Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Իրականացնելով հայ-ամերիկյան երազանքը. ինչպես Փոլ Իգնատիուսը ոգեշնչեց շատերին

12:39, 12 ապրիլի

Ծովային նավատորմում ծառայելուց մինչեւ իր համայնքին օգնելը եւ մարդկանց ոգեշնչելը, Փոլ Իգնատիուսն արել է ամեն ինչ: 102 տարեկանում ամերիկահայ վետերանը լցված է ուրախությամբ, կրքով եւ խարիզմայով, հայտնում է Fox11 News-ը։

Նրա պապն առաջին հայերից էր, ով 1911 թվականին հաստատվեց Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում։ Հայաստանում, ապա Անգլիայի Մանչեսթեր քաղաքում ապրելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է արեւոտ Կալիֆորնիա եւ բնակություն հաստատել Գլենդելում։ Փոլը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին։ Նա ավարտել է Հուվերի միջնակարգ դպրոցը 1938 թվականին, ապա սովորել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, որն ավարտել է 1942 թվականին։

Ներկայումս Գլենդելը Լոս Անջելեսից հետո ԱՄՆ երկրորդ ամենահայաշատ քաղաքն է, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։

«Կարծում եմ, որ այն ժամանակ դպրոցում հայ ծնողներ ունեցող միակ երեխաները եղել են իմ եղբայրը, քույրը եւ ես», - Fox 11-ին ասել է Իգնատիուսը:

Բայց, չնայած, նոր երկրում ապրելուն, նրա ընտանիքը բարգավաճեց եւ անուն ձեռք բերեց։ Նրա հայրն ու մայրը հիմնել են Հայկական միություն արվեստի ասոցիացիան, որը նպաստում է արվեստի եւ երաժշտության մեջ մարդկանց զարգացմանը։ Նրա հայրը նաեւ ծերանոց է հիմնել Սան Ֆերնանդո հովտում։

«Հայ ժողովուրդն երկար ժամանակ գոյատեւել է եւ՛ թշնամության, եւ՛ լավ ժամանակներում։ Հայոց պատմության տարրերը, հատկապես 1915 թվականի սարսափելի շրջանը։ Այնուամենայնիվ հաջողվեց շարունակել մշակութային ավանդների այս երկար պատմությունը»։

Հարավային Կալիֆորնիայի համալսարանն ավարտելուց հետո Իգնատիուսը միացավ նավատորմին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա նավատորմի լեյտենանտ էր եւ ծառայել է չորս տարի: Այնուհետեւ նա ութ տարի ծառայել է Պենտագոնում, սկզբում որպես բանակի քարտուղարի օգնական, այնուհետեւ պաշտպանության նախարարի օգնական, որի հետո վերջին երկու տարիներն անցկացրել է որպես նավատորմի քարտուղար 1967-ից 1969 թվականներին նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի օրոք:

Իգնատիուսն ամենաբարձր վարկանիշ ունեցող ամերիկահայն էր ԱՄՆ կառավարությունում։ Նա խրախուսում է մյուս ամերիկահայերին աշխատել պետական ​​ծառայություններում։

«Կարծում եմ, որ հայկական արմատներ ունեցող մարդկանց ուժեղ կողմերից մեկը նրանց ինտելեկտուալ կարողություններն են»,- հայտարարել է նա։ «Նրանք նախկինում եւ այսօր էլ իրենց ներդրումն են ունեցել մշակութային նվաճումների մեջ»:

Ի զարմանս նրա՝ 2019 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերը կործանիչ անվանակոչեցին նրա պատվին՝ USS Paul Ignatius։ «Նավատորմի քարտուղար Ռեյ Մաբուսն ինձ հրավիրեց ճաշի, մենք խոսեցինք այս ու այն մասին, եւ երբ ճաշն ավարտվեց, նա ասաց. «Ի դեպ, ես պատրաստվում եմնավն անվանակոչել քո անվամբ», - քմծիծաղով նշել է Իգնատիուսը:

USS Paul Ignatius-ը կառավարվող հրթիռային կործանիչ է, որը ներկայումս գտնվում է Իսպանիայում:

Փոլը ոգեշնչեց շատ մարդկանց, ներառյալ իր թոռանը, ով դարձավ նավատորմի սպա: Նրա թոռը գտնվում է Ճապոնիայում եւ, ճակատագրի հեգնանքով, իր հարազատ՝ USS Paul Ignatius նավի վրա:

«Ես նրա համար Պենտագոն այց կազմակերպեցի, եւ նա իրեն հայրենասեր էր զգում՝ շրջելով եւ տեսնելով այս բոլոր նկարները, ներառյալ իմ դիմանկարը նավատորմի քարտուղարի գրասենյակի մոտ։ Կարծում եմ, որ նա մի փոքր հետաքրքրվեց դրանով»:

Գլենդելում եւ նավատորմում աշխատելու ընթացքում Իգնատիուսը, անշուշտ, տեւական ազդեցություն թողեց մարդկանց վրա: Ներկայացուցչական պալատի անդամ Ադամ Շիֆը, որը ներկայացնում է Կալիֆորնիայի 30-րդ Կոնգրեսի նստաշրջանը, վերջերս օրենսդրություն է ներկայացրել, ըստ որի Գլենդելի փոստային բաժանմունքը կոչելու է Իգնատիուսի անունով:

Շիֆի օրինագծում 6444 San Fernando Road հասցեում գտնվող փոստային բաժանմունքը կլինի «Փոլ Իգնատիուսի փոստային բաժանմունք»: Դա նաեւ այն նույն փողոցն է, որտեղ նրա պապը կառուցել է իր տունը գրեթե մեկ դար առաջ։

Իգնատիուսը հույս ունի այցելել փոստային բաժանմունք եւ Հայ-ամերիկյան թանգարան, որը նախատեսվում է բացել 2024 թվականին:

Նա այժմ ապրում է Վաշինգտոնում եւ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է կարդալով, հոդվածներ եւ գրքեր գրելով եւ, իհարկե, ընտանիքի հետ: «Ես փորձել եմ արժանապատիվ կյանք վարել եւ անել ամեն ինչ, որպեսզի հասնեմ ցանկացած առաջադրանքի, որ ստանձնել եմ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել