Չափսը կարեւոր է՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է մոդելային բիզնեսին։ Երկար տարիներ մենք պոդիումներում տեսնում էինք միայն բարձրահասակ ու նիհար մոդելների։ Վերջին տարիներին տենդենցը սկսել է փոխվել․ ցուցադրություններին հայտնվել են «միջին չափսի» և «պլյուս-չափսի» մոդելներ։
Օրերս Vogue ամսագրի շապիկին հայտնվեցին միանգամից երեք կանանց լուսանկար, որոնք մեծ դեր ունեն մոդելային ոլորտում։ Խոսքը Ջիլ Կորտլեւի, Փրեշ Լիի եւ Պալոմա Էլսեսերի մասին է։ Դժվար է նրանց անվանել plus-size, բայց մոդելային բիզնեսի համար դա այդպես է։
Ջիլ Կորտլեւը (կանաչով) նկարահանվել է Alexander McQueen ապրանքանիշի համար։ Նա հոլանդացի է՝ հնդկական, սուրինամական եւ ինդոնեզական արմատներով։ Ի սկզբանե մոդելը փորձել է տեղավորվել նորաձեւության ինդուստրիայի ստանդարտների մեջ, սակայն, ի վերջո, հրաժարվել է դիետաներից, իսկ հետո հաջողությունը ժպտացել է նրան։
Փրեշ Լին կրում է շագանակագույն զգեստ։ Նա առաջին սեւամորթ մոդելն է, որը գրավել է Versace-ին։ Նա կարծում է, որ իր մոդելային կարիերան կարող է ոգեշնչել ամբողջ աշխարհրի աղջիկներին։
Մուգ կապույտ զգեստովը Պալոմա Էլսեսերն է, որը մոդել դառնալու մտադրություն չի ունեցել․ ուսումնասիրել է հոգեբանություն եւ գրականություն։ Կուլտային դիմահարդար Փեթ Մաքգրաթն է նրան բերել նորաձեւության արդյունաբերություն՝ նկարահանելով իր կոսմետիկ բրենդի գովազդային արշավում։ Դրանից հետո նորաձեւության ինդուստրիան սկսեց հետաքրքրվել աղջկանով, իսկ այժմ նա լուսանկարվում է Vogue-ի համար եւ մասնակցում Ռիհաննայի, գրեթե, բոլոր ցուցադրություններին։
Նման մոդելների՝ նորաձեւության ամսագրերի շապիկներին հայտնվելը լուրջ հաղորդագրություն է: Պոդիումներում դեռեւս քիչ է չափսերի եւ մարմնի տեսակների բազմազանությունը: Նորաձեւության արդյունաբերությունը դեռեւս «վախենում է», ինչպես իրենք են կարծում, ոչ իդեալական մարմիններից։
Վերջին տարիներին մասնագետները սկսել են նկատել միջին կամ մեծ չափսեր ունեցող մոդելների թվի նվազում։ Կան նորաձեւության տներ, որոնց ցուցադրություններին նման կերպարներ, առհասարակ, չեք տեսնի։ Սա հիասթափեցնող եւ անհանգստացնող է: Տարբեր չափսերի, հասակների եւ համամասնությունների միտումը թույլ տվեց շատ կանանց տեսնել իրենց պոդիումին, գնահատել, թե ինչպես որեւէ հագուստ կնստի իրենց մարմնին: Ցուցադրություններին սովորական չափսեր ունեցող աղջիկների ներկայությունը շատերին թույլ է տալիս ընդունել իրենց արտաքինը։
Եկեք ուսումնասիրենք 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրություններն ու այնտեղ պլյուս չափսի մոդելների մասնակցությունը: Միաժամանակ կիմանանք, թե այս սեզոնին նորաձեւության ինչ միտումներ են առաջարկվել նրանց համար։
Փայլ
Փայլուն գործվածքները գրավել են պոդիումները: Խոսքը, ինչպես մետաղական փայլերի, այնպես էլ համեստ փայլիկների մասին է: Նման գործվածքներն արդեն դուրս են եկել ամանորյա միտումների սահմաններից։ Այժմ դրանք օգտագործվում են ամենօրյա կերպարների մեջ։ Ամբողջ հանդերձանքը կամ միայն դրա որոշ դետալներ կարող են փայլել: Կապ չունի, թե ինչ չափս եք կրում, ոչ ոք չի կարող ձեզ հետ պահել ձեր սիրելի զգեստը կամ կոստյումը կրելու հաճույքից:
Կտրվածքների բազմազանություն
Կտրվածքներն առկա են հագուստի ամենաանսպասելի հատվածներում՝ կողքերին, կրծքավանդակին, մեջքին: Պոդիումներում տարբեր բացվածքները հանդիպում են նախանձելի հաճախականությամբ եւ արդեն ներթափանցում են առօրյա նորաձեւության մեջ։ Կիսաշրջազգեստների բարձր ճեղքերը, որոնք համարձակորեն բացում են ոտքերը, նույնպես գրավել են պոդիումը: Ամենահամեստների համար կարող եք գտնել փոքր կտրվածքներով զգեստներ, որոնք շատ չեն ցուցադրում մարմինը: Իսկ համարձակ մոդայիկները կարող են դիտարկել այնպիսի զգեստներ, որոնք կողային հատվածում կամ կրծքին բաց կտրվածքներ ունեն: Իսկ ո՞վ ասաց, որ կտրվածքներ կարող են կրել միայն նիհար աղջիկները։ Ձեր կերպարը ոչ թե ձեւի, այլ համարձակության եւ ոճի հարց է։
Կտրվածքները լավ համադրվում են մեկ այլ միտումի` ասիմետրիկության հետ: Դրանք կարելի է միքսել նաեւ թափանցիկ գործվածքների, հետաքրքիր դետալների, օրինակ՝ ձեռնոցների հետ, որոնք կիրառվում են առօրյա եւ երեկոյան կերպարների մեջ։
Քրոփ-տոպեր
Մի վախեցեք կտրվածքներով վերնաշապիկներից, նույնիսկ եթե ձեր չափսը XS-ից մեծ է: Այս դետալը կարելի է համադրել բլեյզերով, խոշոր զարդերով կամ կրել առանց որեւէ այլ դետալի: Ուշադրություն դարձրեք օվերսայզ պայուսակներին, որոնք նույնպես սեզոնի թրենդ են դարձել, զանգվածային տակացուներով կոշիկներին եւ մաքսի երկարության կիսաշրջազգեստներին։
Երկարության հարցեր
Կիսաշրջազգեստների երկարությունը պոդիումներում թելադրում է միմյանց հակասող բաներ։ Արդյունքում երկու նորաձեւության միտումները՝ մաքսի եւ մինի կիսաշրջազգեստները, հանգիստ գոյակցում են կողք կողքի։ Այսպիսով, այս սեզոնին ուրախ կլինեն ե՛ւ ծնկները ցուցադրել սիրողները, ե՛ւ երկար զգեստների կողմնակիցները։ Կիսաշրջազգեստի երկարությունը թելադրվում է միայն ձեր կազմվածքով ու ցանկություններով։
Թափանցիկություն
Դիզայներների համարձակ որոշում, որին ոչ բոլորը հակված կլինեն։ Բայց ոչ ոք չի ասում, որ նորաձեւ դառնալու համար պարտադիր է կրել կիսաթափանցիկ տոտալ լուք։ Բավական է ավելացնել թափանցիկ դետալներ, որոնք ընդգծում են ուրվագիծը։
Սեւ
Սեւ գույնի մասին կարելի է անվերջ խոսել, բայց մենք պարզապես նշում ենք, որ սա սեզոնի թրենդային երանգներից մեկն է։ Ամռանը հագեք սեւ, ոճավորեք ձեր տեսքը դետալներով եւ դարձեք անդիմադրելի։
Կաշի եւ էկո-կաշի
Կաշվից պատրաստված ապրանքները կամ պոդիումներում դրա օգտագործման օրինակները շատ են՝ կաշվե բաճկոններ, բայկերային բաճկոններ, էլեգանտ երեկոյան զգեստներ, անձրեւանոցներ, կիսաշրջազգեստներ․․․ Հագեք մինի կամ մաքսի, համարձակ բացվածքներ կամ փակ ուրվագիծ: Կարեւորը, որ սիրեք հագուստը:
Երեկոյան նորաձեւություն
Ոչ ստանդարտ չափսերի մոդելները ցուցադրում են ոչ միայն առօրյա հանդերձանքներ։ Երեկոյան կերպարներն անհրաժեշտ են ցանկացած կնոջը։ Այս լուսանկարներում տեսնում ենք, թե ինչպես են նորաձեւության միտումները ներթափանցել երեկոյան զգեստապահարան։ Այստեղ կան եւ փայլուն գործվածքներ, եւ կորսետներ, եւ սեւ կերպարներ: Մնում է միայն տեղ գնալու առիթ ստեղծել։
Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ կարող է զգալ քաշի եւ արտաքինի փոփոխություններ: Ցավոք, նույնիսկ plus-size մոդելների լուսանկարները միշտ չէ, որ կրում են body positive վերաբերմունք կամ ինքնաընդունում: Ֆոտոշոփի առատությունն անում է իր գործը, իսկ այն իդեալը, որ ցուցադրում են մոդելները, ստեղծում է անհասանելիության տպավորություն։ Ուստի, կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն ամսագրերի շապիկներին եւ լուսանկարներին, այլեւ շարժման մեջ գտնվող մոդելներին, գուցե՝ նրանց հետեւել սոցիալական ցանցերում, որպեսզի հասկանանք, որ մեր մարմինները գեղեցիկ են եւ ռետուշի կարիք չունեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 2 հոկտեմբերի
«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա22:07, 2 հոկտեմբերի
La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին