրեց, հասկացանք, որ սա այն պահն է, որ ոչ մի հնարավոր միջազգային հարթակ չպետք է բաց թողնենք, եւ որոշեցինք կրկին համագործակցել։ Ես շնորհակալ եմ Վրեժին՝ այն բարձր գնահատականի համար, որը միշտ ինձ տալիս է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Սյուզաննա Մելքոնյանը։
Ղազախստանի ALMATYM JŪREGIMDE/«Ալմաթին իմ սրտում» միջազգային երգի մրցույթում տարած հաղթանակից անմիջապես հետո որոշվել է, որ Սյուզաննան պետք է ներկայացնի Հայաստանը այս ամռանը Վիտեբսկում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթում,-«Մրցույթի կանոնադրության համաձայն՝ դեռեւս չէինք կարող բարձրաձայնել այդ մասին. այս ընթացքում քննարկումներ ունեցանք, մոտավորապես գծեցինք, թե ինչպես պետք է աշխատենք, քանի որ ամեն հնարավոր բան պետք է անենք, որ Հայաստանը պատվով ներկայանա երկու մրցութային օրերին էլ: Երբ ծանոթացա ձեւաչափին, մեծ հաճույքով համաձայնվեցի մասնակցել: Սա սարսափելի պարտավորեցնող է, հատկապես՝ իմ դեպքում. մարդիկ ինձ արդեն այլ մրցույթներում տեսել են հաղթողի կարգավիճակում, եւ քառակի պատասխանատվություն եմ կրում այդ պատճառով: Մի քիչ լարվում եմ այդ մտքից, հատկապես, որ իմ մասնակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո շատերն արդեն գրում են՝ վստահ ենք, որ կրկին հաղթելու ես»,-ասում է երգչուհին։
Մրցույթն անցկացվելու է հուլիսի 12-ից 17-ը, ունենալու է երկու մրցութային օր։ Առաջին օրը մասնակիցները պետք է որեւէ սլավոնական երգ ներկայացնեն, երկրորդ օրը՝ միջազգային հիթ.
«Այս պահին աշխատում ենք երգերի ճիշտ ընտրության շուրջ, քանի որ իմ մրցութային փորձն էլ ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված երգը մրցույթում հաղթանակի կեսն է: Կան, իհարկե, երգերի տարբերակներ, դրանք մոտ օրերս կհստակեցվեն»:
Սյուզաննան, ինչպես միշտ, հաղթանական է տրամադրված․ ասում է՝ այս անգամ էլ գնում է հաղթելու ու բարձր հորիզոնականով վերադառնալու նպատակով,-«Դրա համար պետք է շատ աշխատել ու լավ պատրաստվել, ինչին ես պատրաստ եմ: Բայց, առաջին հերթին, ուզում եմ, որ Հայաստանի պատիվն, իսկապես, բարձր մնա, եւ շատ գեղեցիկ ներկայանանք: Այո, ես իմ անունից միայն չեմ խոսում, որովհետեւ մի ամբողջ երկիր եմ ներկայացնում, ինչն ամեն անգամ մեծ պատասխանատվություն է: Աստված առաջ, վստահ եմ՝ լավ աշխատանքի դեպքում կունենանք լավ արդյունք»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սյուզաննայի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը