Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Գայանե Բրեիովա. «Ինձ համար սեքսուալ չէ այն կինը, ով պատրաստել չգիտի»

20:25, 14 ապրիլի

«Երբ կինը պատրաստում է, դա շատ սեքսուալ է։ Ինձ համար պատրաստել չիմացող կինը սեքսուալ չէ»,- ասում է հայտնի ռեստորատոր, բրենդ-շեֆ, հեռուստահաղորդավարուհի եւ Մոսկվայում գտնվող Gayane's ռեստորանի սեփականատեր Գայանե Բրեիովան։

Գայանեի հետ զրուցելը մեծագույն հաճույք է։ Նրա կիրքը խոհանոցի հանդեպ այնքան վարակիչ է, որ արդեն հարցազրույցի ընթացքում ցանկանում ես գոգնոց կապել եւ կանգնել գազօջախի առջեւ։ Նա այնքան համով ու եռանդուն է պատմում իր սիրելի ճաշատեսակների ու հայկական խոհանոցի մասին, որ ակամա ախորժակդ բացվում է։ Ի դեպ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գայանեն պատմել է, որ շուտով նախատեսում է սեփական ռեստորան բացել Երեւանում, այնպես որ մոտ ապագայում հնարավոր կլինի ճաշակել նրա հեղինակային հայկական պանակոտան եւ ռոլ-քյուֆթան։

IMG_6333.JPG (64 KB)

«Խոհանոցն ու կերակուրը կյանքիս ամենամեծ կիրքն են։ Ինձ համար այն ցանկացած տան սիրտն է։ Այն է, առանց որի չենք կարող ապրել, ինչից ուրախանում ենք։ Կերակուրը, մթերքները, դրանք համադրելու ունակությունը, ափսեի մեջ գեղեցիկ մատուցելը, հյուրի հետ այդ երջանկությունը կիսելը իսկապես ոգեշնչում են ինձ»,- նշում է Գայանեն։

Նա հեշտությամբ ոգեշնչում է գտնում պարզ բաներում։ «Եթե, օրինակ, տեսնում եմ տուն, որը նարնջագույն են ներկում, ես արդեն երջանիկ եմ։ Ինձ ոգեշնչում են տառացիորեն բոլոր մթերքները, որոնցից կարող ես ինչ-որ բան պատրաստել։ Բայց կարեւոր է հիմնական մթերքը որոշելը, որովհետեւ այն խաղում է գլխավոր դերը»։

Հայտնի շեֆ-խոհարարի խոսքով՝ հայկական խոհանոցն անդրկովկասյան խոհանոցների մեջ ամենաառողջն ու ճիշտն է, քանի որ լի է համեմունքներով եւ սոուսներով։ Բացի այդ, հայկական խոհանոցի հիմքում չկան մսով եւ խմորով ուտեստներ։ Նա խոստովանում է, որ համեմունքներ շատ է սիրում։

«Մենք վավերագրական ֆիլմ ենք ստեղծել «Տելեկաֆեի» համար, նկարահանող խմբի հետ գնացել ենք Հնդկաստան, երկու ամիս նկարահանումներ ենք կատարել։ Այնտեղ ինձ անվանում էին «Համեմունքների արքայադուստր», որովհետեւ «խելագարվում էի» համեմունքների համար։ Մինչ մյուսները մարգարիտ ու քարեր էին գնում, ես հետս 25 կիլոգրամ համեմունք բերեցի։ Պաշտում եմ հնդկական, ասիական խոհանոցը, վարպետորեն համադրում եմ այն մեր հայկական կերակրատեսակների հետ՝ ավանդական խոհանոցի նոր եզրեր բացելով։ Ինձ համար կարեւոր է, որ համեմունքները չփոխեն մթերքի համը, դրանք պետք է բացեն դրա համը, ոչ թե հակառակը»։

Հայկական խոհանոցի նոր սահմանները

Արդեն երկար տարիներ Գայանեն բացահայտում է հայկական խոհանոցի նոր սահմանները։ «Ես սիրում եմ «խուլիգանություն» եւ փորձարկումներ անել։ Օրինակ, վերցնում եմ մածունը, դրանից պատրաստում եմ տարբեր աղանդերներ՝ ներառյալ հայկական պանակոտա։ Մածունի մեջ ավելացնում եմ մի քիչ ագար-ագար կամ դոնդող, թարխունի տերեւներ եւ շաքար։ Ստացվում է պանակոտա, որը մատուցում եմ դոշապի սոուսով։ Ֆանտաստիկ աղանդեր է։

IMG_6338.JPG (62 KB)

Կամ՝ ինչպե՞ս եմ սկսել մածունից տերամիսու պատրաստել։  Քամած մածունը հարում եմ, ավելացնում մի քիչ ագար-ագար, դեղնուցներ, կարագ, շաքար։ Եվ ստացվում է շոկոլադով տերամիսու... Հսկայական թվով նման աղանդերներ ունեմ՝ եվրոպական անվանումներով, որոնց հիմքում հայկական մթերքն է։ Այ, սրա մեջ է հայկական խոհանոցի նոր էությունը։

Սա վերաբերում է նաեւ հիմնական կերակրատեսակներին։ Գայանեն, օրինակ, պատրաստում է ձավարով ռիզոտտո։

«Ես եփում եմ ձավարը, ավելացնում սերուցք, բալ, շոգեխաշած լոլիկ եւ գեղեցիկ մատուցում եմ։  Կամ, օրինակ, վերցնում եմ մեր ավանդական քյուֆթան, միսը բարակ շերտով բացում, ավելացնում հունական ընկույզ, թարմ սպանախ եւ հայկական փափուկ պանիր։ Հետո երշիկի նման փաթաթում եմ եւ եփում, ստացվում է ռոլ-քյուֆթա»։

Նա նշում է, որ հայկական խոհանոցը էներգածախսատար է, երբեմն՝ բարդ, բայց միտված է այն բանին, որպեսզի կերակուրների պատրաստումը 15-20 րոպե, առավելագույնը կես ժամ տեւի։ «Ես երկար տարիներ Gayane's ռեստորանում զարգացնում եւ իրականացնում եմ հենց այս ուղղությունը եւ դա արել եմ որպես Երեւանի «Ակցենտ» ռեստորանի բրենդ-շեֆ։

Գայանեի խոսքով՝  այս ուղղությունն ակտիվորեն զարգանում է Հայաստանում։ «Կան շատ հիանալի շեֆ-խոհարարներ, որոնք այժմ աշխատում են շուկայում, որոնց ես հետեւում եմ եւ հիանում նրանցով։ Օրինակ՝ Հայկ Վեյշտորտը։ Առհասարակ, շատ տղաներ են աշխատում հայկական մթերքներով, բայց այլ կերպ են պատրաստում... Եվ ես ուզում եմ դա կատարել արդեն իմ ռեստորանում, որը, լիահույս եմ, շուտով կբացեմ Երեւանում։ Մնացել է լավ շինություն գտնեմ՝ ընդունելի վարձավճաով»։

Հայկական խոհանոցն ինչի՞ մասին է

Գայանեն լիովին համոզված է՝ որպեսզի հայկական խոհանոցը հանրահռչակվի այնքան, որ նրա մասին խոսեն համաշխարհային մասշտաբով, շուկայի պրոֆեսիոնալները պետք է միասին հավաքվեն եւ պատասխանեն՝ «ինչի՞ մասին է հայկական խոհանոցը» հարցին։

IMG_6339-1.JPG (61 KB)

«Անհրաժեշտ է երեք բառով նշել դրա էությունը։ Օրինակ, վրացական խոհանոց՝ խինկալի, խաչապուրի, գինի։ Երեք բառ... Այդ իսկ պատճառով այն հայտնի է ամբողջ աշխարհում։ Մոսկվայում լրիվ Վրաստան է։ Հայկական խոհանոց չկա, անգամ հայերն են Վրաստանը բացահայտում։ Վրացական խոհանոցը շատ հասկանալի է շարքային մարդուն»։

Հայկական խոհանոցն ավելի բարդ է։ Եվ պետք է կարողանալ ճիշտ բնութագրել այն։

«Անգամ ինձ համար, որ արդեն 30 տարի զբաղվում է ռեստորանային բիզնեսով, դժվար է պատասխանել այն հարցին, թե՝ «Դուք ինչի՞ մասին եք»։ Ես սկսում եմ խոսել հայկական լավաշի, մեր պանիրների, այն մասին, որ այնքան լիքը վայրի խոտեր ունենք, որ առհասարակ կարող ենք համարվել «Առողջ կենսակերպի» խոհանոց։ Բայց մենք պետք է ընտրենք երեք մթերք, որոնք կզուգորդվեն հայկական խոհանոցի հետ։ Ես առայժմ չգիտեմ, թե որ երեք մթերքները նշեմ»։

«Գիտեմ, երբ խոսում են հայերի միավորման մասին, ապա դա սարկազմի պես է հնչում, որովհետեւ մենք մեր էությամբ անհատապաշտներ ենք։ Բայց մենք իրավունք չունենք մտածելու այդ կատեգորիաներով. դա անցյալ դարին է վերաբերում։ Մենք պարտավոր ենք հաղորդակցվել, չվախենալ մեկս մյուսից, պարտավոր ենք միավորվել, որպեսզի բոլորս միասին ավելի հաջողակ դառնանք։ Ես հավատում եմ, որ մենք գաստրոարդյունաբերությունում կարող ենք անել ամեն բան, որպեսզի հայկական խոհանոցը դառնա իսկապես հայտնի»։

Խնդիրներ՝ կապված մատակարարների հետ

Գայանեի խոսքով՝ նա բախվել է այս խնդրին, երբ դեռ աշխատում էր «Ակցենտում». նա ստիպված է եղել նյարդայնանալ այն պատճառով, որ չի կարողացել գտնել անհրաժեշտ մթերքները։

IMG_6350.JPG (57 KB)

«Ընդ որում՝ դու կարծես թե Հայաստանում ես, մթերքների հետ կապված ամեն ինչ լավ պետք է լինի, բայց խնդիրն այն է, որ չէր կարելի գնել մթերքները շուկայում, քանի որ դրանք առանց փաստաթղթերի էին։ Նման խնդրի մենք բախվում ենք նաեւ Մոսկվայում։ Երբեմն ես շուկայում կարող եմ գտնել մթերքներ, որոնցով ուզում եմ աշխատել, իսկ ես փաստաթղթեր չունեմ, որպեսզի հանձնեմ հաշվապահություն։ Իսկ պաշտոնական մատակարարները չունեին այն մթերքները, որոնք ինձ էին  անհրաժեշտ, չկար այն լոլիկը, որն ինձ էր պետք։ Պատկերացնո՞ւմ եք, ես լոլիկ գտնել չէի կարողանում Երեւանո՛ւմ»,- պատմում է Գայանեն։

Նա նշում է, որ այս խնդրի լուծման համար հարկավոր է, որպեսզի արդյունաբերության ներկայացուցիչները հավաքվեն եւ համատեղ լուծեն խնդիրները։ «Օրինակի համար՝ Երեմյանը (ռեստորատոր Դավիթ Երեմյան՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավար- խմբ.) հնարավորություն է ստեղծում, որպեսզի մատակարարի իր նախագծերը։ Այսինքն՝ մարդիկ, մեծ քանակությամբ ռեստորաններ բացելով, հասկանում են, որ մատակարարներից չեն ստանում ճիշտ մթերք եւ իրենք են ստեղծում այն։ Շատ կարեւոր է ռեստորանների համար ստեղծել փոքր ֆերմերներից գնելու հնարավորություններ եւ մեխանիզմներ»։

Fine-dining-ը եւ հայկական խոհանոցը

IMG_6375.JPG (54 KB)

«Ինձ դուր են գալիս ռեստորանները կյանքի համար։ Դա շատ հասկանալի, հիանալի, կրեատիվ կերակուր է՝ համային ճիշտ չափանիշներով։ Պետք է ստեղծել comfort-food։ Այ, սա շատ կարեւոր է։ Ուտելիքը պետք է հարմար լինի։ Իհարկե, ես կգնամ լավ խոհարարի մոտ, կնայեմ նրա տեխնիկան, բայց տարին մեկ անգամ կգնամ։ Այսօր ռեստորանը կենսակերպ է։ Ռեստորանները դադարել են միայն միջոցառումների անցկացման վայր լինել։ Ինձ թվում է, որ այժմ արդեն մեր քաղաքն էլ է այդպես ապրում է։ Ուստի պետք է պարզ կերակուր՝ բառի լավ իմաստով։ Իմ ստամոքսին հարմար պետք է լինի, իսկ ռեցեպտորներին՝ հասկանալի։ Եվ դա պետք է լինի նրբաքիմք, քանի որ վճարում եմ դրա համար»։

Սիրելի կերակուրը

Պաշտում եմ հարիսան։ Ինձ թվում է՝ այդ կերակուրը հալեցնում է սիրտդ, երբ ուտում ես այն։ Եվ ես այդ մթերքի՝ ձավարի հիման վրա ռիզոտո եմ պատրաստել։ Ձավարով ռիզոտոն սուպերկերակուր եմ համարում։ Նա, ով փորձել է, հասկանում է, որ դա իմ ձեռագիրն է, եւ դա ինձ շոյում է։

IMG_6376.JPG (52 KB)

Մանկական հիշողությունը կերակրի մասին

10 տարեկան էի։ Մայրս աշխատում էր մանկապարտեզում։ Հիշում եմ, թե ինչպես էինք շերտավոր խմոր պատրաստում «Նոպոլեոնի» համար։ Հիանալի խոհանոց էր՝ մեծ, եւ կային կանայք, ու ես՝ մի փոքրիկ տզրուկ նրանց հետ։ Եվ ահա այդ «Նապոլեոնը», խմորի պատրաստման հիշողությունն ինձ հետ են միշտ։

Անսովոր կին

Մենք շատ ենք փոխվում։ Երբ նայում ես ինքդ քեզ, նախկին հարցազրույցներիդ, եւ համեմատում ներկայիդ հետ... Շատ կոշտ ղեկավար էի, շատ վաղ եմ սկսել ղեկավարել՝ 24 տարեկանում։ Եվ ղեկավարում էի շեֆ-խոհարարների մի ամբողջ թիմի։ Երբ սկսում ես ղեկավարել այդքան երիտասարդ տարիքում, պետք է կոշտ լինես. դա պաշտպանական ռեակցիա է, որպեսզի գլուխ հանես։ Այժմ 48 տարեկան եմ, եւ 100 տոկոսով ավելի մեղմ եմ։ Ես ասես տանկ լինեի, եւ սա բնորոշ չէ կնոջը։ Այսօր ես ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել իմ սիրելի տղամարդու, երեխաներիս հետ։ Եվ դա օգնում է ինձ արարել։

Զրուցեց Լուսինե Վահրամյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել