Հարսանեկան ճերմակ զգեստ կրելը, գրեթե, ցանկացած աղջկա երազանքն է։ Ժամանակների հետ հարսանեկան զգեստները փոփոխվել են՝ փքված շրջազգեստներից մինչեւ իրանն ընդգրկող կիպ ուրվագծեր, իսկ ավելի համարձկներն ավանդական սպիտակ երանգը փոխարինում են սեւով, կարմիրով, կամ, նույնիսկ, վարդագույնով։
Ժամանակները փոխվում են, թրենդները՝ եւս, բայց յուրաքանչյուրն, իհարկե, ունի իր պատկերացումների զգեստը, որով էլ իրեն տեսնում է իր կյանքի կարեւորագույն խնջույքին։
Ի՞նչ հարսանեկան զգեստներ են նախընտրել հայտնի հայ հարսանացուները։ NEWS.am STYLE-ը վերհիշել է նրանցից մի քանիսի հարսանեկան look-երը։
Դերասանուհի Քրիստինա Եղոյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021-ին։ «Ֆուլ Հաուս»-ի աստղն այդ օրվա համար նախընտրել էր փարթամ շրջազգեստով ու երկար քողով շքեղ զգեստ։ Զգեստի քողը, պարանոցն ու շրջազգեստը պատված են նուրբ ժանյակներով։
Երգչուհի Մարի Ավանեսյանի հարսանիքը եւս 2021-ին էր։ Մարին օրվա համար յուրահատուկ զգեստ էր ընտրել։ Զգեստի շնորհիվ հարսնացուն ընդգծել է պարանոցն ու ուսերը։ Թեւքերը լայն են, զգեստն ունի գեղեցիկ կորսետ եւ պատված է մանր փայլերով։ Մարիի մազերը կիպ հավաքված են, իսկ գլուխը զարդարում են թագն ու քողը։
ՏիկՏոկեր Օվսին եւս նախապատվությունը տվել է մարմինն ընդգծող կորսետին, նրա ուսերը զարդարում են զգեստի հուլունքները։ Եթերային զգեստի հետ Օվսին նախընտրել է նաեւ եթերային սանրցածք՝ արձակած ալիքներով։
Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, նախընտրել է ավանդական ոճի հարսանեկան զգեստ՝ փարթամ շրջազգեստով, ժանյակներով ու ավանդական քողով։ Դիանայի շքեղ կերպարն ընդգծել է քարերով զարդարված խոշոր թագը։
Կերպարային յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել Եվա Զոհրաբյանը։ Դերասանուհին, ի տարբերություն շատերի, ավանդական սպիտակը փոխարինել է նուրբ վարդագույնով։ Եվայի զգեստն ունի գեղեցիկ լանջաբացվածք եւ փոռերով զարդարված շրջազգեստ, որը բավական ներդաշնակ է դերասանուհու զուսպ եւ նուրբ կերպարի հետ։
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ