Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Սերն ամեն թերություն ու խոչընդոտ հաղթահարում է»․ Լիա Զախարյանը՝ NEWS.am STYLE-ի գարնանային ֆոտոշարքում

16:15, 7 ապրիլի

Նուրբ, զգացմունքային, երբեմն էլ՝ փշոտ ու վայրի՝ այսպիսին է Լիա Զախարյանը, որի հետ մեր ֆոտոշարքը, բնականաբար, պետք է անցկացնեինք հենց վարդերի մեջ։ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ NEWS.am STYLE-ը ոչ միայն լուսանկարել է դերասանուհուն, այլեւ զրուցել վերջին շրջանի ապրումների, անձնական կյանքի, տղամարդ եւ կին հարաբերությունների, գեղեցկության եւ ինքնավստահության եւ մայրանալու ցանկության մասին։ 

1.jpg (661 KB)

Գարունը, սովորաբար, նոր սկզբի խորհրդանիշ է. դո՞ւ էլ ես, հատկապես,  գարնանը նոր մտքեր ունենում, կամ որոշումներ կայացնում:

Այս հարցը, երբ ավելի վաղ տարիքում էին տալիս, միշտ պատասխանում էի, որ, այո, գարունը նոր կյանքի, նոր մտքերի, նոր էմոցիաների սկիզբ է, բայց հիմա շատ չեմ առանձնացնում գարունը, որովհետեւ ինձ մոտ «նոր սկզբերը» շատ հաճախակի են լինում՝ անկախ տարվա եղանակից ու ամսից։ Գարունն ինձ համար, ուղղակի, սիրուն եղանակ է, երբ ամեն բան ծաղկում է, էմոցիաները սրանում են, իհարկե, երբեմն զուգադիպում է նաեւ ինչ-որ բանի սկզբի հետ։ 

Այսօր Մայրության ու գեղեցկության տոնն է. դու առայժմ տոնի միայն Գեղեցկության մասն ես կազմում:) Որքանո՞վ է գեղեցկությունը քեզ ինքնավստահություն փոխանցում:

Դե, այո, քանի որ դեռ մայր չեմ, այս տոնը ինձ վերագրում եմ, որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ (ծիծաղում է)։ Գեղեցկությունն ինքնավստահություն, միանշանակ, փոխանցում է, բայց եթե միտքդ, հոգիդ դատարկ են, սիրտդ՝ սառը, այդ դեպքում ինքնավստահության մասին խոսք չի կարող լինել։ Ինձ համար ամեն բան փոխկապակցված է՝ արտաքին գեղեցկությունը, հոգու, սրտի, մտքի ջերմությունը։ Գեղեցկությունը բովանդակության մեջ է։

11-1.jpg (571 KB)

Իսկ մայրանալու ցանկություն կա՞արդեն: Այդ բնազդն արդեն արտահայտվա՞ծ է քո ներսում։

Այդ բնազդն ինձ մոտ, երեւի, 3-4 տարի առաջ է ակտիվացել, ու, բնականաբար, այն գնալով ավելի է արտահայտվում։ Ինձ անընդհատ բռնում եմ այն մտքի վրա, թե ինչպես եմ հոգ տանում ընկերուհիներիս, հարազատներիս բալիկների մասին։ Սոցհարթակներում էլ այնքան եմ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր դիտել, որ արդեն ինձ հենց այդպիսի տեսանյութեր են առաջարկվում տարբեր հարթակներում։ Միշտ լայն ժպիտով ու փայլուն աչքերով եմ նայում նրանց։ Զգում եմ, որ ցանկություն կա գրկելու, սիրելու, խնամելու․․․ Բնականաբար, դա հենց մայրական բնազդն է իմ ներսում խոսում։

Լիա, դու այն հայտնիներից ես, որին հանրությունը դեռեւս սիրավեպեր չի վերագրել ոչ մեկի հետ։ Իրականում կյանքումդ ի՞նչ է կատարվում:

Իմ կյանքում ամեն ինչ հանդարտ է ու խաղաղ։ Իսկ երբ ներսումդ ամեն բան խաղաղ է ու դասակարգված, քո կյանքի մասին չեն խոսում, որովհետեւ այն, ինչ քոնն է, դու պահում ես քո ներսում։ Ես միշտ կողմ եմ եղել նրան, որ անձնականը չհանրայնացվի։ Հանրության համար ես հաղորդավարուհի եմ, դերասանուհի, եւ մարդիկ պետք է սահմանափակվեն իմ գործունեությամբ։ Թե ինչպիսին եմ ես ընտանիքում եւ անձնական կյանքում, դա միայն իմն է։ 

12.jpg (728 KB)
 
Ինչպիսի՞ն պետք է լինեն կին-տղամարդ իդեալական հարաբերությունները քեզ համար:

Ինձ համար կին-տղամարդ հարաբերությունները սկսվում եւ շարունակվում են միայն սիրով։ Եթե հիմքում կա սեր, ապա ամեն ինչ լավ է լինում՝ հարաբերությունները կառուցողական են, փոխըմբռնումով, փոխզիջումներով, փոխադարձ հարգանքով։ Սերն ամեն թերություն ու խոչընդոտ հաղթահարում է։ Եթե սեր չկա, ոչ մի հաշվարկ կամ հանգամանք չի կարող պահել հարաբերությունները։ 

Վերջերս թողարկեցիր «ԱնհասանԼիա» երգը, եւ ինստագրամյանդ էջում հրապարակեցիր թիզերը՝ մի երիտասարդի մասնակցությամբ, որին, սակայն, չտեսանք տեսահոլովակում: Ո՞վ էր, ի վերջո, նա։ Կամ, գուցե, դա, պարզապես, ինտրիգային քա՞յլ էր։

Այդ նյութը տեղադրեցի երգիս հետ կապված, եւ այն բավական մեծ արձագանք ստացավ, քանի որ այնտեղ ասվում են խոսքեր, որոնք աղջիկների սրտից են բխում։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ հոգեվիճակի մեջ են լինում աղջիկները, երբ վիճում են կամ բաժանվում սիրելիից։ Փորձել եմ այդ ամենը երգի միջոցով բարձրաձայնել, եւ այն բավական մեծ տարածում գտավ։ Ինչ վերաբերում է երիտասարդին՝ ինձ, պարզապես, պետք էր ինստագրամյան հոլովակ ստեղծել արական սեռի ներկայացուցչի մասնակցությամբ, որպեսզի կարողանայի այդ զգացմունքները փոխանցել, եւ նա, պարզապես, ինձ օգնեց, որպեսզի այդ ամենը ներկայացնեմ։ Աշխատեց, փաստորեն՝ ճիշտ էի (ծիծաղում է)։

4-1.jpg (586 KB)

Մտադի՞ր ես լրջորեն շարունակել երգչուհու կարիերան, թե՞ դա հոբբի է:

Ես երգչուհու կարիերա չեմ սկսել, ուղղակի սիրում եմ երգել, ու կարծում եմ՝ ունեմ գեղեցիկ տեմբր, եւ այն ընկերներս, ովքեր ինձ համար կգրեն որակյալ եւ իմ ճաշակին համապատասխանող ստեղծագործություններ, սիրով կերգեմ ու կներկայացնեմ։ Դա կլինի հոբբի ինձ համար։ 

Վերջերս Instagram-ում անկեղծացար` պատմելով դեպրեսիոն փուլի մասին, որը եղել էր տատիկիդ կորցնելուց հետո… Ինչպե՞ս է ստացվում միշտ ուժեղ ու լավատես մնալ:

Ամեն անգամ, երբ գիտակցում եմ, որ կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն, եւ այդ կյանքում քեզանից մեկ հատ է լինում, դու չունես այլ տարբերակ, որպեսզի պարտվես, հանձնվես, անհետանաս․․․ Մարդն այնպիսի էակ է, որն ընդունակ է հարմարվելու ցանկացած փոփոխված իրավիճակի, ցավի, կորստի․․․ Դա մեր ֆիզիոլոգիական էությունն է։ Ո՞ւմ եմ վնաս տալու, եթե հանձնվեմ։ Միայն ինձ ու հարազատներիս։ Երբ ինձ դժբախտ եմ համարում, դա իմ հարազատներն ավելի ծանր են տանում, քան ես։ Ինչո՞ւ դժբախտացնեմ նրանց։ Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ ինձ եւ միշտ ցանկանում եմ լինել ուժեղ, լավատես ու առաջ քայլող։ 

13-1.jpg (658 KB)

17.jpg (536 KB)

2.jpg (720 KB)

3-1.jpg (713 KB)

5-1.jpg (620 KB)

6-1.jpg (638 KB)

7-1.jpg (515 KB)

8-1.jpg (794 KB)

9.jpg (617 KB)

10.jpg (762 KB)

15.jpg (660 KB)

16-1.jpg (667 KB)

18.jpg (740 KB)

19.jpg (796 KB)

20-1.jpg (712 KB)

21.jpg (676 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդարումը եւ վարսահարդարումը՝ «Ասոյան» գեղեցկության սրահի
Զգեստը՝ Alisa Harutyunyan


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել