Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Երկու գումարած երկու». Ինչպես կարող են երիտասարդները անխոհեմության մղել տարեցներին՝ ԶԱԳՍ-ի շեմ հասցնելով

20:30, 3 ապրիլի

Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում վերջապես կայացավ «Երկու գումարած երկու» կամ «Կապույտ հիմալայան կակաչների փունջը» ներկայացման երկար սպասված պրեմիերան՝ Իրա Հարությունյանի բեմադրությամբ, որը ստեղծվել է Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա։ Ներկայացմանը շատերն էին սպասում, ոչ միայն այն պատճառով, որ թատրոնը պիեսը բեմադրելու էքսկլյուզիվ հնարավորություն ուներ, որը մինչ այդ ոչ մի տեղ չէր ցուցադրվել, այլեւ որովհետեւ գլխավոր դերերում հանդես են գալիս հանրության կողմից սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը եւ Աննա Բալանդինան։

Ինչի՞ մասին է այս պատմությունը։

Սեփական երջանկությունը կառուցելու՝ շատերին ծանոթ ձգտման եւ քայլ անելու վախի մասին, որը թաքցվում է ոչինչ չփոխելու «ցանկության» ներքո։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է երիտասարդությունը անխոհեմության դրդել տարեցներին՝ ԶԱԳՍ-ի շեմ հասցնելով։

театр2.jpg (52 KB)

Ֆելիքսը (Մկրտիչ Արզումանյան) եւ Սառան (Աննա Բալանդինա) ծանոթ են դեռ երիտասարդ տարիներից։

Չնայած «առանց պարտավորությունների հարաբերությունների» մասին պայմանավորվածությանը՝  այդ հարաբերությունները կան արդեն երկար տարիներ, բայց բոլոր «խաղաթղթերը խառնվում են իրար», երբ հերոսներն իմանում են, որ իրենց երեխաները՝ Սառայի որդին՝ Մարեկը (Իվան Ստեպանով) եւ Ֆելիքսի դուստրը՝ Էվան (Հայարփի Զուռնաչյան) որոշել են ամուսնանալ։ Ավելին, երեխաները ծրագրում են ապրել Սառայի մոտ, իսկ Ֆելիքսը մնալու է մենակ։ Այստեղ գլխավոր հերոսների աշխարհը գլխիվայր շրջվում է։ Սառան հասկանում է, որ կարող է ինչ-որ բան փոխել, մինչդեռ Ֆելիքսն ամբողջ ուժով փորձում է խուսափել դրանից։

мко.jpg (63 KB)

«Սա պատմություն է սիրո, ճակատագրական հանդիպումների եւ այն մասին, թե ինչպես է մարդը մշտապես հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնցից խուսափում է, բայց ի վերջո ստիպված է տալ այն հարցերի պատասխանները, որոնք նրանից սպասում են։ Ներկայացման հերոսները մարդիկ են, որոնք հայտնվում են անհավանական իրավիճակներում, որոնք փորձում են ճիշտ ելք գտնել դրանցից»,- NEWs.am STYLE-ին պրեմիերայից առաջ ասել է Մկրտիչ Արզումանյանը։

театр.jpg (28 KB)

Նա խոստովանել է, որ իր ստեղծագործական կարիերայում Ֆելիքս անունով մի հերոս էլ է եղել։ «Երկրորդ անգամ է, երբ խաղում եմ Ֆելիքս անունով կերպարի դերում, բայց Ֆելիքսը պիեսում տարբերվում է ֆիլմի կերպարից։ Այս Ֆելիքսը ճարտարապետ է, մի քիչ փառասեր, եսասեր, բայց հետաքրքիր կերպար է։ Հետաքրքիր աշխատանք է ստացվել»,- նշել է դերասանը։

театр1.jpg (36 KB)

Նոր կերպարների մարտահրավերներով Մկրտիչ Արզումանյանին վաղուց արդեն չես վախեցնի. դերասանը միշտ կարողանում է զարմացնել  յուրաքանչյուր կերպարին իր մոտեցմամբ, եւ Ֆելիքսի դերը բացառություն չէ, դահլիճում ոչ ոք անգամ չի էլ կասկածում, որ, այո, նա այդ նույն Էվայի հայրն է, այդ անհաջողակ ճարտարապետն ու անհույս ռոմանտիկը, որն ընկերություն է անում խավարասերների հետ ու կերակրում նրանց փշրանքներով, որովհետեւ «ավելի լավ է՝ խավարասերները լինեն խոհանոցում, այլապես կհայտնվեն գլխումդ»։

Ողջ անձնակազմի խաղը փայլուն էր։ Անկրկնելի Աննա Բալանդինան ապագա հարսնացուի երեկույթի իր մենախոսությունում անտարբեր չի թողնում հանդիսատեսին եւ երգիծական բեմադրության մեջ կարողանում  է ստիպել արտասվել, հատկապես կանանց... հատկապես նրանց, ովքեր տարիքով ավելի մեծ են, որովհետեւ նրանք բոլորը հասկանում են, որ գալիս է տարիք, «երբ կնոջ համար սիրելը պարզապես անհրաժեշտություն է»...

Դերասանների կատարյալ խաղ, կատարյալ բեմականացում՝ կոմպոզիտոր Մարինա Բրուտյանի կատարյալ ընտրված երաժշտության ուղեկցությամբ։ Ռեժիսոր Իրա Հարությունյանը շատ նուրբ է զգացել պիեսի բովանդակությունը՝ կարողանալով հանդիսատեսին հասցնել բոլոր նրբությունները եւ անգամ բոլոր փոքր դետալները՝ ներկայացման անկրկնելի մթնոլորտ ստեղծելով։

Իսկ ո՞վ է «հանդիսության մեղավորը»

Ռեժիսոր Իրա Հարությունյանը պրեմիերայից առաջ տված իր հարցազրույցներում ոչ մեծ անակնկալ էր խոստացել՝ պիեսի հեղինակ Բեատա Գուլչինսկայայի ներկայությունը։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ բեմ բարձրացավ Բեատա Գուլչինսկայա կեղծանվամբ հանդես եկող մեր գործընկեր եւ գրող Մարինա Բրուտյանը։ Ի դեպ, Մարինան նաեւ պիեսի երաժշտության հեղինակն է։

театр3.jpg (41 KB)

Մարինա Բրուտյանը երկու գրքերի հեղինակ է, հրապարակման է պատրաստում երրորդ գործը։ Դրանք բոլորը հրապարակվել են նրա իսկական անվամբ, ուստի մեզ չէր կարող չհետաքրքրել, թե որն է անակնկալ  կեղծանվան պատճառը։

«Երբ ես պիեսն ուղարկում էի Իրա Հարությունյանին, որի հետ երկար տարիներ բարեկամություն եմ անում, չէի ուզում նրան ասել, թե ով է հեղինակը, որպեսզի անհարմար դրության մեջ չդնեմ, եթե հանկարծ պիեսը նրան դուր չգա։ Մյուս կողմից՝ ուզում էի լսել անկեղծ կարծիք այն մասին, ինչ գրել եմ»,- խոստովանել է Մարինան NEWS.am STYLE-ի հետ զրույցում։ Մարինան ասում է, որ պիեսը գրվել է շատ արագ։ «Պիեսը գրել եմ չորս օրում։ Դա ուղղակի ներշնչանք չէր, ուղղակի մուսա չէր, դա բազմաթիվ, ինչ-որ տեղ շտապող «մուսաների» արշավանք էր»,- խոստովանել է նա։

Սա Մարինայի եւ Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի միջեւ համագործակցության առաջին փորձը չէ, սակայն նախորդում Մարինան բացառապես կոմպոզիտոր էր։ Իսկ այժմ Մարինան դրսեւորվել է նոր որակով։ Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք շարունակվելու է համագործակցությունը. «Առայժմ համաձայնեցված պլաններ չկան։ Բայց սա անգին փորձ էր, որը կցանկանայի կրկնել»,- ասել է Մարինան։

 

 

 Նանա Վահրամյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել